Ժամանակին`մինչև 20-րդ դարի սկզբերը, այս թերակղզում գոյություն ուներ միացյալ Կորեական պետությունը, որը գոյատևելով դարեր շարունակ բաժանվեց երկու մասի 1948թ-ին: Հյուսիսում առաջացավ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը, որը զբաղեցնում է թերակղզու մեծ մասը, իսկ հարավում` Կորեայի հանրապետությունը: Երկրները ոչ միայն բաժանված են տարածքով, այլ նաև քաղաքական համակարգով`հյուսիսը համարվում է կոմունիստական, իսկ` հարավը դեմոկրատական, ամերիկյան ձևի: Կորեայի բաժանումից ի վեր որևէ դրական բան տեղի չի ունեցել, բացի շարունական աղետալի պատերազմներից, նույն ազգի բաժանումից, հուսիսի հարավի զարգացվածության անդունդի առաջացումից և վերջի վերջո գերտերությունների քաղաքական կոմբինացիաների առարկա լինելուց: Սակայն կորեացիները երբեք չեն կորցնում իրենց թերակղզին միավորված տեսնելու հույսը: Սակայն հյուսիս-հարավ ճգնաժամը էլ ավելի է սրվել վերջին ժամանակներում, երբ հյուսիսը խորտակեց հարավ կորեական նավը: Երկրները փաստացի գտնվում են հրադադարի վիճակում և ամեն մի կայծ, սխալ վարք կարող է հանգեցնել նոր աղետալի պատերազմի: Բացի այդ ՄԱԿ-ի սանկցիաների, պատժամիջոցների տակ գտնվող հյուսիսային Կորեան լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ -ի հետ, վերջինս նրան մեղադրում է ատոմային զենք ստեղծելու մեջ: Այս ամենի հետ մեկտեղ այսօր հյուսիսը հայտարարել է, որ ցանկացած ագրեսիայի դեպքում Սեուլը`հարավի մայքաղաքը, կվերածվի մոխրի:Աղբյուր: http://news.mail.ru/politics/3958457/
Դեռ խոսքը գնում է բանավոր սպառնալիքների մասին տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Եվ հարց է առաջանում ընդհանրապես արդեն ձեռք է տալիս երկու կորեական պետությունների գոյությունը և հնարավոր է երբևէ տեսնենք միասնական կորեական պետության սկզբնավորումը?
Էջանիշներ