User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Ֆորումի տեխնիկական ուղեցույց

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ֆորումի տեխնիկական ուղեցույց

    Ֆորումի տեխնիկական ուղեցույց, նախատեսված ոչ միայն նոր անդամների, այլ նաև մշտականների համար: Այստեղ գրված են ֆորումի այն հիմնական հնարավորությունների մասին, որը ցանկացած ակումբցի ցանկալի է, որ իմանա:

    Հաճախ Տրվող Հարցերը

    Ինչպե՞ս գրել հայերեն:
    Ինչպե՞ս խմբագրել անձնական տվյալները:
    Ինչպե՞ս տեղադրել Ձեր նկարը անձնագրում:
    Ինչպե՞ս տեղադրել նկար, կամ ինչպես ընդունված է ասել` ավատար:
    Հաջորդը` խմբագրել ստորագրությունը: Ի՞նչ է ստորագրությունը:
    Ինչպե՞ս ֆորումում լինել անտեսանելի:
    Ինչպե՞ս թաքցնել վարկանիշը:
    Ինչպե՞ս անջատել նամակներ ստանալու հնարավորությունը:
    Ինչպե՞ս ուղարկել ինչ-որ մեկին հաղորդագրություն, չօգտագործելով անձնական նամակի հնարավորությունը:
    Ինչպե՞ս անջատել այցելուի հաղորդագրություն թողնելու հնարավորությունը:
    Ինչպե՞ս կառավարել այցելուի հաղորդագրությունները:
    Սոցիալական խմբերին անդամակցություն:
    Անձնագրի անվտանգություն:
    E-mail-ին եկող ծանուցումներ:
    Գրառումների հետ գործողություններ:
    Ինչպե՞ս անել ճիշտ գրառումներ, մեջբերումներ:
    Ինչպե՞ս ներդնել նկար գրառման մեջ:
    Ինչպե՞ս ներդնել տեսահոլովակ YouTube-ից կամ այլ հնարավոր կայքերից:
    Ի՞նչ է անձնական նամակագրությունը (PM):
    Թեմաների բաժանորդագրություն:

    Ինչպե՞ս գրել հայերեն:

    1. Ֆորումն ունի հայերեն գրելու հնարավորություն: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել "Esc" ստեղնը, և այն կմիանա:

    Համակարգն անջատված`
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Համակարգը միացված`
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    2. Կարող եք նաև օգտվել KDWin ծրագրից: Եթե չունեք, կարող եք բեռնել այստեղից:

    KDWin-ով հայերեն գրելու համար, անհրաժեշտ է լեզուն (լեզուն ուրիշ ի՞նչ բառով կարելիա փոխարինել) փոխել Armenian Phonetic Unicode-ի:

    Եթե ցանկանում ենք, որ մշտական լինի լեզվի այդ տարբերակը, ապա բացում ենք KDWin-ը` մեկ անգամ դրոշակի վրա սեղմելով, հետո Tools > Configuration > Armenian Phonetic-ը փոխում ենք Armenian Phonetic Unicode-ի: Նույնը նաև ռուսերեն գրելու համար:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    3. Կարող եք օգտվել նաև Armenian Eastern Phonetic Keyboard Layout-ից,որը համակարգի մեջ միանգամից ավելացնում է հայերեն յունիկոդ և ռուսերեն յունիկոդ տարբերակները: Այս հավելումից օգտվելիս, KDWin-ը այլևս Ձեզ պետք չի գա:

    Ինչպե՞ս խմբագրել անձնական տվյալները:

    Սեղմում ենք «Ղեկավարման վահանակ»-ի վրա, հետո նայում ենք ձախ կողմում գտնվող «Իմ դրույթները» բաժնին: Առաջին տողում գրված է` «Խմբագրել անձնագիրը»: Մեկ անգամ կտտացնելուց հետո կբացվի նոր էջ, որտեղ էլ գտնվում են տվյալների լրացման դաշտերը:

    «Հատուկ կարգավիճակ»-ի դաշտում գրվածը երևում է մականվան տակ: Ոչինչ չգրելու դեպքում, այն կմնա ֆորումի լռելյայն արժեքը և կախված գրառումների քանակից, կփոխվի:


    Ինչպե՞ս տեղադրել Ձեր նկարը անձնագրում:

    Այս անգամ նույնպես, անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Խմբագրել անձնագրի նկարը: Այս նկարը կերևա միայն Ձեր անձնագիր այցելողներին:

    Ինչպե՞ս տեղադրել նկար, կամ ինչպես ընդունված է ասել` ավատար:

    Անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Խմբագրել ավատարը:
    Ավատարը կարող եք տեղադրել ինչպես ցանկացած կայքից, այնպես էլ Ձեր համակարգչից:


    1. Կայքից նկար տեղադրելու համար, նկարը չպետք է գերազանցի 125x125 չափերը, կամ 34.2kb-ը, հակառակ դեպքում ավատարի վերբեռնումը չի հաջողվի
    2. Համակարգչից նկար տեղադրելու համար, սեղմում եք "Choose File" կամ "Browse" և ընտրում նկարը: Նկարի մեծ լինելու դեպքում, այն ավտոմատ կփոքրացվի:



     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հաջորդը` խմբագրել ստորագրությունը: Ի՞նչ է ստորագրությունը:

    Ստորագրությունը երևում է Ձեր ցանկացած գրառման տակ: Այն կարող է կազմված լինել ամենաշատը 5 տողից, չի կարող պարունակել մեծ չափերի և շարժական նկարներ:
    Անձնագրի նկար կցելու դեպքում, գրառման տեղում ավելացնում ենք [SIGPIC] [/SIGPIC] թեգը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ինչպե՞ս ֆորումում լինել անտեսանելի:

    Անցնում ենք «Իմ հաշիվը» բաժնին, որը հաջորդում է «Իմ դրույթները» բաժնին:
    Սեղմում ենք «Խմբագրել դրույթները»-ի վրա (երկրորդ տող):

    Ընտրում ենք առաջին կետը` անտեսանելի դառնալու համար:
    Ընտրում ենք երկրորդ կետը` տեսանելի դառնալու համար:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ինչպե՞ս թաքցնել վարկանիշը:

    Ընտրում ենք առաջին կետը`վարկանիշները ցույց տալու համար:
    Ընտրում ենք երկրորդ կետը` վարկանիշները ցույց չտալու համար:


    Ի՞նչ է վարկանիշը.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ինչպե՞ս անջատել նամակներ ստանալու հնարավորությունը:

    Անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները> Խմբագրել դրույթները > Նամակներ
    Առաջին կետ– ստանալ անձնական նամակներ բոլոր գրանցված անդամներից:
    Երկրորդ կետ – չստանալ նամակ ոչ մեկից:

    Նոր նամակների մասին ստանալ email-ով տեղեկատվություն – եթե Ձեզ ֆորումում ինչ-որ մեկը նամակ ուղարկած լինի, ապա նամակի պատճեն կուղարկվի Ձեր էլ. փոստին:
    Don't receive Email Notification of new Private Messages – Այս կետը նշելու դեեպքում, էլ. փոստին չեն գա տեղեկացումներ, նոր նամակների մասին:

    Ինչպե՞ս ուղարկել ինչ-որ մեկին հաղորդագրություն, չօգտագործելով անձնական նամակի հնարավորությունը:

    Մտնելով ցանկացած անդամի անձնագիրը (անհրաժեշտ է միայն սեղմել մականունի վրա և ընտրել), Դուք կարող եք նրան թողնել այցելուի հաղորդագրություն, որը կարող են տեսնել բոլորը:

    Ինչպե՞ս անջատել այցելուի հաղորդագրություն թողնելու հնարավորությունը:

    Այցելուի հաղորդակցում բաժնում, կան հետևյալ կետերը.
    Առաջին կետ – թույլ տալ այլ անդամներին թողնել Ձեզ այցելուի հաղորդագրություն
    Երկրորդ կետ - թույլ չտալ այլ անդամներին թողնել Ձեզ այցելուի հաղորդագրություն
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ինչպե՞ս կառավարել այցելուի հաղորդագրությունները:

    Անհրաժեշտ է դնել համապատասխան հաղորդագրության ծիտիկը, և ներքևում սեղմել «Մոդերավորել»:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Սոցիալական խմբերին անդամակցություն:

    Ակումբում գործում են սոց. խմբեր, որոնց ցուցակը տեսնելու և անդամակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել Ղեկավարման վահանակ > Իմ հաշիվը բաժին > Սոցիալական խմբեր: Ձեր հայտը ներկայացվում է խմբի ղեկավարին, որն էլ կամ կհաստատի այն, կամ կմերժի:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Անձնագրի անվտանգություն:

    Դրույթները փոփոխելու համար, անհրաժեշտ է անցնել Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Իմ անձնագիր > Անձնագրի անվտանգություն և փոփոխել ցանկացած կետ:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    E-mail-ին եկող ծանուցումներ:

    Ղեկավարման վահանակ > Խմբագրել դրույթները


     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.06.2010, 16:56:


  2. Գրառմանը 35 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.06.2010), Adriano (14.06.2010), Agni (14.06.2010), Ambrosine (21.06.2010), ars83 (14.06.2010), Chuk (14.06.2010), Gayl (14.06.2010), Inna (26.07.2010), keyboard (31.08.2013), Kuk (15.06.2010), Moonwalker (21.01.2011), Smokie (14.06.2010), tikopx (14.06.2010), Valentina (12.09.2010), Yeghoyan (14.06.2010), Yellow Raven (14.06.2010), yerevanci (15.06.2010), Yevuk (11.07.2010), Ապե Ջան (14.06.2010), Արշակ (06.09.2010), Արևածագ (14.06.2010), Արևհատիկ (14.06.2010), Դատարկություն (14.06.2010), Էլիզե (14.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Հայկօ (14.06.2010), Հինատա (14.06.2010), Մանուլ (18.09.2010), Մինա (04.04.2012), Նաիրուհի (29.08.2010), ՆանՍ (07.07.2010), Շինարար (14.06.2010), Ուլուանա (17.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Ֆոտոն (14.06.2010)

  3. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրառումների հետ գործողություններ:



    - Շնորհակալություն
    - ցանկացած գրանցված անդամ, որը կատարել է 16 և ավել գրառում, կարող է ցանկացած գրառմանը տալ շնորհակալություն:

    - Ուղարկել բլոգ - ցանկացած գրանցված անդամ կարող է ցանկացած գրառում ավելացնել իր բլոգում:

    - ցանկացած գրանցված անդամ, կարող է ցանկացած գրառմանը տալ վարկանիշ, որը փոխանցվում է տվյալ գրառումը կատարողին:

    - եթե տեսնում եք անհագստություն պատճառող, կանոնադրական խախտում արած գրառում, ապա ցանկության դեպքում կարող եք տեղեկացում տալ: Տեղեկացման դաշտում գրված տեքստը փոխանցվում է ղեկավարությանը:

    -Պատասխանել
    - թեմայում պատասխանելու` գրառում անելու համար:

    -Մեջբերել
    - եթե ցանկանում եք, ինչ-որ մեկի խոսքը մեջբերել Ձեր գրառման մեջ, որպեսզի պարզ լինի, թե ում եք դիմում:

    - եթե ցանկանում եք Ձեր գրառման մեջ միանգամից մի քանի գրառման պատասխանել, ապա անհրաժեշտ է սեղմել տվյալ գրառման տակ գտնվող պատկերակին, որից հետո «+ Կատարել գրառում» կոճակի վրա:

    Ինչպե՞ս անել ճիշտ գրառումներ, մեջբերումներ:

    Առաջին եղանակ: Մեջբերում ենք մեկ գրառում:

    Առաջին տողը, որը գտնվում է թեգերի արանքում, բաց ենք թողնում և նոր տողից գրում պատասխանը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    Երկրորդ եղանակ: Մեջբերում ենք միանգամից մի քանի գրառում:

    Մի քանի գրառում մեջբերելու դեպքում, կբացվի այսպիսի մի պատուհան:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Ամեն գրառման տակ գրում ենք մեր պատասխանը. օրինակ`
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    Ինչպե՞ս ներդնել նկար գրառման մեջ:

    1. Եթե ցանկանում եք ինչ-որ կայքից ներդնել նկար, անհրաժեշտ է պատճենել նկարի հասցեն: Օրինակ` տեղադրենք ֆորումի լոգոն.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Պատճենելուց հետո սեղմում ենք «» պատկերակի վրա, անում ենք աջ քլիք և ընտրում "Paste" կամ "Вставить":

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    2. Եթե ցանկանում եք Ձեր համակարգչից ներդնել նկար, անհրաժեշտ է մտնել ընդլայնված ռեժիմ, ներքևի բաժնում` Հավելյալ դրույթներ, կա գրված Ղեկավարել կցորդները:
    Սեղմելուց հետո կբացվի մի պատուհան, որտեղ էլ նշված են ֆայլերի վերբեռնման թույլատրելի չափերն ու տեսակները:

    Սեղմում ենք Ավելացնել ֆայլեր > Select files և ընտրում:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    3. Եթե նկար չափազանց մեծ է ֆորում վերբեռնելու համար, կարող եք օգտվել հատուկ կայքերից, որոնք նախատեսված են նկարների պահպանման և տարածման համար: Փորձենք ImageShack.us-ի միջոցով անել դա:

    1. Մտնում ենք կայքը:
    2. Սեղմում ենք "Browse"
    3. Ընտրում ենք նկարը:
    4. Սեղմում ենք "Upload Now"
    5. Պատճենում ենք "Forum Link" և տեղադրում գրառման մեջ: Նկարն ավտոմատ կտեղադրվի, առանց որևէ ավել բան անելու:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ինչպե՞ս ներդնել տեսահոլովակ YouTube-ից կամ այլ հնարավոր կայքերից:

    Մտնում ենք մեր ցանկացած տեսահոլովակի էջը:
    Սեղմում ենք տեսահոլովակի տակ գտնվող Share-ի վրա: Տակը կհայտնվի հղումը, որն էլ պատճենահանում ենք և տեղադրում գրառման մեջ:

    կամ

    Գրառում անելիս, սեղմում ենք այս «» պատկերակի վրա և տեղադրում հղումը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ի՞նչ է անձնական նամակագրությունը (PM):

    Անձնական նամակագրության միջոցով բոլոր գրանցված անդամները կարող են նամակագրական կապ պաշտպանել ցանկացած այլ գրանցված անդամի հետ: Նամակ գրելու համար, անհրաժեշտ է սեղմել տվյալ անդամի մականունի վրա և ընտրել «Նամակ»:


    Թեմաների բաժանորդագրություն:

    Ցանկացած թեմայում կատարելով գրառում, Դուք կարող եք բաժանորդագրվել նրան` գրառումների ավելանալու մասին տեղեկանալու համար: Թեմային բաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է սեղմել տվյալ թեմայի սկզբնամասում գտնվող «Թեմայի գործիքներ»-ի վրա և բաժանորդագրվել:
    Բոլոր բաժանորդագրված թեմաները տեսնելու համար, ֆորումի վերևի մասում կա գրված «Նավարկում»: Սեղմելով դրա վրա, միանգամից կարող եք անցնել բաժանորդագրված թեմաներին:

    Դեռ այսքանը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.06.2010, 13:33: Պատճառ: Հղումների շտկում


  4. Գրառմանը 45 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (14.06.2010), Agni (14.06.2010), Ambrosine (21.06.2010), Ariadna (14.01.2011), ars83 (14.06.2010), Chuk (14.06.2010), Freeman (16.08.2010), Gayl (14.06.2010), helium (14.06.2010), Inana (11.07.2010), Inna (26.07.2010), Interdenominational (14.06.2010), keyboard (31.08.2013), Kita (11.07.2010), Kuk (15.06.2010), Lusinamara (05.03.2011), Moonwalker (21.01.2011), Sona_Yar (25.06.2010), Sophie (14.06.2010), Tianshi (18.01.2011), tikopx (14.06.2010), Valentina (12.09.2010), Yeghoyan (14.06.2010), Yellow Raven (14.06.2010), Yevuk (11.07.2010), Ապե Ջան (14.06.2010), Արշակ (06.09.2010), Արևածագ (14.06.2010), Արևհատիկ (14.06.2010), Դատարկություն (14.06.2010), Էլիզե (14.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Լուսաբեր (14.06.2010), Կարապետ (28.06.2010), Հայկօ (14.06.2010), Հինատա (14.06.2010), հովարս (05.06.2011), Մանուլ (18.09.2010), Նաիրուհի (03.10.2010), ՆանՍ (07.07.2010), Շինարար (14.06.2010), Ուլուանա (17.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Վոլտերա (23.12.2012), Ֆոտոն (14.06.2010)

  5. #3
    Քաղցած
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2010
    Հասցե
    Քո մտքերում
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օգնեք խնդրեմ, համակարգը թույլ չի տալիս անվանս ներքևի մասում նկար դնել:

  6. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դոկտոր Լեկտոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Օգնեք խնդրեմ, համակարգը թույլ չի տալիս անվանս ներքևի մասում նկար դնել:
    Ամենվերևում գրվածա ինչ և ինչպես անել:
    Ի՞նչնա խնդիրը:


  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhor(ARM) (18.11.2010)

  8. #5
    Քաղցած
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2010
    Հասցե
    Քո մտքերում
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձնագրի անվտանգություն հատվածւոմ բոլոր տողերում քառակուսիներ են, ոչինչ չեմ հասկանում:

  9. #6
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դոկտոր Լեկտոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձնագրի անվտանգություն հատվածւոմ բոլոր տողերում քառակուսիներ են, ոչինչ չեմ հասկանում:
    Իսկ ինչու՞ ես անձնագրի անվտանգություն մտնում:
    Քեզ ավատար (մականվան տակի նկար) չէ՞ր պետք դնել:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 18.11.2010, 15:07:


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhor(ARM) (18.11.2010)

  11. #7
    Քաղցած
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2010
    Հասցե
    Քո մտքերում
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներեցեք, ոչ մի բանից գլուխ չեմ հանում: Այստեխ կյանքը խոսում է, իսկ ես` թշվառս, կանգնած չգիտեմ ի՞նչ անեմ: Հնարավոր չէ՞ առանց այդ նկարի մասնակցեմ բանավեճերին: Դա պարտադի՞ր է:

  12. #8
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ավատարս, ինչպես կարող եմ շարժվող նկար դնեմ և որտեղից կարելի է քաշել նման նկարներ: Օրինակ իմ ներկայիս ավատարը շարժվողա, սակայն չի երևում ստեղ?

  13. #9
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ավատարս, ինչպես կարող եմ շարժվող նկար դնեմ և որտեղից կարելի է քաշել նման նկարներ: Օրինակ իմ ներկայիս ավատարը շարժվողա, սակայն չի երևում ստեղ?
    քոնը շարժվող չի jpg ա պտի gif լինի խոսքի ստեղեք կան
    http://www.gifs.net/gif
    http://www.prodraw.net/animation/

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (30.01.2011)

  15. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ավատարս, ինչպես կարող եմ շարժվող նկար դնեմ և որտեղից կարելի է քաշել նման նկարներ: Օրինակ իմ ներկայիս ավատարը շարժվողա, սակայն չի երևում ստեղ?
    Սովորական անդամների համար ավատարի թույլատրված առավելագույն չափսը 35 kb է: Եթե նկարն ավելի մեծ է, համակարգն ավտոմատ փոքրացնում է: Անիմացիոն ավատարների դեպքում նման իրավիճակներում համակարգը կտրում ու օգտագործում է միայն առաջին կադրը: Անիմացիոն ավատարների համար ակումբում կիրառվում են միայն անիմացիոն gif ֆայլերը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (30.01.2011)

  17. #11
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հարց ունեմ, ինչի՞ց ա, որ մեկ լինում ա , մեկ էլ չի լինում(միայն լինքի տեղ ա տալիս) համակարգչից միանգամից նկար բեռնել ակումբ

  18. #12
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում V!k-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հարց ունեմ, ինչի՞ց ա, որ մեկ լինում ա , մեկ էլ չի լինում(միայն լինքի տեղ ա տալիս) համակարգչից միանգամից նկար բեռնել ակումբ
    Եթե ընդլայնված (վիզուալ խմբագրման հնարավորություններով) խմբագրից ես օգտվում, լինում ա, եթե ոչ` չի լինում:
    Կան բրաուզերներ, որոնցով չի լինում միացնել էդ ընդլայնվածը, մասնավորապես` Google Chrome-ով, Opera*-ով, Safari-ով չի լինում:

    ______________
    * Opera-ով լինում ա, եթե կայքի կարգավորումներում նշվի, որ Opera-ն ճանաչի իբրեւ Firefox:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    V!k (28.02.2011)

  20. #13
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ընդլայնված (վիզուալ խմբագրման հնարավորություններով) խմբագրից ես օգտվում, լինում ա, եթե ոչ` չի լինում:
    Կան բրաուզերներ, որոնցով չի լինում միացնել էդ ընդլայնվածը, մասնավորապես` Google Chrome-ով, Opera*-ով, Safari-ով չի լինում:

    ______________
    * Opera-ով լինում ա, եթե կայքի կարգավորումներում նշվի, որ Opera-ն ճանաչի իբրեւ Firefox:
    շնորհակալ եմ արձագանքելու համար, հա ես հիմա Քրոմ եմ օգտագործում, ու ընդլայնված ռեժիմում էլի չի լինում, երևի որ եղել ա, ետ ժամանակ մոզիլլա եմ օգտագործել, ես պահին լավ չեմ հիշում

    հենց նոր մոզիլլայով փորձեցի, նույնիսկ "արագ պատասխանել"-ու ռեժիմում էլ է լինում համակարգչից բեռնել միանգամից…Իսկ ոչ մի ձև չկա հա՞, որ քրոմն էլ կարգավորվի այպես, որ լինի

  21. #14
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկատել եմ, որ ակումբցիներից ոմանց մոտ անձնագրի ետևի ֆոնը իմի նման չի .... ես էլ եմ ուզում փոխեմ, ո՞նց անեմ
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  22. #15
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդը` խմբագրել ստորագրությունը: Ի՞նչ է ստորագրությունը:[/COLOR]
    [/LEFT]

    Ստորագրությունը երևում է Ձեր ցանկացած գրառման տակ: Այն կարող է կազմված լինել ամենաշատը 5 տողից, չի կարող պարունակել մեծ չափերի և շարժական նկարներ:
    Անձնագրի նկար կցելու դեպքում, գրառման տեղում ավելացնում ենք [SIGPIC] [/SIGPIC] թեգը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Նոր տեղադրեցի ստորագրություն: Բայց նախկին գրառումներում այն չի երևում: Դա նորմալ է՞:
    The Truth Is Out There

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Bzbza.com - Ժամանցային ուղեցույց
    Հեղինակ՝ ingoman, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.01.2016, 03:47
  2. Գույների անունների ուղեցույց
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 09.06.2014, 17:01
  3. Գրառումներ: 4
    Վերջինը: 20.01.2011, 23:57
  4. PS2,նրա հետ կապված տեխնիկական հարցեր,խաղեր և այլն
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2009, 16:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •