Մեջբերում ihusik-ի խոսքերից
Ես զենք չունեմ, այլ ունեմ ուժ իմ մեջ կամ դրսում եղած խավարին, չարին չտրվելու ու Լույսի, Բարու մեջ մնալու (որքան որ կարող եմ ես դա ու որքան որ ուժերս են ներում...) Իսկ իմ ուժը՝ Աստվածային Իմաստությունն է ու Սերը, որոնց հասու եմ այնքանով, որքանով որ հասու եմ (ու ես գիտեմ, թե որքան քիչ) քանզի դրանք Անսահման են...
Իրոք որ դա մարդկային ամենաուժեղ զենքն է: Երբ մարդը սիրում է/ կյանքը, աշխարհը, մարդկանց/, հավատում է ու փորձում է հասկանալ կյանքը, դա տալիս է մարդուն թեւեր, հրեշտակի թեւեր, որոնք հենց իմաստություն կարելի է անվանել, որոնք տանում են այնպիսի հեռուներ քո երեւակայությունը, եւ ինչպես եւ Ֆաուստին են ծանոթացրել, մեզ էլ են ծանոթացնում Աշխարհի Հոգուն:

Իսկ որպես կին՝ կարող եմ մի զենք էլ ավելացնել. կանացի թուլությունը/Слабый пол сильнее сильного в силу слабости сильного пола к слабому. /: