Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն

  1. #16
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում s_hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակին աշխատում էի Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, պատկերացրեք որ լավ էլ մրցունակ գիտություն ունենք, հոդվածներ էր որ տպում էին արտասահմանյան ամսագրերում, նույնիսկ խմբեր կային որ արձակուրդ չէին գնում աշխատում էին, գրանտներ էին ստանում ու հիմնականում երիտասարդ կադրերն են զբաղվում էտ ամենով, բայց որ տեսնեք թե գիտնական մարդիկ ինչ աշխատավարձ են ստանում լացներտ կգա, ինստիտուտի տնօրենը ստանում էր ընդհամենը 40000 դրամ:
    Հա, էդ ինստիտուտը բավական ակտիվ է, մեր մոտից ահագին գրանտեր են ստացել, հիմա էլ կան ջահելներից մեր ասպիրանտական գրանտերում։
    When life gives you lemons, make lemonade

  2. #17
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,246
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ է, եթե դրանով է որոշվում երկրի գիտության մրցունակությունը, ես բան չունեմ ասելու ու հանձնվում եմ: Դու գուցե առավել տեղեկացված ես, քան ես, Անն ջան: Մի բան գիտեմ, ցանկացած գիտական արդյունք, գիտության ճյուղի հայտնագործություն, եթե չի կիրառվում տվյալ երկրում, շոշափելի չի դառնում, եթե չի ստեղծվում նոր տեխնոլոգիաներ, որոնք կկիրառվեն հատկապես տնտեսության, բժշկության եւ այլ ստրատեգիական ոլորտներում/տվյալ երկրի/, ապա գիտության մրցունակության մասին, իմ կարծիքով, ավելորդ է խոսել: Կարող ենք խոսել գիտնականի մրցունակության մասին:
    Կածյուշ, գիտական հետազոտության արդյունքի գնահատման չափանիշներից միայն մեկն է նրա կիրառելիությունը: Ասածս այն է, որ եթե գալակտիկա հայտնաբերեմ ոչ ոք ինձ չի կարող ասել, որ դա անմրցունակ մի բան է, բայց կիրառություն չկա : Եթե դու նոր քիմիական տարր հայտնագործես (քիմիայից ո՞նց ես ) քեզ հավանաբար նոբելյան կտան, բայց էդ նոր տարրը մինչև մարդկությանը մի օգուտ տա կարող ա 200 տար անցնի:
    Ուրիշ հարց ա, որ մեր մոտ կիրառական հետազոտություններն էլ են թղթի վրա մնում ու շատ հաճախ գյուտի հեղինակը ճարահատյալ դրա կիրառելու իրավունքը վաճառում ա արտասահմանում: Բայց իմ պատկերացմամբ դա ավելի շատ տնտեսության խնդիր ա, ոչ թե գիտության:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  4. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժողովուրդ ջան: կարծես դուք շփոթում եք ինժեներություն գիտության հետ: դրանք կարելի է սահմանազատել /պայմանականորեն/ ու դրանք տարբերակել: Ինժեներությունը /գիտության կիրառական ուղղությունը/ հիմնականում իրագործվում է ձեռնարկություններում,
    իսկ գիտությունը ՝ դա համալսարաններում : առանձին գիտական ինստիտուտներ աշխարհում շատ քիչ են հանդիպում:
    ասածս էն է, որ մենք ոչ ղայդին ձեռնարկություն ունենք ոչ էլ համալսարան: այսինքն որպես ինժեներությն կամ գիտնականների դարբնոց, այդպիսի բան Հայաստանում գոյութնուն չունի:
    խոսքը պոտենցիալի մասին չէ, այլ ռեալ գիտության:

    ---------- Ավելացվել է՝ 04:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:10 ----------

    ինչ վերաբերվում է գիտության լեզվի հարցին, ապա այն միանշանակ անգլերենն է: ոչ ֆրանսերենը, աչ գերմաներենը. աչ ռուսերենը ոչ էլ հայերենը:
    ու ավելին: շատ անգամ ռուսերեն /առավել ևս հայերեն/ գրականություն կարդալուց բացարձակ բան չես հասկանում /անգամ տնտեսագիտությունից/, և բացում ես անգլերենը, որ հասկանաս թե ինչն ինչոց է:

  5. #19
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,077
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կածյուշ, գիտական հետազոտության արդյունքի գնահատման չափանիշներից միայն մեկն է նրա կիրառելիությունը: Ասածս այն է, որ եթե գալակտիկա հայտնաբերեմ ոչ ոք ինձ չի կարող ասել, որ դա անմրցունակ մի բան է, բայց կիրառություն չկա : Եթե դու նոր քիմիական տարր հայտնագործես (քիմիայից ո՞նց ես ) քեզ հավանաբար նոբելյան կտան, բայց էդ նոր տարրը մինչև մարդկությանը մի օգուտ տա կարող ա 200 տար անցնի:
    Ուրիշ հարց ա, որ մեր մոտ կիրառական հետազոտություններն էլ են թղթի վրա մնում ու շատ հաճախ գյուտի հեղինակը ճարահատյալ դրա կիրառելու իրավունքը վաճառում ա արտասահմանում: Բայց իմ պատկերացմամբ դա ավելի շատ տնտեսության խնդիր ա, ոչ թե գիտության:
    Հասկանում եմ, Ձայնալար ջան: Ես չեմ հասկանում ու իմ համար էլ բաց մնաց՝ ինչ է նշանակում գիտության մրցունակություն, ինչ եք հասկանում գիտության մրցունակություն ասելով: Թողնենք մի կողմ գիտական արդյունքի կիրառելիությունը, բայց, կարծում եմ, ցանկացած հայտնագործություն, հայտնաբերում, եթե զարկ չի տալիս նոր ուսումնասիրությւոնների, նոր հետազոտությունների միջազգային մակարդակով, ապա մրցունակության մասին ավելորդ է խոսել: Այս առումով, ես տեղյակ չեմ, այսինքն տեղյակ եմ էնքանով, որքանով տեղյակ է հանրությունը, դրա համար լռում եմ: Գուցե կան այդպիսի գիտական արդյունքներ: Բայց եթե կան այդպիսիք ու կարող եք նշել, հետաքրքիր կլիներ կարդալ: Թե չէ օդում խոսալը անիմաստ է: Նշեք մի երկու բան:

    Ինչքան հասկացա մաքսիմալիստ ես Էն, որ օրինակ բերելուց միշտ նենց բաներ են ասում, որ չես հերքի Այսինքն, եթե ես հայտնագործեմ նոր քիմիական տարր ու նոբելյան մրցանակ ստանամ, կհամարվի Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն, հա, հաստատ կհամարվի, չեմ ժխտում: Դե ես էլ մաքսիմալիստություն անեմ ու ասեմ՝ հիմա նշիր մի հայ նոր գիտնական, որ ստացել է Նոբելյան մրցանակ կամ մեկ այլ միջազգային նշանակություն ունեցող մրցանակ, նույնիսկ կարեւոր չի, որ քիմիական տարր հայտնագործած լինի: Այ նշում եք, քիմիա, ֆիզիկա ու տեղեկացված եք հաստատ ավելի, քան ես: Դրա համար գուց նշեք ինչ նոր հայտնագործություններ ունենք, որոնք մեր գիտությունը մրցունակ են դրաձրել:

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ հարց ա, որ մեր մոտ կիրառական հետազոտություններն էլ են թղթի վրա մնում ու շատ հաճախ գյուտի հեղինակը ճարահատյալ դրա կիրառելու իրավունքը վաճառում ա արտասահմանում: Բայց իմ պատկերացմամբ դա ավելի շատ տնտեսության խնդիր ա, ոչ թե գիտության:
    Դե, ուրեմն, ճիշտ է տարանջատել: Մենք ունենք ֆիզիկայի եւ քիմիայի բնագավառում մեծ պոտենցիալ ու նույնիսկ մրցունակ պոտենցիալ, բայց մի պնդեք, որ Հայաստանում կա մրցունակ գիտություն: Չկա Հայաստանում մրցունակ գիտություն: Եթե տնտեսությունդ ու գիտությունդ առանձնացնում ես, արդեն իսկ թե գիտության, թե տնտեսության մրցունակության մասին անիմաստ է խոսել:

    Հ.Գ. Հա, քիմիան դպրոցում ամենաչսիրած առարկան էր, բայց ձգտում էի սովորել

  6. #20
    Մշտական անդամ Tornado-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2009
    Գրառումներ
    236
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ այո՛: Հայաստանում կա մրցունակ ու բավականին զարգացած գիտություն: Պարզապես մենք թվով քիչ ենք, մեր գիտնականներն էլ են քիչ, բայց նրանք էլ որակով կարող մրցել տարածաշրջանի որոշ երկրների իրենց կոլեգաների հետ:

  7. #21
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2009
    Հասցե
    ՎաղարշապաՏ
    Տարիք
    25
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կա ուրեմն կենասաբանության մեջ էր բայց,հիմա նաև զարգանումա էլեկտորտեխնիկան վերջերս ԵՊՀ-ի ուսանողներից մեկը սարքել էր ռոբոտ,որը նորմալ աշխատում էր ու եսիմ ինչ կարար աներ

  8. #22
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,246
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ժողովուրդ ջան: կարծես դուք շփոթում եք ինժեներություն գիտության հետ: դրանք կարելի է սահմանազատել /պայմանականորեն/ ու դրանք տարբերակել: Ինժեներությունը /գիտության կիրառական ուղղությունը/ հիմնականում իրագործվում է ձեռնարկություններում,
    իսկ գիտությունը ՝ դա համալսարաններում : առանձին գիտական ինստիտուտներ աշխարհում շատ քիչ են հանդիպում:
    ասածս էն է, որ մենք ոչ ղայդին ձեռնարկություն ունենք ոչ էլ համալսարան: այսինքն որպես ինժեներությն կամ գիտնականների դարբնոց, այդպիսի բան Հայաստանում գոյութնուն չունի:
    խոսքը պոտենցիալի մասին չէ, այլ ռեալ գիտության:

    ---------- Ավելացվել է՝ 04:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 04:10 ----------

    ինչ վերաբերվում է գիտության լեզվի հարցին, ապա այն միանշանակ անգլերենն է: ոչ ֆրանսերենը, աչ գերմաներենը. աչ ռուսերենը ոչ էլ հայերենը:
    ու ավելին: շատ անգամ ռուսերեն /առավել ևս հայերեն/ գրականություն կարդալուց բացարձակ բան չես հասկանում /անգամ տնտեսագիտությունից/, և բացում ես անգլերենը, որ հասկանաս թե ինչն ինչոց է:
    Չեմ շփոթում կոլեգա. կիրառական գիտությունն ու ճարտարագիտությունը տարբեր բաներ են: Այստեղ խոսքը միայն գիտության մասին էր:

    Ի՞նչ ասել է գիտության լեզու: Պարզապես քանի որ անգլերենը միջազգային լեզու է բոլոր ասպարեզներում, անգլերենով կա որոշակի «գիտական ժարգոն», որը ընդունված և ընկալելի է: Սովորելու վրա ա:

    ---------- Ավելացվել է՝ 23:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:18 ----------

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ, Ձայնալար ջան: Ես չեմ հասկանում ու իմ համար էլ բաց մնաց՝ ինչ է նշանակում գիտության մրցունակություն, ինչ եք հասկանում գիտության մրցունակություն ասելով: Թողնենք մի կողմ գիտական արդյունքի կիրառելիությունը, բայց, կարծում եմ, ցանկացած հայտնագործություն, հայտնաբերում, եթե զարկ չի տալիս նոր ուսումնասիրությւոնների, նոր հետազոտությունների միջազգային մակարդակով, ապա մրցունակության մասին ավելորդ է խոսել: Այս առումով, ես տեղյակ չեմ, այսինքն տեղյակ եմ էնքանով, որքանով տեղյակ է հանրությունը, դրա համար լռում եմ: Գուցե կան այդպիսի գիտական արդյունքներ: Բայց եթե կան այդպիսիք ու կարող եք նշել, հետաքրքիր կլիներ կարդալ: Թե չէ օդում խոսալը անիմաստ է: Նշեք մի երկու բան:

    Ինչքան հասկացա մաքսիմալիստ ես Էն, որ օրինակ բերելուց միշտ նենց բաներ են ասում, որ չես հերքի Այսինքն, եթե ես հայտնագործեմ նոր քիմիական տարր ու նոբելյան մրցանակ ստանամ, կհամարվի Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն, հա, հաստատ կհամարվի, չեմ ժխտում: Դե ես էլ մաքսիմալիստություն անեմ ու ասեմ՝ հիմա նշիր մի հայ նոր գիտնական, որ ստացել է Նոբելյան մրցանակ կամ մեկ այլ միջազգային նշանակություն ունեցող մրցանակ, նույնիսկ կարեւոր չի, որ քիմիական տարր հայտնագործած լինի: Այ նշում եք, քիմիա, ֆիզիկա ու տեղեկացված եք հաստատ ավելի, քան ես: Դրա համար գուց նշեք ինչ նոր հայտնագործություններ ունենք, որոնք մեր գիտությունը մրցունակ են դրաձրել:



    Դե, ուրեմն, ճիշտ է տարանջատել: Մենք ունենք ֆիզիկայի եւ քիմիայի բնագավառում մեծ պոտենցիալ ու նույնիսկ մրցունակ պոտենցիալ, բայց մի պնդեք, որ Հայաստանում կա մրցունակ գիտություն: Չկա Հայաստանում մրցունակ գիտություն: Եթե տնտեսությունդ ու գիտությունդ առանձնացնում ես, արդեն իսկ թե գիտության, թե տնտեսության մրցունակության մասին անիմաստ է խոսել:

    Հ.Գ. Հա, քիմիան դպրոցում ամենաչսիրած առարկան էր, բայց ձգտում էի սովորել
    Կածյուշ, քիմիական տարրի օրինակը զուտ կիրառելիության ու ներդնելության չպարտադիրությունը ցույց տալու համար էր: Իսկ ընդհանուր առմամբ էլի խոսակցությունը հանգում մրցունակության սահմանմանը: Ես դրա սահմանումը չունեմ, թեման դու ես բացել, դու էլ սահմանի

    Հ.Գ. Քիմիան իմ Աքքիլեսյան գարշապարն ա
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 15.06.2010, 22:24:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (16.06.2010)

  10. #23
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,077
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կածյուշ, քիմիական տարրի օրինակը զուտ կիրառելիության ու ներդնելության չպարտադիրությունը ցույց տալու համար էր: Իսկ ընդհանուր առմամբ էլի խոսակցությունը հանգում մրցունակության սահմանմանը: Ես դրա սահմանումը չունեմ, թեման դու ես բացել, դու էլ սահմանի

    Հ.Գ. Քիմիան իմ Աքքիլեսյան գարշապարն ա
    Ուֆ, Ձայնալար ջան Թեման բացողը, որ նախ եւ առաջ սահմաներ՝ ինչ ա ինքը հասկանում իրա սահմանած վերնագրի տակ, գուցե էսքան չխոսայի: Մի բան, որ ասվում ա, պետք ա նախ եւ առաջ հստակեցնել: Թե չէ բոլորս էլ սրտացավ ենք: Մրցունակ գիտություն ասելով՝ հասկանում ենք՝ լյալյալյա, բլյաբլյաբլյա, երկրի գիտության մրցունակությունը չափվում է, միջազգային ստանդարտների համաձայն,« էս, էս մյուս, էն մյուս» չափանիշներով:Սրա նման մի բան եմ ուզում կարդալ:
    Վերնագիրը դրվել ա Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն, բայց, թե դա ինչ ա ու ինչ չափանիշներով ա չափվում, բաց մնաց: Դե, ինձ՝ դժվարամարսիս համար
    Մրցունակությունը գնահատելու համար՝ կան մի շարք գործոններ: Ասենք, ապրանքի մրցունակությունը չափվում է տեխնիկական պարամետրերով,տնտեսական պարամետրերով եւն: Ապրանքի մրցունակությունը գնահտելու համար համեմատում ենք նմանատիպ այլ ապրանքի հետ... Իսկ ի՞նչ է նշանակում մրցունակ գիտություն կամ գիտության մրցունակություն ու ինչպես է դա չափվում, չգիտեմ

    Հ.Գ. Պահո

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (16.06.2010)

  12. #24
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,246
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուֆ, Ձայնալար ջան Թեման բացողը, որ նախ եւ առաջ սահմաներ՝ ինչ ա ինքը հասկանում իրա սահմանած վերնագրի տակ, գուցե էսքան չխոսայի: Մի բան, որ ասվում ա, պետք ա նախ եւ առաջ հստակեցնել: Թե չէ բոլորս էլ սրտացավ ենք: Մրցունակ գիտություն ասելով՝ հասկանում ենք՝ լյալյալյա, բլյաբլյաբլյա, երկրի գիտության մրցունակությունը չափվում է, միջազգային ստանդարտների համաձայն,« էս, էս մյուս, էն մյուս» չափանիշներով:Սրա նման մի բան եմ ուզում կարդալ:
    Վերնագիրը դրվել ա Հայաստանում կա՞ մրցունակ գիտություն, բայց, թե դա ինչ ա ու ինչ չափանիշներով ա չափվում, բաց մնաց: Դե, ինձ՝ դժվարամարսիս համար
    Մրցունակությունը գնահատելու համար՝ կան մի շարք գործոններ: Ասենք, ապրանքի մրցունակությունը չափվում է տեխնիկական պարամետրերով,տնտեսական պարամետրերով եւն: Ապրանքի մրցունակությունը գնահտելու համար համեմատում ենք նմանատիպ այլ ապրանքի հետ... Իսկ ի՞նչ է նշանակում մրցունակ գիտություն կամ գիտության մրցունակություն ու ինչպես է դա չափվում, չգիտեմ

    Հ.Գ. Պահո
    Ինձ թվացել էր, թե դու ես թեման բացել

  13. #25
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,077
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվացել էր, թե դու ես թեման բացել
    Հա, ու ինքս իմ հետ կռիվ եմ տալիս

  14. #26
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ Կատյուշին երկարաշունչ նամակ եմ գրել էդ թեմայով, բայց կարծում եմ, ճիշտ կլինի էստեղ դնեմ մի հատ էլ։
    Ամբողջ աշխարհում կան ընդունված ստանդարտներ, թե ոնց ա չափվում գիտության մրցունակությունը։ Դա նույնն ա բոլորի համար, թե զարգացած ճապոնիայի, թե հետամնաց Հայաստանի։ Գիտության մրցունակությունը, կամ տվյալ գիտական ճյուղի մրցունակությունը որոշվում է միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրվող հոդվածների քանակով և դրանց վրա արվող հղումներով։ Նույն ձևի որոշվում է նաև գիտնականի վարկանիշը։ Օրինակ մեր ակադեմիկոսների 90%-ը փուչ են, եթե նայում ես իրենց цитируемость-ը, կան որ 0 հղում ունեն։ Հատուկ սայթեր կան Thomson և Scopus, դրանցում տարբեր կատեգորիաներով կարող ես նայել թե անհատ գիտնականի թե երկրի գիտության մրցունակության մակարդակը։ Էդ սայթերը վճարովի են ու բավական թանկ։ Մեր հիմնադրամին մի անգամ 15 օրով հասանելիություն էին տվել, ամբողջ գիշեր ցերեկ նստած ինֆորմացիա էինք հանում (իսկ էդ սայթի բաժանորդագրությունը կարծեմ մոտ 10000$ էր)։ Ու երկրի մակարդակով որ նայում էիր, ասենք մեր ֆիզիկան բավական առաջնային տեղերում էր, հիմա արդեն անգիր չեմ հիշում, բայց հիշում եմ, որ շատ զարգացած երկրների կողքին հավասար դիրքերում էինք՝ բնակչության թիվը–հոդվածների թիվ հարաբերությամբ։ Մեր փուչ գիտնականները էդ փաստից տրանսի մեջ են ընկնում, որ էդ փաստերը կարող են ջրի երես դուրս գալ, որովհետև որ նայում ես ըստ էդ միջազգային չափանիշների, նրանք, ովքեր չգիտեմ ինչ տիտղոսներ չունեն, իրականում շատ ավելի բարձր դիրքերում են, քան շատ ակադեմիկոսներ ու դոկտորները։
    When life gives you lemons, make lemonade

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (16.06.2010), Ձայնալար (16.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  16. #27
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,077
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեկ Կատյուշին երկարաշունչ նամակ եմ գրել էդ թեմայով, բայց կարծում եմ, ճիշտ կլինի էստեղ դնեմ մի հատ էլ։
    Ամբողջ աշխարհում կան ընդունված ստանդարտներ, թե ոնց ա չափվում գիտության մրցունակությունը։ Դա նույնն ա բոլորի համար, թե զարգացած ճապոնիայի, թե հետամնաց Հայաստանի։ Գիտության մրցունակությունը, կամ տվյալ գիտական ճյուղի մրցունակությունը որոշվում է միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրվող հոդվածների քանակով և դրանց վրա արվող հղումներով։
    Ըհը՛, հենա մի բան արդեն լուսավորովում ա Մի հատ էլ, որ ասես, որտեղ են գրված այդ ստանդարտները եւ ինչ ստանդարտների մասին է խոսքը, ու որտեղից կարող ենք/ եմ կարդալ այդ բոլոր երկրների կողմից ընդունված ստանդարտների մասին, ես այս թեմա էլ չեմ մտնի
    Ես, օրինակ, դեմ կլինեի երկրի գիտության մրցունակության/գիտության, բայց ոչ գիտնականի/ աստիճանը որոշել այդ սկզբունքով, բայց եթե ընդունված է...

  17. #28
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան երիտասարդներ, որոնք գիտությամբ են զբաղվում: Բայց նրանց մի մասը արտասահմանում է կարողանում առաջ գնալ, մյուս մասը էստեղ կողքից ուրիշ բանով է զբաղվում: Հետևաբար գիտությունը Հայաստանում բավական դանդաղ ա աժաջ գնում: Օրինակ մեր լաբորատորիան մի քանի հոդված ունի շատ խոստումնալից, որ բժշկության մեջ մեծ առաջընթաց է: Բայց ոչ մի բուժհիմնարկ չի ուզում համահեղինակել, որ գրանտ ստանան, սարքը լինի, կիրառեն: Մոտավորապես հիմիկվա ռենտգենյան սարքին պետք ա փոխարինի, մեծ ճշտությամբ աշխատի ու մարդկանց չվնասի: Էլի լավ բաներ կան: Մնում են թղթին: Ինձ համար դա ցավալի է, որ նույնիսկ կիրառական բաներին ֆինանսավորում չի լինում կամ լիքը մարդիկ ուղղակի իրենց հնացած սարքով են ուզում փող աշխատել, թեկուզ մարդկանց ռենտգենահարեն:

    ---------- Ավելացվել է՝ 15:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:53 ----------

    Արիադնա ջան, իսկ հայկական գիտական ամսագրերի նյութը ի՞նչ որակի է, միջազգայինում երևի էդ հաշիվ չի: Կարծեմ որոշ գիտաշխատողներ նույն նյութը երբեմն նորից են տպում, իբր նոր գործ են արել: Այսինքն՝ պարապությամբ են տարիներն անցկացնում ու նմանատիպ հոդվածի տակ թաքնվում: եթե կայքեր գիտես, խնդրեմ դնես միջազգային գիտական ամսագրերի ու նման բաների հղումներ:
    Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 16.06.2010, 13:58:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. #29
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը


    Արիադնա ջան, իսկ հայկական գիտական ամսագրերի նյութը ի՞նչ որակի է, միջազգայինում երևի էդ հաշիվ չի: Կարծեմ որոշ գիտաշխատողներ նույն նյութը երբեմն նորից են տպում, իբր նոր գործ են արել: Այսինքն՝ պարապությամբ են տարիներն անցկացնում ու նմանատիպ հոդվածի տակ թաքնվում: եթե կայքեր գիտես, խնդրեմ դնես միջազգային գիտական ամսագրերի ու նման բաների հղումներ:
    Ֆոտոն ջան, ճիշտն ասած, մենք օրինակ մեր շնորհառուներից երբ հաշվետվություն ենք պահանջում, հոդվածները պահանջում ենք միայն նրանք, որոնք միջազգային հեղինակություն ունեցող ամսագրերում են, հայկական գիտական ամսագրերի հոդվածները հաշվի չենք առնում, քանի որ դրանք միջազգային չափորոշիչներին չեն համապատասխանում, Impact Index է կոչվում, մեր ամսագրերի դեպքում դա 0 է։ Իսկ ինչ վերաբերում է կայքերին, ես գիտնական չեմ, ինքս գիտական կայքեր չեմ մտնում, էդ դու ավելի լավ կիմանաս։ Մի քանի տարի մենք հատուկ գրանտ ենք տվել օրինակ ԵՊՀ–ի գրադարանին, որպեսզի գիտնականներին անվճար տրամադրեն հոդվածներ, քանի որ շատ կայքեր վճարովի են։ Այսինքն, ասենք քեզ պետք ա Physreview–ից էսինչ գիտնականի էսինչ հոդվածը, բայց դա վճարովի է, դու դիմում էիր գրադարանին, 2 օրվա ընթացքում էդ հոդվածը քեզ տրամադրում էին։
    When life gives you lemons, make lemonade

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (16.06.2010)

  20. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    31
    Գրառումներ
    22,987
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածեցի էս թեման ակտիվացնեմ, որովհետև ֆեյսբուքում թունդ բանավեճեր են գնում Սմբատ Գոգյանի՝ ԲՈՀ֊ի նախագահ նշանակվելու կապակցությամբ։ Դե համ էլ նոր կառավարություն֊բան։
    Ի՞նչ ա փոխվել էս վերջին ութ տարիների ընթացքում։
    Ի՞նչ կարար փոխվեր ու չի փոխվել։ Ու ինչու՞։

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պե՟տք է արդյոք ՀՀ-ին գիտություն
    Հեղինակ՝ Tirim-tim, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.03.2017, 16:55
  2. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  3. Գրառումներ: 23
    Վերջինը: 20.08.2011, 19:00
  4. Վիկինգները Հայաստանում
    Հեղինակ՝ Bergmann, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 29.09.2008, 17:58
  5. Գիտություն թե Արհեստ:
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2007, 20:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •