Այո՛, նա ուներ թշնամի. դա չարն է: Չարը Հուդան չէր կամ փարիսեցիները չէին: Չարը սատանան է:Արդյո՞ք Հիսուս զենք ուներ կամ իրեն հակառակորդներին նա դիտու՞մ էր իբրև թշնամի: Իմ պատասխանը միանշանակ "ոչ" է:
Ի դեպ, մի բան էլ մտածեցի: Կարծում եմ, որ կաթողիկոսի անվան մոտ բոլորովին այլ իմաստով է գրված «Մեր զենքը մեր հավատքն է»: Կարծում եմ, որ նա նկատի ուներ ազգապահպանման գործընթացում է այն զենք, ինչի հետ բնավ համաձայն չեմ: Կներեք, բայց մեր ազգի 90%-ը չգիտի, թե ինչ է քրիստոնեությունը: Ես կասեի «Իմ զենքն իմ հավատքն է» ավելի լայն իմաստով: Ես այն մանանայի հատիկը նկատի ունեմ, որին, կարծում եմ, իմ հավատքը մի օր կհասնի: Եվ այո՛, ես պատերազմում եմ: Ես պատերազմում եմ Չարի դեմ: Պատերազմում եմ ոչ թե չար մարդկանց դեմ, այլ մարդկանց մեջի Չարի դեմ:
Էջանիշներ