Սա՜ս, դե գիտես էլի, որ չեմ ուզում գնաս: Ափսոս, որ իմ ուզելով չի, իմ ցանկությունից չի կախված:
Սա՛ս, քեզ շատ եմ կարոտելու: Ճիշտ ա հիմա էլ եմ քեզ ուշ-ուշ տեսնում, բայց դե գիտեմ, որ ապահով ձեռքերում ես՝ Լուսնյակի մոտ ես էլի
Մի շաբաթ ա գիտեմ, որ բանակ ես գնալու, բայց թեմա չէի բացում, որովհետև սրտիս մի անկյունում հույս ունեի, որ կտան էդ անտեր տարեկետումը Բայց, չէ, ոնց տեսնում եմ, պիտի գնաս:
Կյանքում նենց ա ստացվել, որ դու ես միշտ ինձ խորհուրդներ տվել: Դե համ ինձնից մեծ ես, համ էլ ահագին խելոք ես: Հիմա չգիտեմ էլ ինչ ասեմ:
Մենակ ուզում եմ ասեմ, որ շատ չմտածես մեր՝ բոլորիս, մասին: Ամեն ինչ լավ կլինի: Դու էլ գնա խելոք ծառայի, որ շուտ էդ երկու տարի անցնի, գաս տուն, առաջին հերթին ընտանիքիդ՝ Լուսնյակի ու ձեր ապագա պստոյի մոտ , հետո էլ՝ մեր
Բարի ծառայություն քեզ պուպուշս
Էջանիշներ