Ես չեմ ուզում սուրբ ու անինքնասեր լինել, որ բոլորն իմ հաշվին ինքնահաստատվեն, կայանան ու հետո էլ ասեն, թե ես ինչ լավ մարդ եմ։ Ես սովորական մարդ եմ, ու ուզում եմ գնահատվել առանց ուժս ու համբերությունս փորձությունների ենթարկելու, հնարավորությունների առավելագույն չափով շահագործվելու։ Ու ընդհանրապես, չե՞ն կարող լինել հարաբերություններ, ուր մարդիկ տալիս և ստանում են միաժամանակ, ոչ թե մեկը մյուսի հաշվին է ապրում։
Բա որ մի օր որոշում ես այլևս քեզ չզոհել հանուն ուրիշների քմահաճույքների, ու քեզ որակում են էգոիստ ու հայտարարում, որ քո հարցում սխալվել են...![]()
Էջանիշներ