User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Արս, հոգնած եմ, տրամադրություն չունեմ, հետո կխոսենք։
    -Բա ո՞ւր ես։ Դե տեղ չգնաս, հեսա գալիս եմ։

    Կես ժամ անց։

    -Անտրամ լինել չկա, գնում ենք մուլտ նայելու, հաստատ կժպտաս։
    -Հավես չունեմ, ուզում եմ գնամ քնեմ։
    -Չկա տենց բան, կարաս չասես՝ ինչի ես էս օրին, բայց մենակ չեմ թողնի քեզ։ Գնանք, համ էլ դու էսօր ավտո քշել ես սովորելու…

    ***

    Կյանքում առաջին անգամ մեքենա վարելու փորձ, մեկուկես ժամ պոզիտիվ մուլտ, բանան ու շոկոլադ, ու կանգառում երթուղայինին սպասելիս զգում եմ, որ ժպտում եմ։ Նայում եմ կողքիս կանգնած տղայի լուսավոր կապույտ աչքերին ու զգում, որ հինգ տարվա հակառակորդիս մեջ իսկական ընկերոջ եմ գտել, ում կարող եմ հենվել, ումից հարված չեմ ստանա, ով գնահատում է իր կողքին լինելս։

    Արս, շնորհակալ եմ։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 15.04.2014, 01:06:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.04.2014), CactuSoul (25.04.2014), Chuk (25.04.2014), Smokie (15.04.2014), Vardik! (17.04.2014), Աթեիստ (17.04.2014), Արամ (15.04.2014), Արևհատիկ (25.04.2014), Վոլտերա (15.04.2014)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր դժվար է փոխել մարդկանց պատկերացումները քո մասին։ Ու շատ ավելի դժվարանում է, երբ ոչ թե տրամագծորեն ես փոխվել, այլ մասամբ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (04.05.2014), Lílium (28.06.2014), Smokie (25.04.2014), Vardik! (25.04.2014)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի գրառումս խմբագրելիս մի հսկայական ու չափազանց անկեղծ գրառում էի արել։ Ցեղասպանության, իմ նացիոնալիստ լինել-չլինելու, թուրքերին ատել-չատելու, հայ ու մարդ լինել-չլինելու ու լիքը սենց հարցերի մասին։ Կես ժամ գրում էի։ Վերջում ուզեցի հաստատել, պարզվեց խմբագրելու ժամկետս անցել է, ու տենց էլ կորավ էդ ամենը։

    Նենց եմ քամվել, որ էլ մեռնելու էլ լինեմ՝ ուժ չեմ ունենա նորից էդքանը գրելու։ Ու տենց էլ համացանցում կամ որևէ այլ տեղ չի լինի իմ կյանքի ամենաանկեղծ գրառում-խոստովանությունը, որ երկու օր է՝ խեղդում էր ինձ։

    Բայց անկեղծ՝ լացս գալիս է հիմա։ Դատարկվելուց հետո ազատված տեղը մաքրել է պետք։ Նենց էր ցավում ներսս էդ ամենից։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.04.2014), boooooooom (25.04.2014), CactuSoul (25.04.2014), enna (03.05.2014), Lílium (28.06.2014), Smokie (25.04.2014), Vardik! (25.04.2014), Աթեիստ (25.04.2014), Վոլտերա (25.04.2014)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ես դեբիլավարի խոստովանում եմ ինքս ինձ, որ ինձ համար միևնույն չես: Ուրիշ ես, ուրիշ տիպի թանկ, թեև բոլորին, այդ թվում՝ քեզ, փորձում եմ հակառակն ապացուցել: Նենց հույս ունեմ, որ իրոք լավ կլինես, էնքան լավ, որ աչքիս չերևաս, ու չլսեմ քո մասին:


    Ես ինձ չեմ ներում դրա համար, բայց հա, չեմ կարողանում մոռանալ գոյությանդ մասին:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (03.05.2014), Smokie (14.07.2014), Vardik! (05.05.2014), Արևհատիկ (04.05.2014), մարիօ (20.05.2014), Մուշու (28.06.2014)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եք՝ թարգեք էդ Կոնչիտայի թեման, ձեզ ի՞նչ է տալու։ Ինձ տվեց, ու շատ կարևոր բան։

    Մի ընկեր ունեմ, ում հետ թեև հաճախ չեմ շփվում վերջերս, բայց շատ եմ սիրում։ Ծանոթ ենք արդեն երեք-չորս տարի. էն ժամանակ ես ահագին նացիոնալիստ-պահպանողական տպավորություն էի թողնում։ Տղա է, ինձնից մի քանի տարի փոքր։ Էս Կոնչիտայի թեմաներով ՖԲ-ում մի քանի անգամ իրար գրառումներ ենք հավանել-մեկնաբանել։

    Էնօրը էս ճուտիս եմ տեսնում պատահաբար։ Գրկում ենք իրար, հարցնում՝ ինչ կա-չկա, հետո թեման աստիճանաբար հասնում է Կոնչիտային։ Ասում է.
    -Լիլ, ումից ասես տենց մտածելակերպ կսպասեի, բայց ոչ քեզնից։ Շոկի մեջ էի, որ տեսա՝ Կոնչիտային ես պաշտպանում։
    Ասում եմ.
    -Դե ուղղակի առիթ չի եղել էս թեմաներով խոսելու, թե չէ ես միշտ էլ տենց եմ մտածել։

    Հետո հիշում եմ, որ էդ թեմայով գրեթե բոլոր գրառումներիս տակ կասկածներ են հայտնում կողմնորոշմանս վերաբերյալ կամ մաղթում, որ երեխաներս նույնասեռական լինեն։ Ու կատակով հարցնում եմ.
    -Դու է՞լ ես գեյ։

    Խառնվում է իրար, կարմրում ու թե՝ կլինի՞՝ էդ հարցին հետո պատասխանեմ։

    Քարացել էի։ Իսկականից նենց վատ էի։ Համ անտակտ ստացված կատակիս, համ էլ էն բանի համար, որ փաստորեն էդքան ժամանակ ճանաչել ենք իրար, ու ինքը վախեցել է ինձ հետ էդ մասին խոսել, որովհետև մտածել է՝ կդատապարտեմ իրեն։ Հետո շատ խոսեցինք, լիքը բաներ պատմեց ինձ։

    Ճուտս, կներես ինձ, հա՞։ Հիմա, երբ պարզապես ծանոթներից բացի նաև ինձ համար իսկապես հարազատ մարդ կա, ով ամեն պահի կարող է վատ վերաբերմունքի արժանանալ, եթե ինքնաբացահայտվի, ես ավելի հաստատուն կլինեմ հանդուրժողականության համար պայքարում։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.05.2014), Jarre (20.05.2014), John (25.05.2014), Lílium (28.06.2014), Nihil (20.05.2014), Rhayader (20.05.2014), Ruby Rue (20.05.2014), Smokie (11.06.2014), Vardik! (20.05.2014), Աթեիստ (20.05.2014), Արէա (20.05.2014), Արևհատիկ (20.05.2014), մարիօ (20.05.2014), Նարե91 (20.05.2014), Ուլուանա (20.05.2014), Ռուֆուս (20.05.2014)

  11. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աչքերի մրմռալը ոչինչ, երկու օրից մոռանում ես։ Կարոտը, ցավը, դատարկությունն էլ են մի օր անցնում, հազիվ զսպվող աննորմալ հեկեկանքի մասին հուշերն էլ։

    Հիշվողը միայն լացից խեղդվելուդ պահին ձեռքդ իրեն սեղմող, մազերդ շոյող ձեռքի՝ հարազատ դարձած ջերմությունն է։

    Շնորհակալ եմ, խուճուճ արև:
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 10.07.2014, 18:06:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.07.2014), CactuSoul (10.07.2014), Smokie (11.07.2014), Vardik! (08.08.2014), Արևհատիկ (12.07.2014), Մուշու (13.07.2014), Նիկեա (23.07.2014), Ռեյ սամա (13.07.2014), Ռուֆուս (10.07.2014)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովոր եմ զգացումներիս ստատիկ վիճակին՝ առանց վայրիվերումների, ուժեղ տատանումների։ Սովորել եմ, փոփոխություններին դժվար եմ հարմարվում, դրա համար էլ իմունիտետ եմ ձեռք բերել։ Հենց մի բան իմ սովորական գծից շեղվում է, բոլոր բջիջներս սկսում են համակարգված գործել հին վիճակին վերադառնալու համար։ Հաճախ անտրամաբանական, մինչև իսկ ինձ վնասող բաներ եմ անում, ինչ է թե հաստատուն վիճակս վերագտնեմ։ Ասածս ինչ է, նորմայից շեղվող հերթական զգացումը, մոտ մի շաբաթ անտանելի դեպրեսիայի մեջ պահելուց հետո, վերջապես հաղթահարված է։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.07.2014), insider (13.07.2014), Smokie (14.07.2014), Մուշու (13.07.2014), Նիկեա (23.07.2014), Նոյեմ (13.07.2014), Ռեյ սամա (13.07.2014)

  15. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կինոն, գիրքը նորմայից դուրս ինչ-որ բան են։
    Կիմի կինոներից մեկի տակ եմ մնացել։ Երկրորդ անգամ չեմ նայի, եթե հետս նենց մեկը չլինի, ով առաջին անգամ է նայում։

    Մեկուկես ժամվա ընթացքում ինձ համար ամենազզվելի տեսակի երկոտանի կենդանին ստիպեց իր համար լաց լինել։ Սիրել իրեն, զգալ, հարազատանալ։

    Թող ձեռ առնեն, թող էժանագին համարեն Կիմին, թող մոդա համարեն իրեն սիրելը։ Հա, ես սիրում եմ քեզ, Կիմ։ Միակն ես, ում կինոները նայում եմ ռեժիսորի անվանը նայելով։ Միակն ես, ում կինոները աչքերս փակ կտարբերեմ, որովհետև միայն դու ես էդպիսին։

    Մենակ Կիմի կինոներում եմ կարողանում առանց զզվանքի ու տհաճության նայել ֆիզիկական տանջանքի տեսարանները, որովհետև միակն է, ով կարողանում է դրանց ներկայությունն արդարացնել։

    «Պիետան»
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.07.2014), Մուշու (23.07.2014), Նիկեա (23.07.2014), Ռեյ սամա (23.07.2014)

  17. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ էս ամառ էլ նույն բանն է լինելու։ Ամեն տարի հույս եմ ունենում, որ մյուս տարի էնպես փոխված կլինի ամեն ինչ, որ էլ էդ ամենը չի կրկնվի։ Էս տարի էլ տենց չփոխվեց։ Ու նույն բանը կլինի, որովհետև հավես չունեմ էնպես անելու, որ չլինի:

    Մեկ է, լինելու բանը կլինի։ Մանավանդ որ, անկախ հետևանքներից, ընթացքը շատ հաճելի է, էնքան, որ սխալ անելու գիտակցումը երկրորդ պլան է մղվում։

    Տեսնենք, բան չմնաց։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.07.2014), Smokie (29.07.2014), Նիկեա (29.07.2014)

  19. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամիդ մահը շամշյանից ու առավոտյան պատահաբար միացված Արմենիայի լուրերից ես իմանում։ Սկզբում փողոցը ծանոթ է թվում, տեսնում ես մարմինը ծածկոցի տակ, հարվածից շպրտված կոշիկը, բայց չես համարձակվում մտածել, մինչև լսում ես անունը։

    Հետո զանգում ես, քեզ են զանգում, ինֆորմացիան ավելանում է։ Իմանում ես, որ երեկոյան ծխախոտ գնելու է դուրս եկել, ասֆալտը թաց է եղել, ինքը չթույլատրված տեղից է անցել։ Մի մասն իրեն է մեղադրում, մյուս մասը՝ վարորդին։

    Հետո սկսվում են ավանդական քննարկումները, թե ինքն ում հարսանիքին ու թաղմանն է գնացել, ումին՝ չէ, ու ով պիտի իր թաղմանը գա կամ չգա ի պատասխան։

    Բայց քեզ համար էդ ամենը մեկ է, որովհետև ինքն էդ ամբողջ ցեղում մնացած եզակի մարդկանցից էր, ում թեև Նոր տարուց Նոր տարի ու հարսանիքից հարսանիք էիր տեսնում, բայց երբեք տհաճությամբ չես պատասխանել, երբ ուզել է իմանալ՝ կյանքումդ ինչ կա։ Որովհետև իր մեջ սրտացավություն ու անկեղծ հետաքրքրվածություն ես տեսել, որովհետև գիտես, որ միշտ օգնել է ում ինչքան կարողացել է, դեռ կարողացածից էլ շատ։ Որովհետև իր աշխատանքով ու մարդ լինելով կարողացել է հարգանք վաստակել։

    Որովհետև ինքը ամիսը մեկ-երկու անգամ հենց էնպես կզանգեր՝ իմանալու, թե ոնց ես, գործերը ոնց են, մամայից ու ապերից կհարցներ։ Ու գիտես, որ եթե իրենցից մեկը հեռախոսը վերցրած լիներ, անպայման քո մասին էլ հարցրած կլիներ։

    Վերջ տվեք, էլի։ Բոլորդ էլ պիտի գաք, որովհետև բոլորդ էլ գոնե մի անգամ իրենից օգնություն ստացել եք, հիվանդանոց ընկնելիս գոնե մի անգամ իրեն դիմել եք, որովհետև բոլորիդ համար մի բան արել է։

    Շնորհակալ եմ, քեռի, որ անգամ ինձ նման ազգակցական կապերից խուսափողի սրտին կարողացել ես էնքան մոտենալ, որ առավոտից աչքերս լցվում են քո մասին մտածելիս։ Շնորհակալ եմ, քեռի ջան, խաղաղություն քեզ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 29.07.2014, 20:14:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.07.2014), Cassiopeia (29.07.2014), Vardik! (08.08.2014), Աթեիստ (29.07.2014), Արևհատիկ (29.07.2014), Մ Մ (02.08.2014), Նիկեա (29.07.2014), Ուլուանա (29.07.2014)

  21. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ էս քաղաքը, ինչքան էլ երկար մնալու լինեմ՝ էստեղ չեմ ձանձրանում, չեմ վախենում, ինձ մենակ չեմ զգում, եթե անգամ ամբողջ օրը ոչ մեկի հետ չխոսեմ:

    Բայց էս վերջերս ավելի հետաքրքիր բան նկատեցի: Էս քաղաքում թրեւ գալուց էլ չեմ անհանգստանում: Էնպես չի, որ այլ տեղերում իսկապես վախենում եմ ինչ-որ բանից, բայց Գյումրին ուրիշ է: Էստեղ ինձ էնքան հանգիստ եմ զգում, ասես տանը լինեմ: Ես սեփականության զգացում շատ քիչ եմ ունենում, միշտ լարված ու վախեցած եմ, ամեն տեղ հյուրի նման եմ զգում, որին ցանկացած պահի կարող են խնդրել գնալ: Իսկ Գյումրիում ինձ զգում եմ էնքան անվտանգ ու վստահ, ասես էս իմ քաղաքն է, էստեղ անծանոթ մարդկանցից չեմ վախենում, ինչպես, ասենք, Գորիսում, Էջմիածնում կամ Աբովյանում:

    Էսօր էլի տուն եմ եկել: Տուն, որի խնդիրները, թերությունները տեսնում եմ, բայց մեկ է՝ սիրում եմ: Լավ է, որ սենց տեղ կա, ուր կարելի է փախչել պետք եղած ժամանակ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.08.2014), Smokie (02.08.2014), Vardik! (08.08.2014), Այբ (02.08.2014), Մ Մ (02.08.2014), Ռուֆուս (02.08.2014)

  23. #12
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում է՝ տղեն պիտի էմոցիոնալ չլինի, ինձ համար էմոցիաներով շարժվող տղեն տրյապկա է։ Աղջիկներն էլ տենցներին չեն սիրում։

    Իսկ ես էդ պահին հիշում եմ, թե ոնց է դեմքդ փոխվում փողոցում փիսո տեսնելիս, թե ոնց անտեր շան ձագուկի համար տեր չգտնելու դարդից անքուն գիշերներ ես լուսացնում, ոնց ես երեխայի պես հրճվում ձյան գալու համար։ Էն լամպի մասին գրածդ եմ հիշում, ֆոտոներդ, ամեն պուճուր բանով ուրախանալու կարողությունդ…

    Իմ լուսավոր, իմ գանձ, որ իմը չես։ Ու քեզ նման երկրորդը չի լինի, տենց լիքը ու ներդաշնակ ու տենց բարի։ Ու էդքան հոգատար ու լուրջ, էդքան գիտակից ու զգայուն…

    Կապ չունի, որ «ես ու դու» դարձանք՝ «մենք» չդարձած, կապ չունի, որ դու ուրիշի «մենքն» ես։ Մի պահ իմն ես եղել, եթե դա չլիներ՝ չէի իմանա քեզ, դրա համար լավ է, որ եղավ։

    Էն օրն եմ ուզում գա, երբ էդ պահը պատի պես չի ցցվի մեր միջև։ Ես քո կյանքի հանդիսատեսն եմ, կինոդիտողն ու ընթերցողը, ես հարուստ եմ քո գոյությամբ։ Էս աշխարհն է հարուստ քո լինելով, լույսս։ Ու ես էս ամենն ուղեղով եմ գրում, ոչ թե էմոցիայով, սրտով ու հիշողությամբ։ Չոր, սառը, սթափ մտածելով եմ գրում սա։

    Քեզ նման մեկին եմ ուզում։ Թեկուզ տասը տարի հետո։ Գրկում եմ, իմ պոեզիա։ Ո՞ւր ես տենց լավ թաքցնում թևերդ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.01.2015), CactuSoul (17.01.2015), Smokie (21.01.2015), Անջրպետ (17.01.2015), Զաքար (16.01.2015), Նիկեա (15.01.2015), Ուլուանա (16.01.2015), Վոլտերա (15.01.2015)

  25. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Էրեկ Հեմինգուեյից մի մեջբերում կարդացի: Ասվում էր՝ երբ որևէ լավ կամ վատ բան ավարտվում է, տեղը դատարկություն է մնում: Եթե վատ է, ինքնիրեն լցվում է, իսկ եթե լավ բան է, միայն ավելի լավ բանը կարող է լցնել:

    Փնտրում եմ ավելի լավ բանը: Իսկ մինչ այդ լուցկիներ եմ վառում ու փորձում պատկերացնել, թե տաք է:
    Մեջբերումից հետո կարող էի բան չգրել։

    Նյարդայնանում եմ, որ բան չեմ զգում։ Ուղեղս վստահ է, որ պիտի մի բան զգամ։ Հա, էս վերջերս մենակ ուղեղս է գործում զգալու տեղը, հուշում՝ էստեղ կարոտել է պետք, էստեղ՝ սիրել, նեղանալ, լռել, թուլանալ ու թույլ տալ, որ քեզ գրկեն։

    Բայց անգամ ուղեղով գիտեմ՝ քեզնից հետո մնացած դատարկությունը լցնելը դժվար է լինելու, որտև քեզ նմանը չկա ուղղակի, էլ չասեմ, որ ավելի լավը չի լինելու։

    Ինչի՞ եմ էսքանն անէմոցիա, առանց զգալու գրում, ախր դու ինձ զգալու հնարավորություն տվեցիր։ Ինչի՞ սենց շուտ անցավ ամեն ինչ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (21.01.2015), CactuSoul (21.01.2015), Quyr Qery (19.10.2016), Անջրպետ (12.02.2015), մարիօ (11.02.2015), Վոլտերա (21.01.2015)

  27. #14
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռահաս տարիներից երկու սիրելի հայ կերպար ունեի էկրանից էն կողմ։ Ժամանակին երկուսին էլ հանդիպեցի, բայց տարիքս, կիսաֆանատիկ վերաբերմունքս խանգարեցին ընկերության վերածել դրանք։ Անցյալ տարի մեկին կրկին հանդիպեցի, արդեն հավասարի նման ենք շփվում, որպես ընկերներ, վեց տարին էլ դեր չի խաղում։ Էսօր էն մյուսի մի գրառում տեսա ֆբ-ում, գրեցի, խոսեցինք։ Շուտով կհանդիպենք, հավատում եմ՝ իր հետ էլ էդպես կլինի, կընկերանանք արդեն ավելի մեծավարի։ Նենց ուրախ եմ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.01.2015), Cassiopeia (22.01.2015), Meme (08.10.2015), Smokie (22.01.2015), Ուլուանա (22.01.2015)

  29. #15
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց չէինք խոսել, չէի պատասխանել վերջին նամակին։ Օգնություն էր պետք, էն էլ ոչ ինձ։ Գրեցի, հարցրի՝ ոնց է։ Վատ էր։ Ասաց՝ եղբոր մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել։

    Էնպիսի բան է, որ չես իմանում ինչ ասես։

    Գրեցի՝ գիտես, չէ՞, որ եղբորդ սիրում եմ առանց նույնիսկ ճանաչելու։ Ասաց՝ որովհետև գեյ է, չէ՞։ Ասացի՝ հա ։)

    Պատրաստակամ առաջարկեց օգնել ինչդվ կարողանա։ Հետո էլի նոստալգիայի մեջ ընկանք ու խոստովանեցինք, որ մեկս մյուսի ուսի կարիքն ունենք։

    Կարոտել եմ։ Ստամբուլ եմ ուզում։

    Ու թող եղբոր հետ հնարավորինս լավ լինի ամեն ինչ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (19.10.2016), Smokie (30.01.2015), Նիկեա (05.02.2015), Վոլտերա (30.01.2015)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •