Քո հեռանալով ինձ անցյալի հետ կապող ևս մի թել է կտրվում: Դու իմ առաջին սերերից մեկն ես, այն սերերից, որ չեն մոռացվում ու չեն մարում, անթեղված ապրում են՝ սպասելով բոցկլտալու ու ջերմացնելու հարմար առիթի:
Այս տարիներին ես սեփականիս պես ապրել եմ բոլոր հաջողություններդ, բոլոր դժվարություններդ, ամեն անգամ քեզ ընկնելիս տեսնելիս թվացել է՝ ինձ են գետնին տապալում, ամեն վերականգնվելդ ինձ համար էլ հարության պես մի բան է եղել...
Ու ես շարունակում էի հետևել ու էլի սիրել քեզ անկախ հազարավոր կիլոմետրերից:
Ու հիմա դու հեռանում ես: Ինձնից չէ, այլ այն ոլորտից, որը բացահայտել էր ինձ համար
քեզ...
Համոզված եղիր, որ ես միակը չեմ, ում համար այսօրն արդեն մի փոքր մռայլ է երեկվանից, քանի որ այլևս դու խաղադաշտից չես ժպտալու քո մանկական ժպիտով...
Հարազատս, հուսով եմ՝ երջանիկ կլինես նաև առանց խաղալու, առանց ֆուտբոլի:
Գիտեմ, որ դու զգում ես, որ այստեղ էլ մի սիրտ կա, որ սիրում է քեզ...
Ես ժպտում եմ քեզ:
Ժպտա՛...

Էջանիշներ