User Tag List

Էջ 5 26-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 386 հատից

Թեմա: Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն

  1. #61
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օրս անընդհատ ինձնից մասնիկներ եմ գտնում ակումբցիների գրառումներում, ու տրամադրությունս ընկնում է: Հենց էն բաներն են սկսել գրել, որ իմ է՜ն ամենախորքերում եմ միշտ պահել ու մտածել եմ, թե մենակ ես եմ էդպիսին կամ էլ գոնե ինձ հասանելի աշխարհում եմ մենակ ես էդպիսին:

    Տխրելուս պատճառն այն չէ, որ ուղղակի ուզում եմ միակը լինել: Ուղղակի ամեն նման մարդու բացահայտելիս սկսում եմ մտածել, թե նա էլ ինձ նման դժվար է հաշտվում աշխարհի հետ, իմ անցած ու անցնելիք փշոտ ճանապարհներով է անցնում, ու դրանից իմ ամեն ապրումը կրկնակի ծանր է դառնում:

    Չեմ ուզում, որ ինձ նման մարդիկ լինեն: Չեմ ուզում, որ իմ զգացածն ու ապրածն իրենց մաշկի վրա զգան: Ավելի լավ է մտածելը, որ էլ ոչ ոք էդ խնդիրները չունի, քան գիտակցելը, որ ուրիշներն էլ կարող են էդքան ծանր բաներ ապրել:

    Գոնե դուք լավ եղեք, էլի... Ինձ նման մի եղեք, խնդրում եմ: Կամ գոնե մի գրեք էդ մասին: Չեմ դիմանում...

    ***

    Անսովոր ու տհաճ զգացում կա մեջս, զզվելի նստվածք, ու ամենավատն այն է, որ ես դրա արմատները չեմ գտնում: Իմ մեջ եղած ցանկացած մտքի ծագումն ու հիմքերը միշտ էլ իմացել եմ, եթե նույնիսկ բարձրաձայնելու համարձակություն չեմ ունեցել: Իսկ էս զգացումի ոչ բնույթն եմ հասկանում, ոչ կարողանում եմ մասնատել ու գտնել ակունքը: Չէի պատկերացնի, որ էդ կոտրվածությունն ու օտարացումը կզգայի էն մարդու հանդեպ, ում էնքա՜ն հարազատ էի զգում ու էնքա՜ն էի սիրում... Ի՞նչ եղավ, ինչի՞ եղավ...

    Ես, որ ոչ ոքի մասին երբեք չեմ կարողացել չարությամբ մտածել, հիմա թունավորում եմ ինքս ինձ: Արհամարհում եմ ինձ, ու դրա համար չեմ կարողանում ներել նրան, թեև, իսկն ասած, նա մեղավոր էլ չէ: Ուղղակի իմ մեջ պիտի նման բան չլիներ. ո՞նց կարողացավ ինձ էսպիսին դարձնել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2011), E-la Via (12.02.2011), Freeman (12.02.2011), Inna (27.02.2011), Mark Pauler (20.02.2011), My World My Space (12.02.2011), Nare-M (12.02.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (18.02.2011), Tig (13.02.2011), Արևածագ (13.02.2011), Դեկադա (12.02.2011), Ինչուիկ (12.02.2011), ԿԳԴ (27.02.2011), Ուլուանա (10.03.2011)

  3. #62
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո հեռանալով ինձ անցյալի հետ կապող ևս մի թել է կտրվում: Դու իմ առաջին սերերից մեկն ես, այն սերերից, որ չեն մոռացվում ու չեն մարում, անթեղված ապրում են՝ սպասելով բոցկլտալու ու ջերմացնելու հարմար առիթի:
    Այս տարիներին ես սեփականիս պես ապրել եմ բոլոր հաջողություններդ, բոլոր դժվարություններդ, ամեն անգամ քեզ ընկնելիս տեսնելիս թվացել է՝ ինձ են գետնին տապալում, ամեն վերականգնվելդ ինձ համար էլ հարության պես մի բան է եղել...
    Ու ես շարունակում էի հետևել ու էլի սիրել քեզ անկախ հազարավոր կիլոմետրերից:
    Ու հիմա դու հեռանում ես: Ինձնից չէ, այլ այն ոլորտից, որը բացահայտել էր ինձ համար քեզ...

    Համոզված եղիր, որ ես միակը չեմ, ում համար այսօրն արդեն մի փոքր մռայլ է երեկվանից, քանի որ այլևս դու խաղադաշտից չես ժպտալու քո մանկական ժպիտով...
    Հարազատս, հուսով եմ՝ երջանիկ կլինես նաև առանց խաղալու, առանց ֆուտբոլի:
    Գիտեմ, որ դու զգում ես, որ այստեղ էլ մի սիրտ կա, որ սիրում է քեզ...
    Ես ժպտում եմ քեզ: Ժպտա՛...

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.02.2011), E-la Via (15.02.2011), Inna (27.02.2011), Mark Pauler (20.02.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (18.02.2011), Smokie (23.09.2013), Ungrateful (12.04.2011), Արևածագ (15.02.2011), Լեո (16.02.2011), ԿԳԴ (27.02.2011), Մանուլ (22.02.2011)

  5. #63
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուժասպառ, հիասթափված, ձանձրացած, կոտրված, մենակ... Գնում եմ աչքից հեռու մի տեղ, պառկում եմ հողին, տարածում ձեռքերս, ամուր հպվում նրան՝ աշխատելով ամբողջ թիկունքովս զգալ նրա զովացնող ու կենարար ջերմությունը։ Փակում եմ աչքերս ու զգում, թե ինչպես է բոլոր անոթներումս տարածվում Հողը՝ հանգիստ, ուժեղ, մաքուր...
    Գյուղի զով առավոտի արևի մեջ բոբիկ քայլում եմ ցողոտ խոտի վրայով, մարմինս ու ոտքերս սարսռում են սառը կաթիլների հպումից, հողը խուտուտ է տալիս մատներս...
    Արտում խոտ հավաքելիս միշտ բոբիկ եմ։ Կտրված ցողունների մնացորդները ծակծկում են, մեկ-մեկ փուշ էլ է պատահում, բայց ոտքերիս տակ փշրվում է տաք, փափուկ հողը, հողի ու նոր հնձած խոտի բույրը լցվում է թոքերս, տարածվում մարմնովս մեկ...
    Էդ մի ապրումս չեմ փոխի ուրիշների հազար տարվա կյանքի հետ։
    Ես Անթեյն եմ. թե ուզում եք ոչնչացնել ինձ, փակեք էս զզվելի շենքերի ու ասֆալտի լաբիրինթոսում, մի թողեք, որ հող զգամ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2011), E-la Via (20.02.2011), Inna (27.02.2011), Mark Pauler (20.02.2011), Nare-M (21.02.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (20.02.2011), Tig (22.02.2011), Արևածագ (20.02.2011), Դատարկություն (20.02.2011), ԿԳԴ (27.02.2011)

  7. #64
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չմտածես, որ մոռացել եմ քեզ... Պարզապես վարժվել եմ առանց քեզ ապրելուն, ու զարմանալիորեն գրեթե կարողանում եմ, գիտե՞ս:
    Երկու տարի… Ավելի ճիշտ՝ երկու տարի ու երկու օր առանց քեզ: Բայց ես միշտ զգում եմ, որ կողքիս ես. ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չկա իմ առաջ, որովհետև դու հիմա ավելի ես ինձ օգնում, քան այն ժամանակ:

    Հիմա մտքումս հատ-հատ կենդանացնում եմ անցյալի դրվագները։ Ամաչում եմ ինքս ինձ խոստովանել, որ դեպքերը տարրալուծվել են հիշողությանս մեջ, շատ բաներ չեմ հիշում։ Ուղղակի ամեն ինչի վրա իշխում է քո թեթև քմծիծաղը, որով նայում էիր աշխարհին։
    Իմ անուղղելի երազող ընկեր... Տեսնես հասկանո՞ւմ էիր՝ ով ես ինձ համար, գոնե հիմա գիտե՞ս՝ ինչքան բան ես տվել ինձ։ Իմ ամեն հաջողության, ամեն լավ քայլի պահին ես զգում եմ քո քաջալերող հայացքը։ Ների´ր, որ հաճախ եմ հիասթափեցնում քեզ, ների´ր, բայց մենակ մի´ թող, որովհետև քեզ հուսախաբ անելու գիտակցությունն արդեն իսկ այնքան անտանելի է, որ ինձ իմ ուժերի հանդեպ քո հավատի գիտակցումն է պետք, որ միշտ շարունակեմ առաջ նայել, որ հորիզոնն ինձ համար չվերջանա...

    ***

    Երբ փորձում եմ պատկերացնել, թե ինչ ես անում հիմա, միշտ երկու տեսարան է գալիս աչքիս առաջ. դու կա´մ Ցոյի հետ ծխում ես, կա´մ այդտեղի Քեմբրիջում լսում Նյուտոնի դասախոսությունը...
    Ծխախոտը պակասություն չի անում, չէ՞։ Չնայած քո ու Ցոյի ձեռքը ծխախո՞տ կդիմանա...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2011), Gayl (22.02.2011), Inna (27.02.2011), Mark Pauler (22.02.2011), Nare-M (22.02.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (22.02.2011), Tig (22.02.2011), Արամ (06.12.2013), Արևածագ (22.02.2011), Դատարկություն (23.02.2011), Ինչուիկ (22.02.2011)

  9. #65
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ կուրսում էի։ Ռուսերենի քննության օրը մեր համալսարանի մոտ մի փոքրիկ շնիկ էր վազվզում։ Գրկեցի, սկսեցի խաղալ հետը, հետո էլ գրկած քննության մտա։ Քնել էր. գրկումս զգում էի նրա ջերմությունն ու համաչափ շնչառությունը։ Դասախոսս շատ զգայուն ու հրաշալի մարդ էր. մի քանի անգամ մոտեցավ ինձ, շոյեց շնիկի գլուխը, հարցրեց՝ ի՞մն է։ Ասացի, որ համալսարանի մոտ խաղում էր, ես էլ հետս վերցրի։
    Տխուր նայեց դեմքիս ու ասաց.
    -Կարծում ես՝ լա՞վ բան ես անում։ Հա, հիմա դու էլ ես քեզ լավ զգում, շնիկն էլ։ Բայց դու հիմա նրան սովորեցնում ես քո ջերմությանը։ Հետո, երբ թողնես նրան դրսում ու տուն գնաս, մտածո՞ւմ ես, թե ինչքան դժվար կլինի շնիկի համար։ Եթե նա էլ այդ ջերմությունը չի ստանալու, ինչո՞ւ ես նրան ցույց տալիս, որ նման բան կա...

    ***

    Ինչո՞ւ ինձ սովորեցրիր քո ներկայությանն ու ջերմությանը, եթե պիտի զրկեիր ինձ քեզնից...
    (Հուսով եմ՝ դու էլ իմ մասին նույնը չես մտածում...)
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2011), Ariadna (23.02.2011), CactuSoul (23.02.2011), Chuk (23.02.2011), Inna (27.02.2011), Mark Pauler (27.02.2011), murmushka (23.02.2011), Nare-M (23.02.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (15.03.2011), Tig (23.02.2011), Արամ (06.12.2013), Արևածագ (23.02.2011), Դատարկություն (23.02.2011), Ինչուիկ (23.02.2011), Ուլուանա (10.03.2011)

  11. #66
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ բառախաղի պատճառով անթարգմանելի անեկդոտներ։ Մի անգամ էս անեկդոտի համար քիչ մնաց տուգանվեի, ակենդոտն էլ ջնջեցին։
    Հույս ունեմ՝ հիմա էդ բախտին չի արժանանա, որովհետև իմ օրագրում է
    Նոր պատահաբար հիշեցի, ու տրամադրությունս բարձրացա՜վ...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    Էս մեկն էլ վատը չի
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.03.2011), CactuSoul (05.03.2011), Inna (19.03.2011), Mark Pauler (27.02.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (15.03.2011), Ինչուիկ (01.03.2011), Հայուհի (03.03.2011), Մանուլ (23.06.2011)

  13. #67
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր գարուն է, բոլորն էդ մասին են գրելու, համ էլ ասում են՝ գարնանը սերը նոր ուժով է գլուխ բարձրացնում։ Ուզում եմ սեր խոստովանել։
    Աշխարհի ամենասիրուն ծաղիկը Muscari armeniacum-ն է, մեր բարբառով ասած՝ հըլուն ծաղիկը



    Ինձ համար գարունը գալիս էր, երբ արտում առաջին անգամ հայտնաբերում էի այս կապույտ հրաշքը։ Ընդամենը մի 10-15 սմ ցողունով, առաջին հայացքից աչքի չընկնող... Սիրում եմ...
    Բան չեմ ասում. միայն ուշադիր նայեք, թե բնության ինչ գլուխգործոց է սա...


    Նոր հասկացա՝ ես արդեն 8 տարի առանց գարուն եմ մնացել...
    Ո՞վ կվերադարձնի ինձ իմ կորցրած գարունը...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 01.03.2011, 01:19:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2011), Ariadna (15.03.2011), CactuSoul (02.03.2011), Chuk (01.03.2011), einnA (01.03.2011), erexa (03.03.2011), Mark Pauler (09.03.2011), My World My Space (01.03.2011), Nare-M (01.03.2011), RADIOmanyachka (01.03.2011), Smokie (11.05.2012), Tig (01.03.2011), Արևածագ (03.03.2011), Դատարկություն (22.03.2011), Ուլուանա (10.03.2011), Ռուֆուս (01.03.2011)

  15. #68
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ.
    -Սի´փ, հիշո՞ւմ ես Մեսչյանի էն երգը, որ ասում է՝ «ու եթե հանկարծ չհասնեմ լույսին», էդ ո՞ր երգն էր։ Չեմ կարողանում շարունակությունը հիշել։
    Մի պահ լռում է, հետո փոխված ձայնով ասում.
    -Իմ սիրած տողերն են. «Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին, զուր չէին բոլոր աղոթքներս, Տե´ր»...
    Մինչև հիմա հիշելիս փշաքաղվում եմ, աչքերս լցվում են...
    Սիփանն ինձ ապրել է սովորեցնում...

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 03.03.2011, 01:10:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2011), einnA (03.03.2011), Mark Pauler (09.03.2011), Nare-M (03.03.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (15.03.2011), Tig (03.03.2011), Արևածագ (03.03.2011), Դատարկություն (06.03.2011)

  17. #69
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր երջանկությունը ծաղկում էր շուրջս... Ինձ էլ էր առատորեն պարուրել: Կախարդանքի էր նման... Ես էլ եմ ուզում դրանից...
    Գարուն է: Սիրում եմ: Սիրում եմ ձեզ... Քեզ էլ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 06.03.2011, 23:02:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.03.2011), CactuSoul (07.03.2011), erexa (07.03.2011), Gayl (07.03.2011), Inna (19.03.2011), Mark Pauler (09.03.2011), Nare-M (07.03.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (15.03.2011), Tig (09.03.2011), Անտիգոնե (07.03.2011), Արևածագ (07.03.2011), Դատարկություն (06.03.2011), Ինչուիկ (09.03.2011)

  19. #70
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու տարի շարունակ, գրեթե ամեն օր...
    Էս ընթացքում ինչ քոնն էր, իմն էլ դարձավ։ Ամեն ապրումդ, ամեն զգացումդ գրեթե սեփականիս պես զգացի։ Շատ մտքերիդ համար առաջին լսող ականջը եղա, առաջինը հետդ քննարկողը, ելքեր ու եզրակացություններ փնտրողը։
    Ու էսօր էլի´ սեփականիս պես ապրում եմ անակնկալ երջանկությունդ։ Ինչ-որ տեղ հավատս չի գալիս, որ այս օրը եղավ, որ աշխարհում դեռ լինում են հրաշքներ, որ երկու տարվա փայփայած երազանքները կարող են էսպես հանկարծակի իրականանալ...
    Հիանում եմ քո համառությամբ, անկեղծությամբ, ուժով, ապրումներիդ խորությամբ... Շունչս կտրվում է քո ուրախությունից...
    Անս, իմ ամենազգայուն ու ամենատոկուն ընկերուհի, ես արդեն գիտեմ՝ մնացած բոլոր անիրականանալի թվացող երազանքներդ էլ արդեն կատարվելու հերթի են կանգնել...
    Գիտեմ, որ դու էլ նույն կերպ սպասում ես իմ երջանկությանը։ Խոսք եմ տալիս, ընկերուհիս, հաստա´տ լինելու է...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2011), Ariadna (15.03.2011), einnA (09.03.2011), Mark Pauler (09.03.2011), Nare-M (09.03.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (15.03.2011), Tig (09.03.2011), Արևածագ (09.03.2011), Ինչուիկ (09.03.2011)

  21. #71
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևի նման
    Զգույշ, համբերող՝
    Ինձ դուրս ես քաշում
    Սառցե կեղևից։

    Վախենում եմ ես...
    Շատ չէ՞ ինձ համար
    Հորդումը լույսիդ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2011), Agni (14.03.2011), Ariadna (15.03.2011), CactuSoul (14.03.2011), Inna (19.03.2011), Mark Pauler (14.03.2011), My World My Space (14.03.2011), Nare-M (14.03.2011), Progart (04.05.2019), RADIOmanyachka (15.03.2011), Tig (14.03.2011), Արամ (06.12.2013), Լուսաբեր (14.03.2011)

  23. #72
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ երջանիկ մարդիկ կան շուրջդ, ինքդ էլ ես վարակվում այդ հիվանդությամբ: Երջանիկ մարդիկ զարմանալիորեն չեն կարողանում իրենց կողքին իրենցից պակաս երջանիկների տեսնել, ուստի ամեն ինչ անում են սիրելի մարդկանց երջանկացնելու համար: Ու երջանիկ մարդիկ աշխարհի ամենաբարի մարդիկ են...
    Ինձ վրա երջանկությունը գրոհում է միանգամից երկու ճակատով. հետաքրքիր է՝ ինչքա՞ն կդիմանամ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 15.03.2011, 09:12:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.03.2011), Ariadna (15.03.2011), CactuSoul (15.03.2011), Mark Pauler (15.03.2011), Nare-M (15.03.2011), RADIOmanyachka (15.03.2011), Tig (15.03.2011), Արևածագ (15.03.2011), Արևհատիկ (15.03.2011), Լուսաբեր (15.03.2011), Ուլուանա (19.03.2011)

  25. #73
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն մի բառդ
    Որսում եմ ինքս ինձ
    Այնտեղ գտնելու
    Վատ թաքցրած հույսով։

    Իսկ եթե պարզվի,
    Որ մեկ ուրիշի՞
    Արտացոլումն եմ
    Իմի տեղ դրել…

    Հ. Գ. Էս էլ իմ հոբելյանական՝ 1000-րդ գրառումն Ակումբում...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (19.03.2011), Mark Pauler (18.03.2011), My World My Space (17.03.2011), Nare-M (16.03.2011), RADIOmanyachka (24.03.2011), Tig (16.03.2011)

  27. #74
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քո աստվածները
    Քմծիծաղեցին
    Վերջին հուսահատ
    Ճիգերիս վրա...

    Ականջիս հասավ
    Հուսախաբության
    Մուրճի զնգոցը
    Դատարկված հոգուս
    Ճաք տված պատին...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (19.03.2011), Kita (18.03.2011), Mark Pauler (18.03.2011), My World My Space (19.03.2011), Nare-M (18.03.2011), RADIOmanyachka (24.03.2011), Tig (21.03.2011), Հայուհի (18.03.2011)

  29. #75
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, ինչն ինձ համար առհավետ մեռած էր թվում, ուղղակի խորը քուն մտած դուրս եկավ:
    Ամենասիրելի երգերիցս մեկը հազարապատիկ սիրելի է հիմա էն մի քանի րոպեի շնորհիվ...

    ***

    Տե´ր Աստված, շատ չհամարես տվածդ... Գոնե էս պատրանքս թող ինձ, էս երգից սիրտս լցվելու հնարավորությունը, խանդաղատանքի էս ալիքը, որ բարձրանում է կոկորդովս...
    Թո´ղ ինձ էս վայրկյանի ու գուցե երբեք էլ Չգալիք վայրկյանների ակնկալիքի երջանկությունը...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.03.2011), Mark Pauler (21.03.2011), Nare-M (21.03.2011), RADIOmanyachka (24.03.2011), Tig (21.03.2011), Արևածագ (21.03.2011), Դատարկություն (22.03.2011)

Էջ 5 26-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուղեղային օրագիր կամ ARMbrain
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.06.2013, 15:36
  2. 10 խորհուրդ առողջ սրտի համար
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2010, 23:04
  3. Սրտի ցավեր
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.04.2010, 22:42
  4. Իմ մեծ սրտի փոքր անկյունը…
    Հեղինակ՝ Malu, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.02.2010, 02:00
  5. Սրտի՞ թե՞ ուղեղի թելադրանք
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.04.2008, 09:48

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •