Էս տարածքում կարողա դինոզավրեր էլ ապրած լինեն, էդ էլ ա՞ քո անցյալը: Թե նախնիներիդ պահած ընտանի կենդանիներն էին, որոնց որպես փոխադրամիջոց էին օգտագործում:
Կատարյալ աբսուրդ ա. ասում ես՝ իմն ա, բայց չես կարողանում ապացուցել, ու քանի որ մարդիկ կան, որ քո պես չեն մտածում, անհիմն բաների չեն հավատում, ապացույց են ուզում, ասում ես՝ դե հակառակն ապացուցեք:
Իսկ էդ քրջի կտորը բուրգերի դեմ ոչնչություն ա: Բուրգ սարքողը ոնց էլ չլինի բուրգը սարքելուց մի երկու հազար տարի առաջ արդեն դրանից մի քանի անգամ ճաշակով կոշիկ հագած կլինի: Էդ չարոխ սարքելը կարա սովորական բնազդ լինի, որ մարդու ոտքերը մրսեն, մի հատ կաշի փաթաթի ոտքին, որ տաք մնա, իսկ բուրգի մասին հաստատ նույնը չի կարելի ասել, մարդիկ երկրաչափության են տիրապետել, իսկ կառուցելու դժվարության մասին էլ չեմ խոսում. մեր օրերում նույնիսկ հեշտ չի նման բան կառուցելը: Դրել ինչով ում ենք ուզում զարմացնենք: Աշխարհը 3D կինոների վրա արդեն չի զարմանում, մենք ուզում ենք մի հատ կովի կաշվով աշխարհին զարմացնենք, ինչ ա թե մի քանի հազար տարեկան ա:
Էջանիշներ