Էս թեմայում ոնց որ թե առաջին անգամ եմ գրառում անում։ Ոտքս խերով լինի

։
Նաիրուհու մասին եմ ուզում խոսել։ Իրականում շատ վաղուց է եղել էս ցանկությունը, բայց, չգիտեմ ինչու, էսպիսի թեմաներում գրառումներ անելուց մի տեսակ հուշտ եմ լինում։
Չնայած նրան, որ երբեք անձնական շփում առանձնապես չեմ ունեցել հետը՝ ոչ վիրտուալում, ոչ էլ իրականում, իր գրառումները, հատկապես օրագրային, էնքան անմիջական ու խոսուն են, որ կարդալիս ոնց որ մոտիկից ճանաչեմ իրեն արդեն, էն աստիճանի, որ ինձ մեկ–մեկ նույնիսկ թվում է, թե մտերիմ ընկերուհիս է, ու էն բոլոր հույզերն ու իրադարձությունները, որոնց մասին ինքն էնտեղ գրել է, մենք իրար հետ քննարկել ենք

։ Էսպես հեռվից–հեռու էնքան ուժեղ հարազատություն ու ջերմություն եմ զգում Նաիրուհու նկատմամբ

, որ հաճախ ցանկություն է առաջանում իր նման սրտաբուխ արձագանքել իր էս կամ էն գրառմանը, էնպես, ինչպես ամենամտերիմ ընկերոջս դեպքում կանեի, մեկ էլ ինքս ինձ հիշեցնում եմ, որ մենք ախր մտերիմ չենք ու միաժամանակ մի տեսակ զարմանում եմ էդ «տարօրինակ» հանգամանքից։ Ու ստիպված եմ լինում կուլ տալ էդ պոռթկումը, չնայած մեկ–մեկ էլ պատահում է, որ չեմ դիմանում ու արձագանքում եմ։
Նաիրուհու մեջ էնքան սեր ու ջերմություն կա, որ երբեմն էնպիսի տպավորություն է, որ ինքը խեղդվում է մեջը, կարծես իր սիրո ու ջերմության մեջ մի տեսակ կորչում–անէանում է երբեմն։ Ու ես պատկերացնում եմ, թե ինչ լավ մամա ու կին է լինելու ինքը, երբ մեջը եղած էդ անսպառ սիրո հոսքն ուղղի իր նորաստեղծ ընտանիքին։ Կարծում եմ, որ իր համար սեր զգալն ու տալը էնքան բնական, լիարժեք ու ինքնաբավ վիճակ է, որ նույնիսկ փոխադարձությունն էն աստիճանի էական չէ, ինչքան մարդկանց երևի մեծ մասի համար, թեև, ինչ խոսք, պարզ է, որ բոլորն էլ սիրում են սիրված ու գնահատված լինել։
Մի խոսքով՝ Նաիրուհին ոտքից գլուխ սիրտ է

։
Հա, մեկ էլ շատ եմ գնահատում գրական հայերենի հանդեպ ունեցած իր հարգանքը

։
Էջանիշներ