Այո
Ոչ
Ծանոթ չեմ նրան
Վրաստանում վնասվել է Հայաստանի ինտերնետ կապուղիներից 2-ը։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, Վրաստանում վնասվել է «Տելեսորեա»-ի եւ «ՍովԻնտել»-ի արտաքին կապուղիները։Հայաստանում ինտերնետի մասնակի խափանման պատճառը Վրաստանում տեղի ունեցած վթարն է
«Ներկայումս վրաց մասնագետները վերականգնման աշխատանք են կատարում, խոստացել են, որ Երեւանի ժամանակով ժամը 21։30-ի սահմաններում կապուղիները կսկսեն գործել»,-ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ այժմ աշխատանք է տարվում մյուս ինտերնետ մալուխների ինտերնետ տրաֆիկը վերաուղղորդելու Hi Line-ի առանց ինտերնետի մնացած բաժանորդներին։
Ucom ընկերության բաժանորդները եւս տուժել են արտաքին կապուղիների Վրաստանում տեղի ունեցած խափանումից։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ընկերության տեխնիկական բաժնից, ներկայումս բաժանորդների կապը դանդաղ է։
Հիշեցնենք, որ Հայաստանի ինտերնետն ապահովվում են 5 արտաքին կապուղիներով։
Հղում:
VisTolog (28.03.2011)
Կարող եք արդեն միանալ մեր ֆեյսբուքյան էջին - http://www.facebook.com/photo.php?fb...52043224817951
Ռոստելեկոմը մտադիր է գնել GNC-Alfa-ի 75 %-ը
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին գրում են «Կոմերսանտ» եւ «Վեդոմոստի» թերթերը` վկայակոչելով «Ռոստելեկոմ»-ի Տնօրենների խորհրդի` հունվարի 16-ին կայանալիք նիստի նյութերը:
GNC-Alfa-ի բաժնետոմսերի 100 %-ի արժեքը գնահատվում է $30 մլն:
«Կոմերսանտ»-ը նաեւ նշում է, որ «Ռոստելեկոմ»-ը մտադիր է ձեռք բերել նաեւ Ucom ինտերնետ-պրովայդերին, ինչը «GNC-Alfa-ի հետ միասին ռուսաստանյան ընկերությանը կապահովի լայնաշերտ ինտերնետի հայաստանյան շուկայի նվազագույնը 13%-ը»: GNC-Alfa-ում «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ «վաճառքի հարցերը կարող է մեկնաբանել միայն ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ով երեկ անհասանելի էր»:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2010-ի հոկտեմբերին GNC-Alfa-ն եւ Ռոստելեկոմը համաձայնագիր էին ստորագրել ՀՀ տարածքում Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ծառայությունների մատուցման մասին:
Ինչպես այն ժամանակ Մեդիամաքս-ին հայտնել էր GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, համաձայնագիրը ենթադրում է ՀՀ հաճախորդներին Ռոստելեկոմի այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են IP-տարանցումը, ինտերնետ-կապը կորպորատիվ հաճախորդների համար եւ կապուղիների վարձակալությունը: Նա նշել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում Ռոստելեկոմի կողմից հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում:
2011թ. մայիսին Հայկ Ֆարամազյանը հաստատել էր, որ բաժնետերերը քննարկում են բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառելու հնարավորությունը: «Մենք վարձել ենք խորհրդատուներ, ովքեր կիրականացնեն հավանական գործարքը: Որքան ինձ հայտնի է, գնման առաջարկներն արդեն ուղարկվել են ռուսաստանյան եւ եվրոպական որոշ ընկերությունների»,- ասել էր նա “Կոմերսանտին”:
itel.am
Toki wa kane nari.
Время - деньги
Ռոստելեկոմը $22,5 մլն-ով գնեց GNC-Alfa-ի 75 %-ը
Երեւան/Մեդիամաքս/. Թաթարստանում գործող Ռոստելեկոմի դուստր Teleset Networks ընկերությունը $22,5 մլն-ով գնել է GNC-Alfa հայաստանյան մագիստրալային օպերատորի բաժնետոմսերի 75 % մինուս մեկ բաժնետոմս:
Այս մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2010-ի հոկտեմբերին GNC-Alfa-ն եւ Ռոստելեկոմը համաձայնագիր էին ստորագրել ՀՀ տարածքում Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ծառայությունների մատուցման մասին:
Ինչպես այն ժամանակ Մեդիամաքս-ին հայտնել էր GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, համաձայնագիրը ենթադրում է ՀՀ հաճախորդներին Ռոստելեկոմի այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են IP-տարանցումը, ինտերնետ-կապը կորպորատիվ հաճախորդների համար եւ կապուղիների վարձակալությունը: Նա նշել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում Ռոստելեկոմի կողմից հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում:
2011թ. մայիսին Հայկ Ֆարամազյանը հաստատել էր, որ բաժնետերերը քննարկում են բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառելու հնարավորությունը: «Մենք վարձել ենք խորհրդատուներ, ովքեր կիրականացնեն հավանական գործարքը: Որքան ինձ հայտնի է, գնման առաջարկներն արդեն ուղարկվել են ռուսաստանյան եւ եվրոպական որոշ ընկերությունների»,- ասել էր նա “Կոմերսանտին”:
Itel.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ