User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ սպասում ու անորոշություն կա, ոչ մի բան լիարժեք չի ստացվում։ Ինչքան ուզում է կյանքդ լիքը լինի, հազար ու մի գործ ունենաս անելու, մեկ է, ոչ մի բան քո ուզած ձևով չի ստացվում։ Որովհետև սպասումը խեղդում է, ու գալիս է մի պահ, երբ արդեն կարևոր չի՝ արդյունքն ինչ կլինի, ուղղակի ուզում ես ամեն ինչ անել, որ սպասումը վերջանա։

    Էսպիսի պահերին հիշում եմ իմ սիրելի վեպից մի արտահայտություն, որ ասում է Կերչի թերակղզում գերմանացիների դիմաց դիրքավորված Կարմիր բանակի զինվորն էն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է, խրամատները՝ փորված, զենքն ու զրահատեխնիկան՝ փայլուն վիճակում, բայց ռազմական գործողություններ դեռ չկան.


    Ու ծարավում ես մի հեռավոր կրակոցի...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2013), einnA (03.04.2013), Smokie (03.04.2013), StrangeLittleGirl (10.04.2013), Stranger_Friend (05.04.2013), Այբ (03.04.2013), Անջրպետ (03.04.2013), Գալաթեա (03.04.2013), Լուսաբեր (05.04.2013), Մինա (01.05.2013), Նիկեա (03.04.2013), Ուլուանա (03.04.2013)

  3. #2
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ծարավում ես մի հեռավոր կրակոցի...
    Էս էլ երկար սպասված կրակոցը։ Դե սպասեմ՝ երբ եմ վերականգնվելու և վերականգնվելո՞ւ եմ արդյոք...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.04.2013), Stranger_Friend (05.04.2013)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նպատակի բացակայությունից անցում դեպի նպատակի առկայություն, սահմանում և իրագործելու ծրագրերի մշակում։ Կարծես թե դրական տեղաշարժ է, բայց երեկվա անկառավարելի զգացողությունների ֆոնին, մեկ է, մխիթարիչ լինելուց շատ հեռու է։
    Ինչ էլ մտածում եմ, պատկերացնում կամ փորձում նպատակ դնել, ամեն-ամեն ինչ նույն կենտրոնի շուրջն է պտտվում, այնինչ հենց կենտրոնն է սխալ ընտրված։

    Ու հետո էլ մարդկանց ո՞նց բացատրես, որ իրականում ինչ-որ բանից/մեկից ստիպված հրաժարվելիս ցավը ոչ այնքան հենց այդ բանը/մեկին կորցնելն է, այլ էն, որ հողին է հավասարվում մեջդ եղած ամեն բան, որ դրա հետ էր կապված։ Իսկ իմ նմանի դեպքում, ով կյանքում միաժամանակ երկու կենտրոն ունենալ չի կարող, դա հավասար է ամեն ինչ զրոյից էլ չէ, մինուսից սկսելուն, ու ինչքան էլ փորձես ուղեղով բացատրել զգացածդ ու ինչ-ինչ պատճառներ գտնել, մեկ է, ցավը դրանից չի փոխվում։

    Ամեն անգամ նորից սկսելն ռիսկի հետ է կապված, իսկ ես վախենում եմ էդ ամեն նորից։ Մանավանդ որ գրեթե բոլոր դեպքերում վերջում հասկանում եմ, որ վախս լրիվ արդարացված էր, ու սխալ էր այն հաղթահարելու վրա աշխատելը։

    Ու նման պահերին անգամ լսել չես ուզում էն լիքը լավ բաները, որ քեզ ասվում են, դռները, որ բացվում են քո առաջ կամ գոնե խոստանում են բացվել, քեզ պետք չեն, հարազատ մեկին գրկելն ու թուլանալը, որ մի քանի ժամ առաջ միակ ցանկությունդ էր, հիմա արդեն նույնիսկ տհաճ է, որովհետև առաջին հարվածի ցավից հետո մի տեսակ բթացում է իջնում վրադ, ու մնում է մեն-միակ մի հարց՝ ինչո՞ւ, ու մի զգացում, որ դու ամեն ինչի վրա թքած ունես...

    Առաջին միտքս աշխարհս հիմնովին վերափոխելն է, մինչև երեկ արածս բոլոր գործողությունները, որոշակի հանգամանքների շնորհիվ կյանքումս հայտնված շատերին ու շատ բաներ միանգամից ջնջելը, բայց հետո հայտնվում է գիտակցությունն ու ասում, որ պետք է շարունակել ապրել այնպես, ասես ոչինչ չի էլ եղել։ Դժվարությամբ, բայց դեռևս ենթարկվում եմ։

    Գիտեմ, որ օրը օրին էս վիճակս փոխվելու է, մի օր արև եմ լինելու, մյուս օրն ամենքն աչքիս գրողն են դառնալու, բայց վերջում երևի հետաքրքիր կլինի հետ նայելն ու անցած փուլերը հերթով վերհիշելը...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 05.04.2013, 11:30:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2013), einnA (15.04.2013), Smokie (05.04.2013), Անջրպետ (05.04.2013), Արևհատիկ (05.04.2013), Գալաթեա (06.04.2013)

  7. #4
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հաճելի է, երբ հարազատդ գրկում է քեզ ու ասում.
    -Քուր, հպարտանում եմ քեզնով. ինչ ուժեղ ես դու, ո՞նց ես կարողանում էսքան հանգիստ լինել։

    Բայց ավելի սիրում եմ էդ նույն զարմանքը կարդալ աչքերիդ ու լռությանդ մեջ... սեր իմ..
    Ես ամեն ինչ տեսնում եմ, սեր իմ, միայն շարունակիր ժպտալ ինձ էդ աստվածային ժպիտովդ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 07.04.2013, 15:10:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2013), einnA (15.04.2013), Smokie (23.08.2014), Valentina (07.04.2013), Այբ (07.04.2013), Գալաթեա (09.04.2013), Մինա (01.05.2013), Վոլտերա (07.04.2013)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կին կա, ում մի անգամ եմ տեսել ընդամենը, բայց էնքան շատ եմ սիրում։ Կարծես իմ հարազատը լինի։

    Ոչինչ էնպես չի հարազատացնում երկու կնոջ, ինչպես անկեղծորեն մեկին (նույն մարդուն) սիրելը։ Ինքը միանգամից, առանց որևէ բառի զգաց, թե իր տղային ինչքան եմ սիրում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2013), einnA (15.04.2013), Valentina (08.04.2013), Գալաթեա (09.04.2013), Մինա (01.05.2013), Ուլուանա (08.04.2013)

  11. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենասարսափելի սթրեսը, որին վախով սպասում էի, երեկվա իրադարձությունների ֆոնին սղցրինք՝ գնաց։ Գրեթե առանց հետևանքների

    Ինչ լավ է ակումբցիների ու ակտիվիստների պես հրաշալի մարդկանց հետ շփվելը։ Փրկեցիք ինձ

    Էլի եմ ասում՝ ես շան բախտ ունեմ, ու ամեն ինչ լավ է լինելու։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.04.2013), StrangeLittleGirl (10.04.2013), Գալաթեա (10.04.2013), Մինա (01.05.2013), Շինարար (10.04.2013), Ուլուանա (10.04.2013), Ռուֆուս (10.04.2013), Վոլտերա (10.04.2013)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փողով կամ ծանոթով կարող ես ունենալ քո ուզած կազմվածքը, սանրվածքն ու մազերի երանգը, ատամնաշարը, դեմքը, աչքերի գույնը, հագուստը։ Բայց ինչպե՞ս գտնել այն փոքրիկ շողը, որ ներսից է լուսավորում մարդուն ու ժպիտին կենդանություն է հաղորդում։
    Էդ շողից եմ ուզում, մարդի՜կ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.04.2013), einnA (28.04.2013), Smokie (17.04.2013), StrangeLittleGirl (20.04.2013), Անջրպետ (10.05.2013), Գալաթեա (20.04.2013), Մինա (01.05.2013), Վոլտերա (17.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •