User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Խոսի՛ր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Խոսի՛ր

    Ամենակարևոր պահին պարզում ես հանկարծ, որ ամենակարևոր մարդիկ կողքիդ չեն: Կամ կողքիդ են, բայց դու նրանց կողքին չես, դու օտար ես, մեկուսացած, հեռու ես դու... Հեռու ես այնքա՜ն, ու այնքա՜ն շատ ես նրանց կարիքն զգում... Էմոցիաներդ խեղդում են քեզ, ձեռքերդ բռունցք են դարձել, շուրթերդ ես կծոտում, ուզում ես գոռաաաաաա՜լ, բայց չես կարողանում... Կարծես մի մեծ քար դեմ է ընկել հոգուդ դարպասներին: Դու բանտարկված ես, սեփական հոգուդ գերին ես, առհավե՜տ... Իսկ դու ուզում ես խոսել նրա հետ, կամ նրա, և կամ նրա, բայց նա չկա, և նա չկա, ու նա նույնպես... Հիասթափությունը շարունակում է տարալուծվել արյանդ մեջ, սկսում ես չարանալ, մի անհագ ցանկություն է հառնում՝ ոչնչացնել որևէ արժեքավոր բան՝ իր, միտք, երազանք, հարաբերություն...

    Ու առաջին «տուժողը» դառնում է սեփական հեռախոսդ (քարե հատակին ջարդուփշուրը չի հանգեցնում, շարունակում ես ոտքերով փշրել երբեմնի «ընկերոջդ», ով այնքա՜ն ծանր պահերի է «հասել» քեզ): Իսկ արյունդ շարունակում է թույնի վերածվել, ինքդ արդեն զգում ես սեփական չարությունդ... Խամրանում է այն պայծառ, այն ջերմ արևը, որն սկսել էր փայլել հոգումդ.... ... հանուն նրա... Ջնջում ես բոլոր քնքուշ խոսքերը, բոլոր նրանք, որոնք նրա համար էիր պահել... Երբեք չես ասի այդ խոսքերը, երբե՜ք: Նորածին երազներդ հաջորդ «զոհդ» են… Նրանց ևս փշրում ես: Ու ի տարբերություն հեռախոսիդ՝ երազներիդ փշրանքներն անգամ չեն մնում:

    Չէ՛, դեռ չես հագեցել: Չարությունդ արդեն ֆիզիկապես ես զգում, նա համ ունի, թուքդ անբնական դառնահամ է դարձել...

    Ուզում ես զանգել նրան ու գոռալ. «Չքվի՛ր իմ կյանքից: Պատճա՞ռ ես ուզում: Չկա պատճառ: Հենց այնպես, անհայտացի՛ր, գնա՛ գրողի ծոցը: Ես չարացել եմ, ու չարությունս սննդի կարիք ունի: Ես պիտի ոչնչացնեմ, կարևոր չէ՝ ինչ: Դա է նրա սնունդը»…
    Բայց հեռախոսդ արդեն ջարդել ես: Ու ստիպված ես սպասել մինչև նոր հեռախոս կլինի: Իսկ այդ ընթացքում չարությունդ անցնում է, հօդս ցնդում, կորչում... կարծես չէր էլ եղել: Հիասթափությունը ժամանակավոր նահանջում է, բայց խոստանում կրկին վերադառնալ ու մաշել հոգիդ: Իսկ նյարդերդ առանձգական չեն, նրանք մի օր կարող են տեղի տալ:

    Չէ, պետք է սովորել խոսել: Ինքդ քեզ մեջ փակվածությունը մի օր կվերցնի ու կսպանի քեզ, իսկ դու ապրել ես ուզում...
    Վերջին խմբագրող՝ Լեո: 13.06.2010, 22:14:

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.06.2010), Adriano (14.06.2010), Agni (13.06.2010), Ameli (20.06.2011), CactuSoul (30.01.2014), E-la Via (13.02.2011), einnA (14.06.2010), Farfalla (13.06.2010), h_jak (17.07.2011), Inna (13.02.2011), Meme (15.02.2011), My World My Space (24.06.2010), Nadine (22.06.2010), Nare-M (14.02.2011), Smokie (20.06.2011), Sona_Yar (13.06.2010), unknown (27.06.2010), VisTolog (13.06.2010), Win Wolf (27.02.2011), Yevuk (14.06.2010), Արևածագ (13.06.2010), Դատարկություն (14.06.2010), Դեկադա (13.02.2011), Երկնային (14.06.2010), Ժունդիայի (13.06.2010), Ծով (24.06.2010), Մանուլ (13.06.2010), ՆանՍ (30.06.2011), Նիկեա (14.07.2015), Սլիմ (14.02.2011), Փոքրիկ (14.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •