Տևեսը դեմ չէ Տորեսի հետ միևնույն թիմում խաղալ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը շատ ուրախ կլինի, եթե թիմի ղեկավարությունը կարողանա գնել «Լիվերպուլի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի տրանսֆերը:
«Տորեսը կուժեղացնի մեր կազմը: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից է: Կցանկանայի նրա հետ միևնույն թիմում խաղալ: Ինչ վերաբերում է «Սիթիի» հեռանկարներին, ապա այս տարի մենք անպայման կհայտնվենք Չեմպիոնների Լիգայում և կպայքարենք չեմպիոնական տիտղոսի համար:
Ես երբեք չեմ ափսոսել, որ տեղափոխվել եմ «Սիթի»: Դա իմ կյանքի լավագույն որոշումն է»,- Տևեսի խոսքերը մեջբերում է Tribalfootball-ը:
Հղում:
Էջանիշներ