Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
բայց արդյո՞ք այն էլ է «օգտակար» ազգասիրություն, որ երբ տեսնում ես մի մարդ, ասենք՝ հնէաբանը, էդպես գլուխը կախ իր գործնա անում, ու լավա անում էնքանով, որ առիթը բաց չի թողնում, որ հիմքեր ստեղծի, որոնցով հպարտանա իր երկրով ու աշխարհին ցույց տա, որ թե տեսեք՝ մեր տարածաշրջանն էլ է անհիշելի ժամանակներից բնակեցված եղել ու արժանվույնս կարելի է համարել մարդկության բնօրրաններից մեկը, ու մեկ էլ հայտնվում են բազում մարդիկ, որ սկսում են քննադատել էդ մարդու աշխատանքը, թե՝ հիմար ու անիմաստ զբաղմունք է դա միայն.. մեկ է՝ դա ոչ Ղարաբաղի հարց է լուծում, ոչ էլ՝ Հայերին բուրգերի հեղինակ դարձնում..
Կարո՞ղ ես մեջբերել մի գրառում, որտեղ քննադատություն կտեսնես տրեխը հայտնաբերող անձի նկատմամբ, ցույց տուր այդ գրառումը, որտեղ ինչ-որ մեկն ասել է, որ տրեխը հայտնաբերողն իր գործը լավ չի արել կամ անում: Իսկ այ գրառումներ, որ որոշ մարդիկ այդ տրեխի իրական օգտակարությունն ամենևին չեն հասկանում, բավականին շատ են ու տեղին: