Ինչ որ մեկը գիտի՞ արդյոք, թե քանի ամիս կամ տարի է պետք սովորել Հայաստանի որևէ ԲՈՒՀ–ում՝ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու համար։
Կոնկրետ հետաքրքրում է հայոց լեզվի բանասիրությունը՝ թարգմանչական գործունեության համար։
Բանը նրանումն է, որ ունեմ բարձրագույն կրթություն (ԵՊՀ–մագիստրատուրա), բայց այժմ նոր գործի անցնելու համար անհրաժեշտ է նաև այսպես կոչված "Послевузовское образование" (սա Եվրոպայում ընդունված ուսուցման ձև է, որի համարժեքը ՀՀ–ում չգիտեմ որն է, գիտեմ միայն որ ոչ ասպիրանտուրան է ոչ էլ մագիստրատուրան) հայոց լեզվի բանասիրությունից։
Հ.Գ.Կխնդրեի արձագանքեին բոլորը, ովքեր ունեն նաև չնչին, բայց ստույգ տեղեկություններ։Օրինակ՝ եթե ունես մագիստրոսի դիպլոմ որևէ բնագավառում, ապա որպեսզի կարողանաս որպես երկրորդ մասնագիտություն ժուռնալիստ աշխատել, եվրոպական որոշ երկրներում անհրաժեշտ է մոտավորապես 220 ժամ (3–6 ամիս) կուրսերի մասնակցել, որի ավարտից հետո հանձնում ես քննություն ու ստանում սերտիֆիկատ ոչ թե դիպլոմ, որի հիման վրա իրավունք կունենաս աշխատել որպես ժուռնալիստ։
Էջանիշներ