1-ին կուրսում ուսանողը կիսամյակի վերջում ասում է.
- Վե՛րջ, հաստատ կհեռացնեն:
2-րդ կուրսի կիսամյակում.
- Կարո՞ղ է չհեռացնեն: Չէ՜, կհեռացնեն:
3-րդ կուրսի կիսամյակի վերջում.
- Հիմա դժվար թե հեռացնեն:
4-րդ կուրսի կիսամյակի վերջում.
- Հաստատ չեն հեռացնի:
5-րդ կուրսի կիսամյակի վերջում.
- Մի հատ թող փորձեն հեռացնել...
Ուսանող տղան SMS-հաղորդագրություն է ուղարկում մորը. «Քննությունները չհանձնեցի, պապային նախապատրաստիր»: Մի ժամից ստանում է պատասխանը. «Պապան պատրաստ է, դու նախապատրաստվիր»:
Էջանիշներ