User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է մնալ լարված

  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է մնալ լարված

    Ժամանակին`մինչև 20-րդ դարի սկզբերը, այս թերակղզում գոյություն ուներ միացյալ Կորեական պետությունը, որը գոյատևելով դարեր շարունակ բաժանվեց երկու մասի 1948թ-ին: Հյուսիսում առաջացավ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը, որը զբաղեցնում է թերակղզու մեծ մասը, իսկ հարավում` Կորեայի հանրապետությունը: Երկրները ոչ միայն բաժանված են տարածքով, այլ նաև քաղաքական համակարգով`հյուսիսը համարվում է կոմունիստական, իսկ` հարավը դեմոկրատական, ամերիկյան ձևի: Կորեայի բաժանումից ի վեր որևէ դրական բան տեղի չի ունեցել, բացի շարունական աղետալի պատերազմներից, նույն ազգի բաժանումից, հուսիսի հարավի զարգացվածության անդունդի առաջացումից և վերջի վերջո գերտերությունների քաղաքական կոմբինացիաների առարկա լինելուց: Սակայն կորեացիները երբեք չեն կորցնում իրենց թերակղզին միավորված տեսնելու հույսը: Սակայն հյուսիս-հարավ ճգնաժամը էլ ավելի է սրվել վերջին ժամանակներում, երբ հյուսիսը խորտակեց հարավ կորեական նավը: Երկրները փաստացի գտնվում են հրադադարի վիճակում և ամեն մի կայծ, սխալ վարք կարող է հանգեցնել նոր աղետալի պատերազմի: Բացի այդ ՄԱԿ-ի սանկցիաների, պատժամիջոցների տակ գտնվող հյուսիսային Կորեան լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ -ի հետ, վերջինս նրան մեղադրում է ատոմային զենք ստեղծելու մեջ: Այս ամենի հետ մեկտեղ այսօր հյուսիսը հայտարարել է, որ ցանկացած ագրեսիայի դեպքում Սեուլը`հարավի մայքաղաքը, կվերածվի մոխրի:Աղբյուր: http://news.mail.ru/politics/3958457/
    Դեռ խոսքը գնում է բանավոր սպառնալիքների մասին տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Եվ հարց է առաջանում ընդհանրապես արդեն ձեռք է տալիս երկու կորեական պետությունների գոյությունը և հնարավոր է երբևէ տեսնենք միասնական կորեական պետության սկզբնավորումը?

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (23.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով արդեն ուշ է,պետք է հաշվի առնենք նաև երկու պետությունների զարգացվածության աստիճանը
    Toki wa kane nari.
    Время - деньги

  4. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով արդեն ուշ է,պետք է հաշվի առնենք նաև երկու պետությունների զարգացվածության աստիճանը
    Հարց ուշ է ինչ իմաստով, օրինակ Գերմանիաների միացումը ինչպես տեղի ունեցավ?

  5. #4
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց ուշ է ինչ իմաստով, օրինակ Գերմանիաների միացումը ինչպես տեղի ունեցավ?
    Այնտեղ ամբողջովին այլ քաղաքական իրավիճակ էր,քանի որ ամեն ինչ որոշում էր Խորհրդային միւոթյունը,որն արդեն փլուզման ենթակա էր,իսկ Հյ Կորեայում որոշում են հենց այնտեղի իշխանությունը,ովքեր դժվար հեշտությամբ կթողնեն իրենց իշխանությունը,ինչքան ես գիտեմ Հյ Կորեյի բնակչության մեծ մասը ուզում է միանա,քանի որ այդ դեպքում նրանց կենսամակարդակը հավանաբար ավելի լավը կլինի,բայց դե մարդիկ վախում են,դրա համար էլ ասում են էն ինչ նրանց հրամայում են
    Toki wa kane nari.
    Время - деньги

  6. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,340
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հյուսիսային Կորեան ռմբակոծել է Հարավային Կորեան. կան տուժածներ

    Հյուսիսային Կորեայի զինված ուժերը ռմբակոծել են Հարավային Կորեան, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է մեկ, վիրավորվել 14 զինծառայող։ Նշվում է, որ վիրավորների թվում կան նաև խաղաղ բնակիչներ։

    Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը, վկայակոչելով Հարավային Կորեայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, տեղեկացնում է, որ Հյուսիսային Կորեայի զորամիավորումները ծանր հրետանիով ռմբակոծել են Հրավային Կորեային պատկանող Յենփյոնգ կղզին, ինչի հետևանքով փլուզվել է 70 տուն և վիրավորվել 14 զինծառայող, որոնցից 4-ի առողջական վիճակը ծանր է։

    Ինչպես հայտնում է РБК-ն, հարավկորեական զինված ուժերը պատասխան հարված են հասցրել։ Մոտ 80 ական է նետվել։ Հարավային Կորեայի իշխանությունները երկրում հայտարարել են ռազմական սպառնալիքի ամենաբարձր աստիճան։ Երկրի նախագահ Լի Մեն Բակը Հյուսիսային Կորեայի կառավարությունից պահանջել է դադարեցնել իր երկրի գնդակոծությունը և փոխհրաձգությունը չվերածել լայնամասշտաբ հակամարտության։

    Միևնույն ժամանակ նշվում է, որ Հարավային Կորեան եպքի վայր է ուղարկել F-16 տիպի կործանիչներ։

    Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
    Աչքիս Հյուսիսային Կորեաին բացի պատերազմից այլ անելիք չի մնացել։ Երկիրը կործանվում է, պետք է պատերազմ սկսել... մեկ էլ տեսար Ռուսաստանը կամ Չինաստանը փող տվեցին...
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (23.11.2010)

  8. #6
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս Հյուսիսային Կորեաին բացի պատերազմից այլ անելիք չի մնացել։ Երկիրը կործանվում է, պետք է պատերազմ սկսել... մեկ էլ տեսար Ռուսաստանը կամ Չինաստանը փող տվեցին...
    Կարծում եմ միջազգային հանրությունը հասկանում է, որ կորեաների միավորումը անխուսափելի է: Ինչպես Ռուսաստանը, Չինաստանը, այնպես էլ Ճապոնիան և ԱՄՆ-ն արդեն ավելի մեծ կապող շահեր ունեն, իսկ կորեաների միացումը էլ ավելի կաշխուժացնի տարածաշրջանի երկրների փոխտնտեսական համագործակցությունը: Պետք է նշել, որ նույնիսկ բնական չէ, երբ հարազատ մարդիկ իրար են սպանում, փաստորեն երկու կորեաների միացումը նույնիսկ կարելի է ասել հասունացել է թե հյուսիսի ժողովրդի, թե հարավի ժողովրդի մոտ: Պատերազմը սկսելու դեպքում Հյուսիսը ոչմի օգնություն չի ստանա Չինաստանից ու ՌԴ-ից, ավելին կմտնի անդառնալի պատերազմի մեջ ՆԱՏՕ-ի ուժերի հետ, թեկուզ ԱՄՆ-ն զորք չի ուղղարկի սակայն ինչ-որ թվով նավեր և ինքնաթիռներ, ինչպես նաև ժամանակակից հրթիռներ կտրամադրի: Էլ չասեմ Ճապոնիայի մասին, որը նույնիսկ զորքեր կմտցնի, դրանով իսկ երկրորդ համաշխարհայինից հետո իրա դիրքերը վերականգնելով, որպես ռազմական ուժ, ՌԴ-ն և ՉԺՀ-ն կօգտվեն առիթից սեփական զենքը կողմերին վաճառելով: Սա տնտեսական ճգնաժամի ժամանակ լավ փողեր աշխատելու առիթ կլինի:

  9. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,340
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ միջազգային հանրությունը հասկանում է, որ կորեաների միավորումը անխուսափելի է: Ինչպես Ռուսաստանը, Չինաստանը, այնպես էլ Ճապոնիան և ԱՄՆ-ն արդեն ավելի մեծ կապող շահեր ունեն, իսկ կորեաների միացումը էլ ավելի կաշխուժացնի տարածաշրջանի երկրների փոխտնտեսական համագործակցությունը: Պետք է նշել, որ նույնիսկ բնական չէ, երբ հարազատ մարդիկ իրար են սպանում, փաստորեն երկու կորեաների միացումը նույնիսկ կարելի է ասել հասունացել է թե հյուսիսի ժողովրդի, թե հարավի ժողովրդի մոտ: Պատերազմը սկսելու դեպքում Հյուսիսը ոչմի օգնություն չի ստանա Չինաստանից ու ՌԴ-ից, ավելին կմտնի անդառնալի պատերազմի մեջ ՆԱՏՕ-ի ուժերի հետ, թեկուզ ԱՄՆ-ն զորք չի ուղղարկի սակայն ինչ-որ թվով նավեր և ինքնաթիռներ, ինչպես նաև ժամանակակից հրթիռներ կտրամադրի: Էլ չասեմ Ճապոնիայի մասին, որը նույնիսկ զորքեր կմտցնի, դրանով իսկ երկրորդ համաշխարհայինից հետո իրա դիրքերը վերականգնելով, որպես ռազմական ուժ, ՌԴ-ն և ՉԺՀ-ն կօգտվեն առիթից սեփական զենքը կողմերին վաճառելով: Սա տնտեսական ճգնաժամի ժամանակ լավ փողեր աշխատելու առիթ կլինի:
    Ուր էր թե աշխարհում ամեն ինչ նման բարի սցենարներով գնար։ Իսկ ես կարծում եմ, որ Հուսիսային Կորեայի վարչակարգը առանց արյան չի հանձնվի։ Իսկ «եղբայրները» ոչ թե կմիավորվեն, այլ մի եղբայրը մյուս եղբոր արյունը թափելուց հետո բաժան բաժան կանի նրա ունեցվածքը, կեսն էլ կտա շներին։

    Ամերիկյան 75 կործանիչներ և 6 հազար զինվորներ շարժվում են դեպի Հարավային Կորեա

    Ամերիկյան վարչակազմը և Հարավային Կորեայի իշխանությունները որոշում են կայացրել անցկացնել համատեղ զորավարժություններ։ Այս մասին են տեղեկացնում արևմտյան լրատվամիջոցները՝ նշելով, որ այդ որոշումը կայացրել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոնգ Բակը։

    Լրատվամիջոցները նշում են, որ Միացյալ Նահանգների այդ քայլն ուղղված է զսպելու Հյուսիսային Կորեային, որը երեկ ռմբակոծել էր Հարավային Կորեայի Յենփյոնգ կղզին։ Սակայն Սեուլում ամերիկյան ներկայացուցիչները վստահեցնում են, որ ԱՄՆ–ն ու Հարավային Կորեան վաղուց էին ծրագրել անցկացնել համատեղ զորավարժություն։

    Ամերիկյան ներկայացուցիչները հայտարարել են նաև, որ ներկա պահին Տոկիոյից դեպի Հարավային Կորեա է շարժվում USS George Washington ատոմային նավը, որը տանում է 75 ռազմական ինքնաթիռ և մոտ 6 հազար զինվոր։

    Համատեղ զորավարժությունը նախատեսվում է անցկացնել այս կիրակի։ Որոշ լրատվամիջոցների գնահատմամբ՝ ռազմական այդ համատեղ զորավարժությունը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերություններում, հաշվի առնելով, որ վերջինս հովանավորում է Հյուսիսային Կորեային։

    Հիշեցնենք, որ նախօրեին Հյուսիսային Կորեայի զորամիավորումները ծանր հրետանիով ռմբակոծել էին Հրավային Կորեային պատկանող Յենփյոնգ կղզին, ինչի հետևանքով փլուզվել է 70 շինություն։ Զոհվել էր հարավկորեացի 2 զինծառայող, 17 զինվոր վիրավորվել էր, որոնցից երկուսի վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Վնասվածք էր ստացել նաև 3 խաղաղ բնակիչ։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կորեական սերիալ
    Հեղինակ՝ Lion, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 28.10.2017, 21:52
  2. Գնա՞լ, թե՞ մնալ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 93
    Վերջինը: 13.11.2013, 06:59
  3. Վաճառք. DDR1 512 մբ, երկու հատ, Կորեական
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 31.07.2012, 01:49
  4. Շարունակում ենք բացահայտումները
    Հեղինակ՝ Grigorius, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.06.2007, 20:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •