User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,268
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն

    Շատերը պնդում են, թե այսօր Հայաստանում գիտություն չկա: Ինչ խոսք, գիտենք, որ պետական այրերը թքած ունեն գիտության վրա, բայց ամեն դեպքում որոշ լաբորատորիաներ կարողանում են գոյատևել: Հիմա նաև խոսում են այն մասին, թե հայերենը գիտական լեզու չէ: Առաջարկում եմ սկզբի համար կարդալ այս հոդվածը: Իսկ հետո եկեք համատեղ ուժերով հիշենք Հայաստանում ապրող այլ տաղանդավոր գիտնականների. մարդ ես, գուցե մի օր Պետրոսը կամ թեկուզ վարչապետն անցնեն այս կողմերով, գոնե տեղյակ լինեն՝ ինչ կա մեր երկրում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (14.06.2010), Դատարկություն (14.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փարև,

    Փարև StrangeLittleGirl
    որպեսի խոսանք Հայաստանում /Երևանում ՞՞՞/ գիտություն մասին, պետք է օգտվենք Հայաստանում /Երևանում ՞՞՞/ տպագրվող գիտական ամսագրերից ու հանդեսներից: իսկ այդպիսիք կան՞ ընդանրապես: Պատմական հանդեսները չհաշված /քանի որ նախ և առաջ հայկական պատմագիտությունը ոչ այլ ինչ է, քան պատմահեքիաթասաություն/ և հայագիտությունը չհաշված, ուրիշ մի աշխարհում ընդունելի գիտական նյութ տպագրվում՞ է արդյոք մեր մոտ:

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,268
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Փարև StrangeLittleGirl
    որպեսի խոսանք Հայաստանում /Երևանում ՞՞՞/ գիտություն մասին, պետք է օգտվենք Հայաստանում /Երևանում ՞՞՞/ տպագրվող գիտական ամսագրերից ու հանդեսներից: իսկ այդպիսիք կան՞ ընդանրապես: Պատմական հանդեսները չհաշված /քանի որ նախ և առաջ հայկական պատմագիտությունը ոչ այլ ինչ է, քան պատմահեքիաթասաություն/ և հայագիտությունը չհաշված, ուրիշ մի աշխարհում ընդունելի գիտական նյութ տպագրվում՞ է արդյոք մեր մոտ:
    Հա, տարբեր գիտական ամսագրեր կան, բայց նորմալ գիտնականները նախընտրում են տպագրվել հեղինակավոր միջազգային ամսագրերում: Դե չասեմ, թե դրանք ինչպես են աշխատում... Գիտնականն ինքն առանց էդ էլ նորմալ չի վարձատրվում, ու դեռ մի բան էլ փող տա նման ամսագրերում տպագրվելու համար... Դրանք հիմնականում (ոչ միշտ) նախատեսված են ասպիրանտուրա ընդունվողի՝ հինգ տպագրված աշխատանքն ապահովելու համար:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (14.06.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ պետության դերը գիտության զարգացման հարցում միջնորդի կարգավիճակում պետք է լինի: Գիտությունը մրցունակ ու շոշափելի դարձնելու համար կարեւոր է գիտություն-մասնավոր հատվածի կապը: Մեր մոտ չկա մասնավոր հատված, այդ պատճառով գիտությունը մեռնում է: Իսկ այն, թե առանձին լաբորատորինաեր ինչ-որ ձեւ գոյատեւում են, դա գիտության առկայության հարց չէ, այլ հակառակը՝ ոչնչացման: Այ հետաքրքրրեց՝ կա՞ այդպիսի թերթ կամ ասենք պարբերական, որտեղ գրաված լինի մեր նորորարությունների մասին գիտության բնագավառում: Մյուս կողմից՝ մրցունակության համար կարեւոր է նաեւ մտավոր սեփականության ինստիտուտի կայացումը: Կա՞ արդյոք այդպիսի ինստիտուտ մեր մոտ:

    Հ.Գ. Մի կարծիր, թե վարչապետն ու այլք չգիտեն այդ գիտնականների մասին: Գիտեն, բայց շատ դեպքերում նախընտրում են մոռանալ:

  7. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաբաթ օրը Երկիր Մեդիայով 21:15 Հրապարակ հաղորդումն է, հենց այդ թեմայով, եթե հետաքրքրում է նայեք։
    When life gives you lemons, make lemonade

  8. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց էն փաստը, որ Հայաստանում աշխատող գիտնականները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում, խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ, Հայաստանում մրցունակ գիտություն կա: Կան նաև հայկական գիտական ամսագրեր, որոնք մեկը մեկի թարգմանվում են (եթե չեմ սխալվում գերմաներեն)՝ դրսի նախաձեռնությամբ և ծախսերով: Մեր գիտությանը, եթե մի փոքր պետական աջակցություն լինի, կամ գոնե բյուջեից գիտությանը հատկացված գումարները գնան գիտությանը, կամ նպաստավոր պայմաններ լինեն գոնե կիրառական բնույթի հետազոտությունները ներդնելու, շատ արագ կարող ենք առաջ շարժվել էս ոլորգում: Էսօրվա դրությամբ, հետընթացը շարունակվում ա, ուղեղների արտահոսքն էլ արագանում:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (14.06.2010), Rammer (14.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էն փաստը, որ Հայաստանում աշխատող գիտնականները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում, խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ, Հայաստանում մրցունակ գիտություն կա:
    Այն, որ տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում, չի նշանակում, որ Հայաստանում մրցունակ գիտություն կա, նշանակում ա մարդիկ ուզում են իրենց ստեղծածը շահավետ վաճառել: Հայաստանում կան ուղեղներ, բնածին գիտնականներ, բայց գիտություն, այն էլ մրցունակ, բացակայում է: Տաղանդավոր գիտնականներ ու մրցունակ գիտություն՝ տարբեր բաներ են:
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօրվա դրությամբ, հետընթացը շարունակվում ա, ուղեղների արտահոսքն էլ արագանում:
    Քո էս գրառումը հենց ապապցուցում ա մրցունակ գիտության բացակայությունը:

    Հ.Գ. Ճիշտ կլիներ նախ եւ առաջ սահմանվեր՝ ինչ է նշանակում Գիտության մրցունակությունը երկրում: Մրցունակությունը, իմ համար, այն չի, որ տաղանդավոր գիտնականը կարողանում ա համեմատվել զարգացած երկրի տաղանդավոր գիտնականի հետ ու վաճառել իր ստեղծածը այդ երկրին:

  11. #8
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա, էստեղ մտեք և նայեք, սա մեր հիմնադրամի՝ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ, կոմերցիոն արժեք ունեցող գիտահետազոտական արդյունքների առևտրայնացմանը նպաստելու նպատակով իրականացրած ծրագրերից է։ Որ մտնեք award-ները, 16 կոմերցիոն արժեք ներկայացնող աշխատանքներ են, որոնցից 3-ը արդեն գտել են հովանավորներ։ Իրականում լավ աշխատանքները ավելի շատ էին, պարզապես միջազգային փորձաքննության արդյունքում այս 16 համարվել լավագույնը, քանի որ գումար էդքան ունեինք։ Տպել ենք սրանց բուկլետները հայերեն և անգլերեն, կոմերցիալիզացիայի թեմայով սեմինարներ են անցել նաև։ Աշխատանքներից մեկը մոտ օրերս մի քանի միլիոն դոլարի պայմանագիր է արդեն կնքելու։ Ընդ որում մի քանի երկրներ են շահագրգռված, այդ թվում, շատ զարմանալի է, բայց նաև ՀՀ–ը՝ ի դեմս ՊՆ–ի։

    ---------- Ավելացվել է՝ 13:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:11 ----------

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը

    Քո էս գրառումը հենց ապապցուցում ա մրցունակ գիտության բացակայությունը:

    Հ.Գ. Ճիշտ կլիներ նախ եւ առաջ սահմանվեր՝ ինչ է նշանակում Գիտության մրցունակությունը երկրում: Մրցունակությունը, իմ համար, այն չի, որ տաղանդավոր գիտնականը կարողանում ա համեմատվել զարգացած երկրի տաղանդավոր գիտնականի հետ ու վաճառել իր ստեղծածը այդ երկրին:
    Կատ, ջան, մի հատ ասա քո կարծիքով ո՞րն է մրցունակ գիտությունը։
    When life gives you lemons, make lemonade

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (16.06.2010)

  13. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտասահմանյան ամսագրում տպագրվելը բնավ չի նշանակում վաճառել քո ստեղծածը այդ երկրին: Իսկ եթե Հայաստանի որևէ համալսարանում կամ գիտահետազոտական ինստիտուտում գործող թիմը իր հետազոտությունները կարողանում է տպել հեղինակավոր միջազգային գիտական պարբերականներում, դա նշանակում է, որ նրանց ստեղծած գիտական արդյունքը մրցունակ է:

  14. #10
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտասահմանյան ամսագրում տպագրվելը բնավ չի նշանակում վաճառել քո ստեղծածը այդ երկրին: Իսկ եթե Հայաստանի որևէ համալսարանում կամ գիտահետազոտական ինստիտուտում գործող թիմը իր հետազոտությունները կարողանում է տպել հեղինակավոր միջազգային գիտական պարբերականներում, դա նշանակում է, որ [/B]նրանց ստեղծած գիտական արդյունքը մրցունակ է[/B]:
    Ըհը՛, էստեղից ճի՞շտ է ենթադրել, որ Հայաստանում կա մրցունակ գիտություն:

  15. #11
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    591
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ Ձայնալարի հետ, իսկապես աջակցություննա պակասում: Թե չէ ինքս տեսնում եմ երիտասարդ գիտնականներ, որոնք իսկապես պոտենցիալ արժեքավոր գաղափարներ ունեն, բայց երբ հարցնում ես, թե ինչու չեն ձեռնարկում որևէ բան, պատասխանը՝ միջոցներ չկան...
    Ես «Մրցունակ Գիտությունը» հասկանում եմ էսպես. գիտության մեջ նոր նվաճումները ու ծրագրերը, որոնք պետք է այնքան շատ լինեն ու բովադակային արժեքավոր ու մնայուն, որ ստեղծվի համապատասխան մրցակցության դաշտ: Բնականաբար այդ ամենը ֆինանսի ներդրումա պահանջում, որի պակասը արդի վիճակինա բերում: Իհարկե, որոշ չափով հիմա մրցունակություն կա դրսից ֆինանսավորման շնորհիվ:Ուղղակի զգացել եմ դա էլ մի-քիչ "թաքուն" է արվում, այսինքն այդ ֆինանսավորումների մասին հրապարակումները քիչ են…
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  16. #12
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կատ ջան, ընդհանրապես մրցունակ գիտությունը որոշվում է միջազգային հեղինակավոր ամսագրերում հոդվածներ տպելու և ունեցած հղումների քանակով։
    When life gives you lemons, make lemonade

  17. #13
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Կատ ջան, ընդհանրապես մրցունակ գիտությունը որոշվում է միջազգային հեղինակավոր ամսագրերում հոդվածներ տպելու և ունեցած հղումների քանակով։
    Պարզ է, եթե դրանով է որոշվում երկրի գիտության մրցունակությունը, ես բան չունեմ ասելու ու հանձնվում եմ: Դու գուցե առավել տեղեկացված ես, քան ես, Անն ջան: Մի բան գիտեմ, ցանկացած գիտական արդյունք, գիտության ճյուղի հայտնագործություն, եթե չի կիրառվում տվյալ երկրում, շոշափելի չի դառնում, եթե չի ստեղծվում նոր տեխնոլոգիաներ, որոնք կկիրառվեն հատկապես տնտեսության, բժշկության եւ այլ ստրատեգիական ոլորտներում/տվյալ երկրի/, ապա գիտության մրցունակության մասին, իմ կարծիքով, ավելորդ է խոսել: Կարող ենք խոսել գիտնականի մրցունակության մասին:

    ---------- Ավելացվել է՝ 14:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:34 ----------

    Խորհուրդ կտայի նայել Կուլտուրա հեռուստաալիքով մի հետաքրքիր հաղորդաշար, որը իսկապես լուրջ հարցեր է բարձրացնում գիտության զարգացման մասին: ՌԴ գիտնականներ են, այնուամենայնիվ, քննարկումները, կարծում եմ, հետաքրքրիր են եւ ուսանելի:

    Հաղորդավար՝ Սերգեյ Պետրովիչ Կապիցա
    Հաղորդաշար՝ Научно-популярная программа.
    / Երեւի հայերենով կթարգմանվե՝ Գիտականորեն հայտնի ծրագիր/

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (14.06.2010)

  19. #14
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ է, եթե դրանով է որոշվում երկրի գիտության մրցունակությունը, ես բան չունեմ ասելու ու հանձնվում եմ: Դու գուցե առավել տեղեկացված ես, քան ես, Անն ջան: Մի բան գիտեմ, ցանկացած գիտական արդյունք, գիտության ճյուղի հայտնագործություն, եթե չի կիրառվում տվյալ երկրում, շոշափելի չի դառնում, եթե չի ստեղծվում նոր տեխնոլոգիաներ, որոնք կկիրառվեն հատկապես տնտեսության, բժշկության եւ այլ ստրատեգիական ոլորտներում/տվյալ երկրի/, ապա գիտության մրցունակության մասին, իմ կարծիքով, ավելորդ է խոսել: Կարող ենք խոսել գիտնականի մրցունակության մասին:


    ---------- Ավելացվել է՝ 14:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:34 ----------

    Խորհուրդ կտայի նայել Կուլտուրա հեռուստաալիքով մի հետաքրքիր հաղորդաշար, որը իսկապես լուրջ հարցեր է բարձրացնում գիտության զարգացման մասին: ՌԴ գիտնականներ են, այնուամենայնիվ, քննարկումները, կարծում եմ, հետաքրքրիր են եւ ուսանելի:

    Հաղորդավար՝ Սերգեյ Պետրովիչ Կապիցա
    Հաղորդաշար՝ Научно-популярная программа.
    / Երեւի հայերենով կթարգմանվե՝ Գիտականորեն հայտնի ծրագիր/
    Հա, Կատ ջան, ճիշտ ես, ես էդ բնագավառում մի քիչ ավելի տեղեկացված եմ։ Ամբողջ աշխարհում մրցունակ գիտությունը որոշվում է էդ մեխանիզմով։ Մնացածը արդեն տնտեսության հարցն է, բայց էստեղ խոսում ենք գիտության մասին։ Իսկ հայաստանում համարվում են մրցունակ Ֆիզիկան՝ ամենաշատը, հետո քիմիան ու հետո մի քիչ կենսաբանությունը։ Մնացած ճյուղերը առանձնապես չէ։
    Իսկ Научно-популярная программа–ն Գիտահանրամատչելի ծրագիրն է
    When life gives you lemons, make lemonade

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (14.06.2010)

  21. #15
    Մշտական անդամ s_hrayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2010
    Հասցե
    Ավան
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակին աշխատում էի Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, պատկերացրեք որ լավ էլ մրցունակ գիտություն ունենք, հոդվածներ էր որ տպում էին արտասահմանյան ամսագրերում, նույնիսկ խմբեր կային որ արձակուրդ չէին գնում աշխատում էին, գրանտներ էին ստանում ու հիմնականում երիտասարդ կադրերն են զբաղվում էտ ամենով, բայց որ տեսնեք թե գիտնական մարդիկ ինչ աշխատավարձ են ստանում լացներտ կգա, ինստիտուտի տնօրենը ստանում էր ընդհամենը 40000 դրամ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պե՟տք է արդյոք ՀՀ-ին գիտություն
    Հեղինակ՝ Tirim-tim, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.03.2017, 16:55
  2. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  3. Գրառումներ: 23
    Վերջինը: 20.08.2011, 19:00
  4. Վիկինգները Հայաստանում
    Հեղինակ՝ Bergmann, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 29.09.2008, 17:58
  5. Գիտություն թե Արհեստ:
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2007, 20:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •