Հյուսիսային Կորեան ռմբակոծել է Հարավային Կորեան. կան տուժածներ
Հյուսիսային Կորեայի զինված ուժերը ռմբակոծել են Հարավային Կորեան, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է մեկ, վիրավորվել 14 զինծառայող։ Նշվում է, որ վիրավորների թվում կան նաև խաղաղ բնակիչներ։
Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը, վկայակոչելով Հարավային Կորեայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, տեղեկացնում է, որ Հյուսիսային Կորեայի զորամիավորումները ծանր հրետանիով ռմբակոծել են Հրավային Կորեային պատկանող Յենփյոնգ կղզին, ինչի հետևանքով փլուզվել է 70 տուն և վիրավորվել 14 զինծառայող, որոնցից 4-ի առողջական վիճակը ծանր է։
Ինչպես հայտնում է РБК-ն, հարավկորեական զինված ուժերը պատասխան հարված են հասցրել։ Մոտ 80 ական է նետվել։ Հարավային Կորեայի իշխանությունները երկրում հայտարարել են ռազմական սպառնալիքի ամենաբարձր աստիճան։ Երկրի նախագահ Լի Մեն Բակը Հյուսիսային Կորեայի կառավարությունից պահանջել է դադարեցնել իր երկրի գնդակոծությունը և փոխհրաձգությունը չվերածել լայնամասշտաբ հակամարտության։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Հարավային Կորեան եպքի վայր է ուղարկել F-16 տիպի կործանիչներ։
Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Էջանիշներ