Ֆորումի տեխնիկական ուղեցույց, նախատեսված ոչ միայն նոր անդամների, այլ նաև մշտականների համար: Այստեղ գրված են ֆորումի այն հիմնական հնարավորությունների մասին, որը ցանկացած ակումբցի ցանկալի է, որ իմանա:
Հաճախ Տրվող Հարցերը
Ինչպե՞ս գրել հայերեն:
Ինչպե՞ս խմբագրել անձնական տվյալները:
Ինչպե՞ս տեղադրել Ձեր նկարը անձնագրում:
Ինչպե՞ս տեղադրել նկար, կամ ինչպես ընդունված է ասել` ավատար:
Հաջորդը` խմբագրել ստորագրությունը: Ի՞նչ է ստորագրությունը:
Ինչպե՞ս ֆորումում լինել անտեսանելի:
Ինչպե՞ս թաքցնել վարկանիշը:
Ինչպե՞ս անջատել նամակներ ստանալու հնարավորությունը:
Ինչպե՞ս ուղարկել ինչ-որ մեկին հաղորդագրություն, չօգտագործելով անձնական նամակի հնարավորությունը:
Ինչպե՞ս անջատել այցելուի հաղորդագրություն թողնելու հնարավորությունը:
Ինչպե՞ս կառավարել այցելուի հաղորդագրությունները:
Սոցիալական խմբերին անդամակցություն:
Անձնագրի անվտանգություն:
E-mail-ին եկող ծանուցումներ:
Գրառումների հետ գործողություններ:
Ինչպե՞ս անել ճիշտ գրառումներ, մեջբերումներ:
Ինչպե՞ս ներդնել նկար գրառման մեջ:
Ինչպե՞ս ներդնել տեսահոլովակ YouTube-ից կամ այլ հնարավոր կայքերից:
Ի՞նչ է անձնական նամակագրությունը (PM):
Թեմաների բաժանորդագրություն:
Ինչպե՞ս գրել հայերեն:
1. Ֆորումն ունի հայերեն գրելու հնարավորություն: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել "Esc" ստեղնը, և այն կմիանա:
Համակարգն անջատված`
••Սեղմել՝ ցույց տալու համար
Համակարգը միացված`
••Սեղմել՝ ցույց տալու համար
2. Կարող եք նաև օգտվել KDWin ծրագրից: Եթե չունեք, կարող եք բեռնել այստեղից:
KDWin-ով հայերեն գրելու համար, անհրաժեշտ է լեզուն (լեզուն ուրիշ ի՞նչ բառով կարելիա փոխարինել) փոխել Armenian Phonetic Unicode-ի:
Եթե ցանկանում ենք, որ մշտական լինի լեզվի այդ տարբերակը, ապա բացում ենք KDWin-ը` մեկ անգամ դրոշակի վրա սեղմելով, հետո Tools > Configuration > Armenian Phonetic-ը փոխում ենք Armenian Phonetic Unicode-ի: Նույնը նաև ռուսերեն գրելու համար:
••Սեղմել՝ ցույց տալու համար
3. Կարող եք օգտվել նաև Armenian Eastern Phonetic Keyboard Layout-ից,որը համակարգի մեջ միանգամից ավելացնում է հայերեն յունիկոդ և ռուսերեն յունիկոդ տարբերակները: Այս հավելումից օգտվելիս, KDWin-ը այլևս Ձեզ պետք չի գա:
Ինչպե՞ս խմբագրել անձնական տվյալները:
Սեղմում ենք «Ղեկավարման վահանակ»-ի վրա, հետո նայում ենք ձախ կողմում գտնվող «Իմ դրույթները» բաժնին: Առաջին տողում գրված է` «Խմբագրել անձնագիրը»: Մեկ անգամ կտտացնելուց հետո կբացվի նոր էջ, որտեղ էլ գտնվում են տվյալների լրացման դաշտերը:
«Հատուկ կարգավիճակ»-ի դաշտում գրվածը երևում է մականվան տակ: Ոչինչ չգրելու դեպքում, այն կմնա ֆորումի լռելյայն արժեքը և կախված գրառումների քանակից, կփոխվի:
Ինչպե՞ս տեղադրել Ձեր նկարը անձնագրում:
Այս անգամ նույնպես, անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Խմբագրել անձնագրի նկարը: Այս նկարը կերևա միայն Ձեր անձնագիր այցելողներին:
Ինչպե՞ս տեղադրել նկար, կամ ինչպես ընդունված է ասել` ավատար:
Անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Խմբագրել ավատարը:
Ավատարը կարող եք տեղադրել ինչպես ցանկացած կայքից, այնպես էլ Ձեր համակարգչից:
- Կայքից նկար տեղադրելու համար, նկարը չպետք է գերազանցի 125x125 չափերը, կամ 34.2kb-ը, հակառակ դեպքում ավատարի վերբեռնումը չի հաջողվի
- Համակարգչից նկար տեղադրելու համար, սեղմում եք "Choose File" կամ "Browse" և ընտրում նկարը: Նկարի մեծ լինելու դեպքում, այն ավտոմատ կփոքրացվի:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Հաջորդը` խմբագրել ստորագրությունը: Ի՞նչ է ստորագրությունը:
Ստորագրությունը երևում է Ձեր ցանկացած գրառման տակ: Այն կարող է կազմված լինել ամենաշատը 5 տողից, չի կարող պարունակել մեծ չափերի և շարժական նկարներ:
Անձնագրի նկար կցելու դեպքում, գրառման տեղում ավելացնում ենք [SIGPIC] [/SIGPIC] թեգը:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ինչպե՞ս ֆորումում լինել անտեսանելի:
Անցնում ենք «Իմ հաշիվը» բաժնին, որը հաջորդում է «Իմ դրույթները» բաժնին:
Սեղմում ենք «Խմբագրել դրույթները»-ի վրա (երկրորդ տող):
Ընտրում ենք առաջին կետը` անտեսանելի դառնալու համար:
Ընտրում ենք երկրորդ կետը` տեսանելի դառնալու համար:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ինչպե՞ս թաքցնել վարկանիշը:
Ընտրում ենք առաջին կետը`վարկանիշները ցույց տալու համար:
Ընտրում ենք երկրորդ կետը` վարկանիշները ցույց չտալու համար:
Ի՞նչ է վարկանիշը.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ինչպե՞ս անջատել նամակներ ստանալու հնարավորությունը:
Անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները> Խմբագրել դրույթները > Նամակներ
Առաջին կետ– ստանալ անձնական նամակներ բոլոր գրանցված անդամներից:
Երկրորդ կետ – չստանալ նամակ ոչ մեկից:
Նոր նամակների մասին ստանալ email-ով տեղեկատվություն – եթե Ձեզ ֆորումում ինչ-որ մեկը նամակ ուղարկած լինի, ապա նամակի պատճեն կուղարկվի Ձեր էլ. փոստին:
Don't receive Email Notification of new Private Messages – Այս կետը նշելու դեեպքում, էլ. փոստին չեն գա տեղեկացումներ, նոր նամակների մասին:
Ինչպե՞ս ուղարկել ինչ-որ մեկին հաղորդագրություն, չօգտագործելով անձնական նամակի հնարավորությունը:
Մտնելով ցանկացած անդամի անձնագիրը (անհրաժեշտ է միայն սեղմել մականունի վրա և ընտրել), Դուք կարող եք նրան թողնել այցելուի հաղորդագրություն, որը կարող են տեսնել բոլորը:
Ինչպե՞ս անջատել այցելուի հաղորդագրություն թողնելու հնարավորությունը:
Այցելուի հաղորդակցում բաժնում, կան հետևյալ կետերը.
Առաջին կետ – թույլ տալ այլ անդամներին թողնել Ձեզ այցելուի հաղորդագրություն
Երկրորդ կետ - թույլ չտալ այլ անդամներին թողնել Ձեզ այցելուի հաղորդագրություն
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ինչպե՞ս կառավարել այցելուի հաղորդագրությունները:
Անհրաժեշտ է դնել համապատասխան հաղորդագրության ծիտիկը, և ներքևում սեղմել «Մոդերավորել»:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Սոցիալական խմբերին անդամակցություն:
Ակումբում գործում են սոց. խմբեր, որոնց ցուցակը տեսնելու և անդամակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել Ղեկավարման վահանակ > Իմ հաշիվը բաժին > Սոցիալական խմբեր: Ձեր հայտը ներկայացվում է խմբի ղեկավարին, որն էլ կամ կհաստատի այն, կամ կմերժի:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Անձնագրի անվտանգություն:
Դրույթները փոփոխելու համար, անհրաժեշտ է անցնել Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Իմ անձնագիր > Անձնագրի անվտանգություն և փոփոխել ցանկացած կետ:
••Սեղմել՝ ցույց տալու համար
E-mail-ին եկող ծանուցումներ:
Ղեկավարման վահանակ > Խմբագրել դրույթները
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ