artak.am De gustibus et coloribus non est disputandum.
մարդ եղած վախտ (08.12.2022)
Ըստ GPT-ի էս պիտի աշխատի՝ @"մարդ եղած վախտ"
Խաբեց փաստորեն
The cake is a lie.
մարդ եղած վախտ (09.12.2022)
Ինչքան հասկանում եմ, համակարգը թագերի արանքում գտնվող անունով որոնում է կատարում գրառում անելիս, այսինքն «պատասխանել» սեղմելիս, ու խնդիրը որոնման մեթոդի մեջ է, որոշ ծրագրավորողներ շատ ջանք չեն թափել կամ էլ չեն մտածել սույն խնդրի շուրջ, կարելի էր կամ գրանցվելիս չթույլատրել բացակներ անվան մեջ, կամ էլ հաշվի առնել բացակները բոլոր ֆունկցիաներում։ Անձամբ ես բացակներ չեմ սիրում ու ծրարների ու ֆայլերի անունների մեջ աշխատում եմ երբեք բացակներ չունենալ, որովհետև գրեթե միշտ տեխնիկական բարդություններ են առաջացնում։
Si vis pacem, para bellum
Freeman (09.12.2022)
Գուշակելը դժվար չի երևի՝ եղել են Չուկի ջանքերով, կամ իրենց կամքով ջնջված անդամներ (բոտեր, կամ իրական), որոնց հիմա չեք տեսնում անդամների ցուցակում, սակայն մնացյալի գրանցման համարները մնացել են նույնը։
Բոլոր գրանցվածների մոտ 2/3 -ը ջնջված են։ 10740 ներկա գրանցված անդամ է ցույց տալիս, որոնցից առնվազն մեկ գրառում կատարող անդամները մոտավորապես 3000-ն են, այսինքն այդքան պոտենցիալ «շունչ» կա, կամ կար ակումբում :Ճ
Դրանից էլ մոտ 1000 հոգի ունի մեկ կամ մաքսիմում երկու գրառում՝ ինտրովերտների ու չխոսկանների հավաքածու: Հանուն արդարության՝ մի 600 հոգի առնվազն հարյուր գրառում են արել:
Մի քանիսդ, ու ձեր խոնարհ ծառան՝ ամենաշատախոսների, ես կասեի՝ զավզակների առաջին էջում ենք… Չուկը վաղուց չի գրում, բայց մեկ է դեռ իրեն հասնող չկա, StrangeLittleGirl-ն է մոտենում մանրից… Կյանքներիս կեսը անցկացրել ենք Ակումբում գրելով:
Ու շատախոսներս, կարծում եմ էնքան լավ ենք իրար ճանաչում, որ պիտի ամեն Նոր Տարուն իրար հյուր գնայինք, էն էլ անշնորք ժողովուրդ դուրս եկանք…
Si vis pacem, para bellum
Ակումբում որևէ անդամի ջնջել հասկացություն չի եղել, իմ իմանալով: Արգելափակվածներն էլ կարծեմ երևում են ցուցակում, այսինքն` չեն անհետանում որևէ կերպ, պարզապես արգելափակվելուց հետո չեն կարողանում ֆորումում որևէ տեսակի գործունենություն ծավալել: Բոտ-մոտ էն սկզբներում չի եղել, առնվազն Ակումբի բացման առաջին օրը հաստատ չէր կարող լինել: Էս հարցին երևի մենակ Չուկը կկարողանա պատասխանել: Ապասենք, եթե Աթեիստի թեգ արածից չհայտնվի, կփորձեմ ես բերման ենթարկել:
Հենց էդ ա, որ ինտրովերտները վիրտուալում լավ էլ իրանց ձուկը ջրում են զգում ու շատախոսում : Ռեալում են հաճախ քչախոս ու չշփվող լինում: Նենց որ էդ համարյա գրառում չարածները պարտադիր չի, որ ինտրովերտ լինեն: )))
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ