Սիրում եմ էս քաղաքը, ինչքան էլ երկար մնալու լինեմ՝ էստեղ չեմ ձանձրանում, չեմ վախենում, ինձ մենակ չեմ զգում, եթե անգամ ամբողջ օրը ոչ մեկի հետ չխոսեմ:
Բայց էս վերջերս ավելի հետաքրքիր բան նկատեցի: Էս քաղաքում թրեւ գալուց էլ չեմ անհանգստանում: Էնպես չի, որ այլ տեղերում իսկապես վախենում եմ ինչ-որ բանից, բայց Գյումրին ուրիշ է: Էստեղ ինձ էնքան հանգիստ եմ զգում, ասես տանը լինեմ: Ես սեփականության զգացում շատ քիչ եմ ունենում, միշտ լարված ու վախեցած եմ, ամեն տեղ հյուրի նման եմ զգում, որին ցանկացած պահի կարող են խնդրել գնալ: Իսկ Գյումրիում ինձ զգում եմ էնքան անվտանգ ու վստահ, ասես էս իմ քաղաքն է, էստեղ անծանոթ մարդկանցից չեմ վախենում, ինչպես, ասենք, Գորիսում, Էջմիածնում կամ Աբովյանում:
Էսօր էլի տուն եմ եկել: Տուն, որի խնդիրները, թերությունները տեսնում եմ, բայց մեկ է՝ սիրում եմ: Լավ է, որ սենց տեղ կա, ուր կարելի է փախչել պետք եղած ժամանակ:



Մեջբերել
Գրեթե երեք տարի է անցել էդ օրվանից, հարազատս, տարաձայնություններով, վեճերով ու հաշտություններով լի երեք տարի: Շատ եմ սիրում քեզ, ու հիմա, երբ չեմ կարողանում խոսել հետդ, անտանելի ցավ եմ զգում: Սկսում եմ մտածել, որ հիմարություն արեցի: Կարոտում եմ քեզ, պուճուր 

Էջանիշներ