Գրառումների հետ գործողություններ:

- Շնորհակալություն - ցանկացած գրանցված անդամ, որը կատարել է 16 և ավել գրառում, կարող է ցանկացած գրառմանը տալ շնորհակալություն:
- Ուղարկել բլոգ - ցանկացած գրանցված անդամ կարող է ցանկացած գրառում ավելացնել իր բլոգում:
- ցանկացած գրանցված անդամ, կարող է ցանկացած գրառմանը տալ վարկանիշ, որը փոխանցվում է տվյալ գրառումը կատարողին:
- եթե տեսնում եք անհագստություն պատճառող, կանոնադրական խախտում արած գրառում, ապա ցանկության դեպքում կարող եք տեղեկացում տալ: Տեղեկացման դաշտում գրված տեքստը փոխանցվում է ղեկավարությանը:
-Պատասխանել - թեմայում պատասխանելու` գրառում անելու համար:
-Մեջբերել - եթե ցանկանում եք, ինչ-որ մեկի խոսքը մեջբերել Ձեր գրառման մեջ, որպեսզի պարզ լինի, թե ում եք դիմում:
- եթե ցանկանում եք Ձեր գրառման մեջ միանգամից մի քանի գրառման պատասխանել, ապա անհրաժեշտ է սեղմել տվյալ գրառման տակ գտնվող պատկերակին, որից հետո «+ Կատարել գրառում» կոճակի վրա:
Ինչպե՞ս անել ճիշտ գրառումներ, մեջբերումներ:
Առաջին եղանակ: Մեջբերում ենք մեկ գրառում:
Առաջին տողը, որը գտնվում է թեգերի արանքում, բաց ենք թողնում և նոր տողից գրում պատասխանը:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Երկրորդ եղանակ: Մեջբերում ենք միանգամից մի քանի գրառում:
Մի քանի գրառում մեջբերելու դեպքում, կբացվի այսպիսի մի պատուհան:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ամեն գրառման տակ գրում ենք մեր պատասխանը. օրինակ`
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ինչպե՞ս ներդնել նկար գրառման մեջ:
1. Եթե ցանկանում եք ինչ-որ կայքից ներդնել նկար, անհրաժեշտ է պատճենել նկարի հասցեն: Օրինակ` տեղադրենք ֆորումի լոգոն.
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Պատճենելուց հետո սեղմում ենք «
» պատկերակի վրա, անում ենք աջ քլիք և ընտրում "Paste" կամ "Вставить":
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
2. Եթե ցանկանում եք Ձեր համակարգչից ներդնել նկար, անհրաժեշտ է մտնել ընդլայնված ռեժիմ, ներքևի բաժնում` Հավելյալ դրույթներ, կա գրված Ղեկավարել կցորդները:
Սեղմելուց հետո կբացվի մի պատուհան, որտեղ էլ նշված են ֆայլերի վերբեռնման թույլատրելի չափերն ու տեսակները:
Սեղմում ենք Ավելացնել ֆայլեր > Select files և ընտրում:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
3. Եթե նկար չափազանց մեծ է ֆորում վերբեռնելու համար, կարող եք օգտվել հատուկ կայքերից, որոնք նախատեսված են նկարների պահպանման և տարածման համար: Փորձենք ImageShack.us-ի միջոցով անել դա:
1. Մտնում ենք կայքը:
2. Սեղմում ենք "Browse"
3. Ընտրում ենք նկարը:
4. Սեղմում ենք "Upload Now"
5. Պատճենում ենք "Forum Link" և տեղադրում գրառման մեջ: Նկարն ավտոմատ կտեղադրվի, առանց որևէ ավել բան անելու:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ինչպե՞ս ներդնել տեսահոլովակ YouTube-ից կամ այլ հնարավոր կայքերից:
Մտնում ենք մեր ցանկացած տեսահոլովակի էջը:
Սեղմում ենք տեսահոլովակի տակ գտնվող Share-ի վրա: Տակը կհայտնվի հղումը, որն էլ պատճենահանում ենք և տեղադրում գրառման մեջ:
կամ
Գրառում անելիս, սեղմում ենք այս «
» պատկերակի վրա և տեղադրում հղումը:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ի՞նչ է անձնական նամակագրությունը (PM):
Անձնական նամակագրության միջոցով բոլոր գրանցված անդամները կարող են նամակագրական կապ պաշտպանել ցանկացած այլ գրանցված անդամի հետ: Նամակ գրելու համար, անհրաժեշտ է սեղմել տվյալ անդամի մականունի վրա և ընտրել «
Նամակ»:
Թեմաների բաժանորդագրություն:
Ցանկացած թեմայում կատարելով գրառում, Դուք կարող եք բաժանորդագրվել նրան` գրառումների ավելանալու մասին տեղեկանալու համար: Թեմային բաժանորդագրվելու համար, անհրաժեշտ է սեղմել տվյալ թեմայի սկզբնամասում գտնվող «Թեմայի գործիքներ»-ի վրա և բաժանորդագրվել:
Բոլոր բաժանորդագրված թեմաները տեսնելու համար, ֆորումի վերևի մասում կա գրված «Նավարկում»: Սեղմելով դրա վրա, միանգամից կարող եք անցնել բաժանորդագրված թեմաներին:
Դեռ այսքանը:
Էջանիշներ