Միկա ջան, ինձ թվում է, պարտադիր չէ հոգեբան լինել՝ հասկանալու համար, որ այդ ամենը սիրահարված մարդուն բնորոշ սովորական հոգեվիճակ է, որն ունենում են համարյա բոլոր սիրահարվածները։ Իսկ դրա դեմ պայքարելը կնշանակի պայքարել զգացմունքիդ՝ սիրահարվածությանդ դեմ, իսկ արժե դրա դեմ պայքարել թե ոչ՝ արդեն դու ինքդ ավելի լավ կիմանաս, չնայած նման դեպքերում, ինչքան նկատել եմ, պայքարելը միայն հակառակ ազդեցությունն է ունենում։ Եթե դա քեզ այն աստիճան չի խանգարում, որ ազդի գործերիդ վրա, եթե դրանից ընդհանուր առմամբ գործերդ չեն տուժում, ուրեմն ամեն ինչ նորմալ է, իսկ եթե զգում ես, որ դրանից արդեն կորցնում ես ինքնակառավարումդ ու բացի այդ մտքերից, ուրիշ ոչ մի բանով չես կարողանում զբաղվել, ուրեմն պիտի ուղղակի աշխատես քեզ վերահսկել, փորձես ինչ-որ օգտակար բանով զբաղվել, ճիշտ է, մտքերն էլի կայցելեն (այլ կերպ չէր էլ կարող լինել), բայց պիտի կարողանաս քո մեջ ուժ գտնել ու թեկուզ այդ մտքերի ուղեկցությամբ անել այն, ինչը, քո կարծիքով, պարտավոր ես անել։ Գիտեմ, որ շա՜տ դժվար է, բայց դե կյանքը շարունակվում է։
Ինձ թվում է՝ ակնհայտ ու ծեծված բաներ եմ ասում, բայց որ ուզում ես մի բան լսել, ի՞նչ արած։
Չգիտեմ, թե պատասխանս ինչքանով բավարարեց քո պահանջները, ինչքանով արդարացրեց սպասելիքներդ, բայց առայժմ միայն այդքանը կարող եմ ասել...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սիրահարված ժամանակ ինչ անհեթեթ բան ասես կառելի է անել ու ամենակարեվորը,որ երբեք չես զղջում արածներիդ համար…
Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...
Գիտի, ասել եմ, զգում եմ ու ամեն կերպ հակառակվում, հենց այդ պատճառով այդ իրավիճակը 1-2 վարյկյանից ավել չի տևում, իսկ երբ զգում եմ նրա մոտենալը ուղղակի սկսում եմ մի այլ բանով միտքս զբաղեցնել,,,,,
Լավ, իսկ եթե մի ուրիշ հանգամանք է երբ գիտես որ սիրում ես Նրան, Բայց նաև գիտես, որ մեկ ուրիշն է քեզ սիրում ու քեզ է ՆԵ անվանում, ու դու էլ պատասխանել ես նրա զգացմունքին, ու մի տեսակ դավաճան ես քեզ զգում, ստոր ու ահավոր դաժան դավաճան, միրնույն ժամանակ բարերար, դե արի ու գլուխ հանի, ու հենց այդ րոպեին ցրում եմ միտս որ նույնիսկ չմտածեմ դրա մասին
իսկ եթե ոչ կարող ես զանգել,ոչ էլ նկարները նայել ինչ անես???
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ