User Tag List

Էջ 13 28-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 415 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #181
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին վեց-յոթ տարին աղաբլիթ ուտում եմ։ Ոչ թե հավատով կամ ինչ-որ մեկին տեսնելու ակնկալիքով, այլ որովհետև սիրուն ավանդույթ է իմ կարծիքով։
    Էս գիշեր առաջին անգամ երազ եմ տեսել ։ՃՃՃ
    Ի դեպ, քնելուց առաջ մտածում էի՝ ինչ-որ մեկի մասին չմտածեմ, որ հանկարծ երազս մտքերիս ազդեցության տակ չընկնի ։Ճ
    Տեսել եմ մեկին, ում, մեղմ ասած, դեմ չէի լինի տեսնել Նրանից բացի էլի մարդիկ կային, բայց երազումս իրենց տանն էինք, ու իր ազգականուհիներից մեկն ինձ ջուր տվեց
    Առավոտ մամայիս եմ պատմում, ասում է՝ էնպես չի, որ շատ ոգևորված եմ, բայց դե ինչ անեմ Մի քանի օր առաջ էլ էդ թեմայով կատակներ էր անում
    Իսկ երեկ էդ նույն անձնավորությունը ծիծաղում էր վրաս ու ասում, որ ինքը նման բաների չի հավատում։ Չբռնե՞մ պատմեմ երազս:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.02.2013), erexa (27.01.2013), RADIOmanyachka (27.01.2013), Smokie (06.02.2013), Valentina (26.01.2013), ԱնԱիդա (20.02.2013), Ուլուանա (26.01.2013)

  3. #182
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... ու ամենասոսկալին սիրով կյանք տված ու թաքուն փայփայած երազներդ սպանելն ու նորերը ծնելն է՝ իմանալով, որ դրանք էլ են մեռնելու...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.02.2013), Ruby Rue (25.02.2013), Skeptic (16.02.2013), Stranger_Friend (17.02.2013), Նիկեա (03.04.2013)

  5. #183
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ գիտես, որ քեզ փնտրող չի լինելու, շա՜տ հեռվում գտնվող ինչ-որ գրողի ծոցը փախչելու ցանկությունդ գնում է հեռուներում ինչ-որ տեղ կորած գրողի ծոցը

    Ամենահարազատ ու հոգատար մարդն անգամ չի հասկանում էն միակ բանը, որ քեզ պետք է։ Դրա փոխարեն քեզ առաջարկում են օգնության ու բուժման տարատեսակ մեթոդներ, հոգեբանական աջակցություն, հազար ու մի ուրիշ բաներ, իսկ դու ուզում ես էդ մարդկանց դեմքին գոռալ, որ էդ ամենը քեզ ՊԵՏՔ ՉԻ...

    Իսկ էն միակ բանը, որ քեզ ոտքի կկանգնեցներ, ոչ ոքի մտքով չի անցնում։ Անցներ էլ՝ դժվար ուզենային կամ կարողանային տալ։

    ***

    Արմնյուզով Տերյանիս մասին էս ֆիլմն էր, որ ամսից ավել քնած էր դարակումս. չէի կարողանում ինձ ստիպել, որ նայեմ։ Էսօր հեռուստացույցով նայեցի, իսկ ինձ մոտ եղած օրինակներից մեկը տվեցի երեկ քեզ։
    Հիմա մտաոում եմ՝ մի օր դու էլ կնայես երևի, բայց դու էդ ժամանակ իմ մասին չես մտածի։ Որովհետև դու ինձ համար շատ ես ասոցացվում Տերյանի հետ, իսկ ես քեզ համար՝ դժվար թե։
    Դու երբեք առանց գռեհկացնելու չես հասկանա իմ զգացածը, չնայած երևի պետք էլ չէ, որ իմանաս կամ հասկանաս։ Ամեն մեկս մեր աշխարհում ենք հիմա, ու էդ աշխարհներն արդեն չեն հատվում։ Ուրեմն էդպես էր պետք։ Սիրում եմ։



    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (16.02.2013), Smokie (18.02.2013), Արևհատիկ (16.02.2013), Նիկեա (03.04.2013), Ուլուանա (16.02.2013)

  7. #184
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրեթե ինը տարի է անցել, ու մեր ընկերությունն ինը տարի շարունակվել է առանց անկումների։ Այս տարիների ընթացքում խորացել, զտվել, մաքրվել, բյուրեղացել է հարազատությունը. թեկուզ տարեկան մի քանի անգամ ենք հանդիպում, բայց ժամանակը պատնեշներ չի կարողանում դնել. մենք բաց ենք, թեթև, ազատ ու անբացատրելիորեն ջերմ։

    Մենք կարող ենք մեր տնից դուրս հրավիրել մայրիկիս ու եղբորս, որովհետև խոսելու բան ունենք։ Մենք կարող ենք խոսել ամենաչքննարկվող ապրումների մասին, իրար հետ ուտելու բան պատրաստել երկուսիս համար, ամանները լվանալ, դատարկել մարտինիի շիշը, պատմել մեր վերջին մի քանի ամսվա կյանքն ամենայն մանրամասնությամբ ու էսքանից հետո զարմանալ, որ արդեն գրեթե կեսգիշեր է։

    Ու ո՞նց է լինում, որ նա հայտնվում է միշտ էն ժամանակ, երբ ինձ ամեն ինչ անելանելի ու անտանելիորեն վատ է թվում, իսկ գնալուց հետո փետուրի պես թեթև եմ զգում։

    Իսկ ինը տարի առաջ նա ընդամենը սովորական տղա էր, որ եկել էր մայրիկիս մոտ ընդունելության համար պարապելու։ Ու ո՞նց գտան մեզ, որտեղի՞ց հայտնվեց մեր տանն այդ ինքնամփոփ, տարօրինակ ու չափազանց խելացի տղան։
    Դե արի ու մի հավատա ճակատագրական պատահականություններին։

    Գև ջա՜ն...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.02.2013), einnA (25.02.2013), erexa (17.02.2013), Nare-M (25.02.2013), Smokie (18.02.2013), ԱնԱիդա (20.02.2013), Արևհատիկ (20.02.2013), Նիկեա (03.04.2013), Ուլուանա (17.02.2013)

  9. #185
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև բեռը գցելը ինքներս էլ դրա իրական ծանրությունը չենք պատկերացնում։
    Մի էդպիսի քար ահագին ժամանակ քարշ էի տալիս։ Մտածում էի՝ ոչինչ, ամենաթեթև քարերից է։ Բայց քիչ առաջ, երբ վերջապես ազատվեցի դրանից, հասկացա, որ գրեթե երկու տարի լավ էլ խանգարում էր շնչելուս
    Շնորհակալ եմ էն մարդուն, ով մի քանի բառով ազատեց ինձ դրանից։ Համ էլ երջանիկ եմ, որ ես էլ նրան ազատեցի, որովհետև պարզվեց, որ նման մի քար էլ ինքն էր պահում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.02.2013), erexa (25.02.2013), murmushka (25.02.2013), Smokie (25.02.2013), Լուսաբեր (11.03.2013)

  11. #186
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ տեսնել էն օրը, երբ խելացի/ինտելեկտուալ մարդիկ ցինիկ չեն լինի, իրենք իրենց մեջ կամ բարձրաձայն չարացած չեն լինի ամենքի ու ամեն ինչի վրա, անտարբեր ու թքած ունենալով չեն նայի իրար ու «հասարակ մահկանացուների» խնդիրներին ու բարի, թեթև, դրական լինելուց չեն խուսափի։

    Էսօր զզվում եմ բոլոր ցինիկ ինտելեկտուալներից ու կյանքը տասը մատի պես ճանաչողներից։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 07.03.2013, 00:05:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.03.2013), einnA (09.03.2013), Katka (09.03.2013), Smokie (07.03.2013), Stranger_Friend (07.03.2013), Նիկեա (03.04.2013), Ուլուանա (07.03.2013)

  13. #187
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգում եմ, որ վերջանում է:
    Երեկ ու էսօր էն նույն սիրելի ճանապարհն էր, որով առաջին ու միակ անգամ քեզ հետ էի անցել: Էն աշխարհն էր, որտեղ քեզ ավելի մոտ ու հարազատ եմ զգում, մի տեսակ միացած, ամբողջացած քեզնով, իմաստավորված...
    Գիտեմ, որ վերջանում է: Բայց սարսափում եմ էն դատարկությունից, որ մոտենում է ինձ քեզնից հեռանալիս: Բան չկա, սովոր եմ, զոռով չեմ պահելու որևէ մեկին կամ որևէ բան: Բայց մեկ է`ցավում է...

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.03.2013), Katka (09.03.2013), Smokie (09.03.2013), Անջրպետ (09.03.2013), Նիկեա (03.04.2013)

  15. #188
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ գյուղում էինք ապրում, ամեն տարի մարտի 9-ին իջնում էի եկեղեցու մոտ` ստուգելու, թե վերադարձե՞լ են արդյոք արագիլները: Ու ամեն տարի պարտաճանաչ կերպով եկած էին լինում` անկախ եղանակից, ցրտից... Միշտ ականատեսներ էլ էին լինում, ովքեր վստահեցնում էին, թե տեսել են` կտուցին ինչ է բերել արագիլը, ու ըստ այդմ որոշում էինք` տարին ինչպիսին է լինելու:
    Քանի տարի էս եղանակին գյուղում չէի եղել: Էս տարի դատարկված թվաց գյուղս. եկեղեցու մոտի արագիլների բույնը դատարկ ու կիսաքանդ է, ամբողջ գյուղում երևի արագիլ չի էլ մնացել, անգամ ճնճղուկ գրեթե չկա գյուղում, որովհետև հացահատիկ ցանող չկա ((
    Ե՞րբ հասցրեց հայրենիքս էսպես ամայանալ, բնությունն ու հողը` խռովել մարդկանցից:
    Մարդիկ դադարեցին վարուցանք անել, հող մշակել, դարձանք անասնապահ ու հնձվոր, ու հողը կորցրեց բերրիությունը: Անգամ դաշտերն առաջվա նման չեն ծաղկում, աղբյուրներն ու գետը կորցրել են իրենց մաքրությունն ու հմայքը, ցամաքում են... Իսկի նորմալ ձյուն չի գալիս
    Հայրենիքս ապրելու տեղից վերածվել է գոյություն քարշ տալու տեղի. կարծես մարդիկ ժամ առ ժամ սպասում են հեռանալու հնարավորության, դրա համար էլ որևէ մնայուն բան չեն անում, արտ չեն ցանում, գործ չեն դնում, չեն հիմնավորվում, չեն կպչում հողին...
    Դատարկվում եմ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.03.2013), einnA (27.03.2013), erexa (10.03.2013), Katka (10.03.2013), Smokie (11.03.2013), Srtik (10.03.2013), Valentina (11.03.2013), Անջրպետ (10.03.2013), Գալաթեա (10.03.2013), Հայկօ (24.03.2013), Նիկեա (03.04.2013), Շինարար (10.03.2013), Ուլուանա (10.03.2013)

  17. #189
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պստիկ երազանք ունեմ, ամեն տարի հետաձգում եմ կամ հրաժարվում՝ անընդհատ մի ուրիշ բանի/մեկին ստորադասելով, ու հիմա էլ համոզված չեմ, որ էս տարի ինձ ոչինչ չի ստիպի հրաժարվել դրանից։ Բայց մեկ է՝ չեմ դադարում երազել։
    Հա, մեկ էլ գիտեմ, որ եթե անգամ մնացած ամեն ինչ կյանքումս լավ լինի, մեկ է, էս երազանքս անկատար թողնելու դեպքում ամբողջ կյանքումս կիսատության ու դատարկության զգացում է մնալու մեջս...
    ու էդ երազանքս թեկուզ մի տարով Հայաստանից դուրս մենակ ապրելն է, թեկուզ Թբիլիսիում։ Գլխավոր և միակ պայմանը մենակ լինելն է... Բայց ռիսկ կանե՞մ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.03.2013), einnA (27.03.2013), Smokie (24.03.2013), Stranger_Friend (24.03.2013), Այբ (25.03.2013), Անջրպետ (24.03.2013)

  19. #190
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ սպասում ու անորոշություն կա, ոչ մի բան լիարժեք չի ստացվում։ Ինչքան ուզում է կյանքդ լիքը լինի, հազար ու մի գործ ունենաս անելու, մեկ է, ոչ մի բան քո ուզած ձևով չի ստացվում։ Որովհետև սպասումը խեղդում է, ու գալիս է մի պահ, երբ արդեն կարևոր չի՝ արդյունքն ինչ կլինի, ուղղակի ուզում ես ամեն ինչ անել, որ սպասումը վերջանա։

    Էսպիսի պահերին հիշում եմ իմ սիրելի վեպից մի արտահայտություն, որ ասում է Կերչի թերակղզում գերմանացիների դիմաց դիրքավորված Կարմիր բանակի զինվորն էն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է, խրամատները՝ փորված, զենքն ու զրահատեխնիկան՝ փայլուն վիճակում, բայց ռազմական գործողություններ դեռ չկան.


    Ու ծարավում ես մի հեռավոր կրակոցի...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2013), einnA (03.04.2013), Smokie (03.04.2013), StrangeLittleGirl (10.04.2013), Stranger_Friend (05.04.2013), Այբ (03.04.2013), Անջրպետ (03.04.2013), Գալաթեա (03.04.2013), Լուսաբեր (05.04.2013), Մինա (01.05.2013), Նիկեա (03.04.2013), Ուլուանա (03.04.2013)

  21. #191
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ծարավում ես մի հեռավոր կրակոցի...
    Էս էլ երկար սպասված կրակոցը։ Դե սպասեմ՝ երբ եմ վերականգնվելու և վերականգնվելո՞ւ եմ արդյոք...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (05.04.2013), Stranger_Friend (05.04.2013)

  23. #192
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նպատակի բացակայությունից անցում դեպի նպատակի առկայություն, սահմանում և իրագործելու ծրագրերի մշակում։ Կարծես թե դրական տեղաշարժ է, բայց երեկվա անկառավարելի զգացողությունների ֆոնին, մեկ է, մխիթարիչ լինելուց շատ հեռու է։
    Ինչ էլ մտածում եմ, պատկերացնում կամ փորձում նպատակ դնել, ամեն-ամեն ինչ նույն կենտրոնի շուրջն է պտտվում, այնինչ հենց կենտրոնն է սխալ ընտրված։

    Ու հետո էլ մարդկանց ո՞նց բացատրես, որ իրականում ինչ-որ բանից/մեկից ստիպված հրաժարվելիս ցավը ոչ այնքան հենց այդ բանը/մեկին կորցնելն է, այլ էն, որ հողին է հավասարվում մեջդ եղած ամեն բան, որ դրա հետ էր կապված։ Իսկ իմ նմանի դեպքում, ով կյանքում միաժամանակ երկու կենտրոն ունենալ չի կարող, դա հավասար է ամեն ինչ զրոյից էլ չէ, մինուսից սկսելուն, ու ինչքան էլ փորձես ուղեղով բացատրել զգացածդ ու ինչ-ինչ պատճառներ գտնել, մեկ է, ցավը դրանից չի փոխվում։

    Ամեն անգամ նորից սկսելն ռիսկի հետ է կապված, իսկ ես վախենում եմ էդ ամեն նորից։ Մանավանդ որ գրեթե բոլոր դեպքերում վերջում հասկանում եմ, որ վախս լրիվ արդարացված էր, ու սխալ էր այն հաղթահարելու վրա աշխատելը։

    Ու նման պահերին անգամ լսել չես ուզում էն լիքը լավ բաները, որ քեզ ասվում են, դռները, որ բացվում են քո առաջ կամ գոնե խոստանում են բացվել, քեզ պետք չեն, հարազատ մեկին գրկելն ու թուլանալը, որ մի քանի ժամ առաջ միակ ցանկությունդ էր, հիմա արդեն նույնիսկ տհաճ է, որովհետև առաջին հարվածի ցավից հետո մի տեսակ բթացում է իջնում վրադ, ու մնում է մեն-միակ մի հարց՝ ինչո՞ւ, ու մի զգացում, որ դու ամեն ինչի վրա թքած ունես...

    Առաջին միտքս աշխարհս հիմնովին վերափոխելն է, մինչև երեկ արածս բոլոր գործողությունները, որոշակի հանգամանքների շնորհիվ կյանքումս հայտնված շատերին ու շատ բաներ միանգամից ջնջելը, բայց հետո հայտնվում է գիտակցությունն ու ասում, որ պետք է շարունակել ապրել այնպես, ասես ոչինչ չի էլ եղել։ Դժվարությամբ, բայց դեռևս ենթարկվում եմ։

    Գիտեմ, որ օրը օրին էս վիճակս փոխվելու է, մի օր արև եմ լինելու, մյուս օրն ամենքն աչքիս գրողն են դառնալու, բայց վերջում երևի հետաքրքիր կլինի հետ նայելն ու անցած փուլերը հերթով վերհիշելը...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 05.04.2013, 11:30:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.04.2013), einnA (15.04.2013), Smokie (05.04.2013), Անջրպետ (05.04.2013), Արևհատիկ (05.04.2013), Գալաթեա (06.04.2013)

  25. #193
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հաճելի է, երբ հարազատդ գրկում է քեզ ու ասում.
    -Քուր, հպարտանում եմ քեզնով. ինչ ուժեղ ես դու, ո՞նց ես կարողանում էսքան հանգիստ լինել։

    Բայց ավելի սիրում եմ էդ նույն զարմանքը կարդալ աչքերիդ ու լռությանդ մեջ... սեր իմ..
    Ես ամեն ինչ տեսնում եմ, սեր իմ, միայն շարունակիր ժպտալ ինձ էդ աստվածային ժպիտովդ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 07.04.2013, 15:10:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2013), einnA (15.04.2013), Smokie (23.08.2014), Valentina (07.04.2013), Այբ (07.04.2013), Գալաթեա (09.04.2013), Մինա (01.05.2013), Վոլտերա (07.04.2013)

  27. #194
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կին կա, ում մի անգամ եմ տեսել ընդամենը, բայց էնքան շատ եմ սիրում։ Կարծես իմ հարազատը լինի։

    Ոչինչ էնպես չի հարազատացնում երկու կնոջ, ինչպես անկեղծորեն մեկին (նույն մարդուն) սիրելը։ Ինքը միանգամից, առանց որևէ բառի զգաց, թե իր տղային ինչքան եմ սիրում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2013), einnA (15.04.2013), Valentina (08.04.2013), Գալաթեա (09.04.2013), Մինա (01.05.2013), Ուլուանա (08.04.2013)

  29. #195
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենասարսափելի սթրեսը, որին վախով սպասում էի, երեկվա իրադարձությունների ֆոնին սղցրինք՝ գնաց։ Գրեթե առանց հետևանքների

    Ինչ լավ է ակումբցիների ու ակտիվիստների պես հրաշալի մարդկանց հետ շփվելը։ Փրկեցիք ինձ

    Էլի եմ ասում՝ ես շան բախտ ունեմ, ու ամեն ինչ լավ է լինելու։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.04.2013), StrangeLittleGirl (10.04.2013), Գալաթեա (10.04.2013), Մինա (01.05.2013), Շինարար (10.04.2013), Ուլուանա (10.04.2013), Ռուֆուս (10.04.2013), Վոլտերա (10.04.2013)

Էջ 13 28-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •