User Tag List

Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 205 հատից

Թեմա: 5000 տարվա հնության ոտնաման Հայաստանում

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակառակ խումբն էլ կա, ովքեր մոլեռանդորեն փորձում են հակառակը ապացուցել, որ հայը իրենից ոչինչ չի ներկայացնում:
    Երկուսն էլ անառողջ երեւույթ են, բայց թերարժեքությունը հաստատ ավելի վատ է:
    Էստեղ մի փոքր չհամաձայնվեմ:
    Իհարկե չեմ բացառում, որ նման խումբ կա:
    Բայց հիմնականում առաջին խմբին հակաճառողներին են սխալամբ այդպես համարում, չնկատելով, որ սրանք ընդամենը դեմ են այդ չափազանցություններին, այլ ոչ թե ուզում են ապացուցել, որ իբր հայն իրենից ոչինչ չի ներկայացնում: Մեկը ինձ երբեմն սխալամբ համարել են այդպիսի խմբի անդամ, ու վստահ պնդում եմ, որ պատճառը ընդամենը չհասկացածությունն է:

    Որովհետև երբ խոսվում է ասենք 5000 տարի առաջ գտնված տրեխի մասին, ու քննարկումը լինում են «նոյի վարկածը ապացուցված է» ուղղությամբ փոխողներ, անհնար է, որ ավելի օբյեկտիվ նայող մարդիկ անմիջապես չհակազդեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #47
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակառակ խումբն էլ կա, ովքեր մոլեռանդորեն փորձում են հակառակը ապացուցել, որ հայը իրենից ոչինչ չի ներկայացնում:
    Երկուսն էլ անառողջ երեւույթ են, բայց թերարժեքությունը հաստատ ավելի վատ է:
    Ես տենց մարդկանց ակումբում չեմ հանդիպել, ես հանդիպել եմ մարդկանց, ու ես էլ էտ մարդկանց թվին եմ պատկանում, որոնք ծիծաղելի են համարում հայի լավ կամ վատ ազգ լինելու կապումը նրա հետ թե ով որտեղ ա առաջացել, եթե նույնիսկ մեր մոտ ա մարդկությունը առաջացել էտ ոչ մի կերպ հայերին ավելի բարձր չի դարձնում, մարդիկ մեր ազգի մասին մտածում են նարկայումս ապրող հայերի վարք ու բարքին ու քաղաքակրթությանը նայելով, օրինակ ինքնաթիռի մեջ կամ արտերկրում էտ վարքն ու բարքը ուղղակի ամաչացնում ա մեղմ ասած, ու հաստատ քեզ հետևող ու քո մասին կարծիք կազմող արտերկրացիները թքած ունեն դու 8000 տարվա հնության նախնիներից ես առաջացել թե 2000 տարվա, ավելի լավ ա էտ հնությունը ապացուցելու ջանքերը ներդնեն մեր ազգի անմակարդակ ու լկտի մեծամասնությանը կրթելու մեջ որ պարզ երեսով ու հպարտ քեզ զգաս արտասհամանում:
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 11.06.2010, 01:09:

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.06.2010), Kuk (11.06.2010), Skeptic (11.06.2010), Yevuk (15.06.2010), Արևածագ (11.06.2010)

  4. #48
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոք սրտի, չարոխի տերը, հարգելի պատճառներով չկարողացավ ներկայանալ:
    Միայն թե չասեք, մեզ չարոխը պետք չի, մեզ չարոխի տերն ա պետք
    Ժողովուրդ ջան, չարոխի տերը տվյալ պահին մենք են
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  5. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անշուշտ, ու այդ չարոխը բավական հետաքրքիր գտածո է, ուսումնասիրման առարկա, տեսություններ սարքելու գործիք:
    Վերջ:

    Դա մեր ազգային արժեքը չի բարձրացնում, Նոյին Արարատի վրա չի իջեցնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երվանդ (11.06.2010)

  7. #50
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշուշտ, ու այդ չարոխը բավական հետաքրքիր գտածո է, ուսումնասիրման առարկա, տեսություններ սարքելու գործիք:
    Վերջ:

    Դա մեր ազգային արժեքը չի բարձրացնում, Նոյին Արարատի վրա չի իջեցնում:
    Համաձայն եմ, հազիվ թե մի չարոխ կարողանա ինչ որ մարդկանց օգնել ազգային ինքնարժեքը բարձրացնելու գործում:
    Եթե ազգային ինքնագնահատականը ցածր է, ապա այս հարցում անգամ Նոյան Տապանը չի օգնի: Իսկ ազգային բարձր ինքնարժեք ունեցողներին, ցանկացած փոքր ձեռք բերում, ուրախացնում է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  8. #51
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, հազիվ թե մի չարոխ կարողանա ինչ որ մարդկանց օգնել ազգային ինքնարժեքը բարձրացնելու գործում:
    Եթե ազգային ինքնագնահատականը ցածր է, ապա այս հարցում անգամ Նոյան Տապանը չի օգնի: Իսկ ազգային բարձր ինքնարժեք ունեցողներին, ցանկացած փոքր ձեռք բերում, ուրախացնում է:
    Ներողություն Չամիչ ջան, բայց դու ո՞նց ես իմ հետ համաձայն, եթե ես խոսում եմ ազգային արժեքից, իսկ դու ինքնարժեքից

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (11.06.2010)

  10. #52
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն Չամիչ ջան, բայց դու ո՞նց ես իմ հետ համաձայն, եթե ես խոսում եմ ազգային արժեքից, իսկ դու ինքնարժեքից
    Ազգային արժեքը բարձրացնելը ո՞րն ա Չուկ ջան, նկատի ունես ուրիշների աչքին պիտի մեր ազգային արժեքը բարձրանա՞, ինքնին, տրեխի գոյության փաստը ոչ մի կերպ չի նպաստի այլոց աչքում մեր արժեքի բարձրացմանը, բայց որ տեր կանգնենք, բերենք Հայաստան եւ որպես հնություն մի լավ տեր կանգնենք, էտ դեպքում կարծում եմ ամեն ինչ այլ կերպ կդասավորվի:

    ---------- Ավելացվել է՝ 01:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:35 ----------

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգային արժեքը բարձրացնելը ո՞րն ա Չուկ ջան, նկատի ունես ուրիշների աչքին պիտի մեր ազգային արժեքը բարձրանա՞, ինքնին, տրեխի գոյության փաստը ոչ մի կերպ չի նպաստի այլոց աչքում մեր արժեքի բարձրացմանը, բայց որ տեր կանգնենք, բերենք Հայաստան եւ որպես հնություն մի լավ տեր կանգնենք, էտ դեպքում կարծում եմ ամեն ինչ այլ կերպ կդասավորվի:
    Ոնց երեւում ա, մինչեւ հիմա ավելի շատ ուրիշներն են մեզ բրդում, որ տեր կանգնենք:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  11. #53
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...բայց որ տեր կանգնենք, բերենք Հայաստան եւ որպես հնություն մի լավ տեր կանգնենք, էտ դեպքում կարծում եմ ամեն ինչ այլ կերպ կդասավորվի:
    Ո՞նց: Ո՞նց: Ղարաբաղյան հակամարտությու՞նը կվերանա, մոնոպոլիստ-օլիգարխիկ տնտեսությու՞նը կբյուրեղանա, իշխանական համակա՞րգը կմաքրվի, հարևաններդ սահամները կբացեն ու դեպի ծով ե՞լք կտան, մարդիկ կդադարե՞ն քֆուր տալ ու սերիալ նայել: Կոշիկ ա, էլի, ինչ մի իրար են խառնվել սաղ:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (11.06.2010), Skeptic (11.06.2010), Yevuk (15.06.2010), Արևածագ (11.06.2010)

  13. #54
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգային արժեքը բարձրացնելը ո՞րն ա Չուկ ջան, նկատի ունես ուրիշների աչքին պիտի մեր ազգային արժեքը բարձրանա՞, ինքնին, տրեխի գոյության փաստը ոչ մի կերպ չի նպաստի այլոց աչքում մեր արժեքի բարձրացմանը, բայց որ տեր կանգնենք, բերենք Հայաստան եւ որպես հնություն մի լավ տեր կանգնենք, էտ դեպքում կարծում եմ ամեն ինչ այլ կերպ կդասավորվի:

    ---------- Ավելացվել է՝ 01:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:35 ----------



    Ոնց երեւում ա, մինչեւ հիմա ավելի շատ ուրիշներն են մեզ բրդում, որ տեր կանգնենք:
    Լավ ասենք՝ տեր կանգնեցինք, հետո բերեցինք մեզ մոտ մի լավ տեր կանգնեցինք, ու տենց ամեն իրիկուն գնանք թանգարան ու էդ տրեխին մի լա՜վ տեր կանգնենք, նենց կանգնենք, որ ոչ թե ուրիշները մեզ բրդեն, այլ մենք էդ տրեխը բրդենք, դրանից ի՞նչ ա փոխվելու, կոնկրետ մի բան, մի դրական տեղաշարժ կա՞, ո՞րն ա էդ դրականը: Ես չեմ ժխտում դրականի գոյության հնարավորությունը, բայց ուզում եմ, որ էդ տրեխի ճակատագրով մտահոգվողներն ասեն, թե որն ա լինելու էդ դրականը:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 11.06.2010, 01:45:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (11.06.2010)

  15. #55
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չամիչ ջան, էլի բերենք, ուսումնասիրենք, թանգարանում դնենք. հրաշալի բան ա:

    Իսկ հիմա հարցրին նայենք մյուս կողմից:
    Աշխարհի ամենատարբեր կետերում բնակվող մարդիկ կարդում են էս նորությունն ու մտածում. «Տես է, պարզվում ա, որ մեր կոշիկի նախատիպը դեռ 5500 տարի առաջ եղել ա, մեր ապուպապերը կաշվե տրեխ են հագել»: Սա հենց հարցի էությունն ա:
    Մենք կարդում ենք ու. «Տես է, առաջին կոշիկը Հայաստանում ա եղել» (այս մտքի մեջ սխալ կա, ոչ թե առաջին կոշիկը Հայաստանում ա եղել, այլ կաշվե գտնված տրեխներից ամենահինը էս պահին Հայաստանում ա գտնվել, ինչը դեռ չի նշանակում, որ ուրիշ տեղեր ավելի հները չեն կարող լինել), կամ «Նոյը Հայաստանում է եղել, ապացուցվում է սրանով» (նման բան պարզապես չի կարող ապացուցվել այդ տրեխի այդտեղ գտնվելով, առավել ևս եթե դրանից դեռ 2000 տարի առաջ այլ տեսակի կոշիկ գտնվել է այլ մայրցամաքում), ու նման այլ բաներ: Այսինքն շեղվում ենք հարցի էությունից:

    Այլ կերպ ասած ազգի արժեքը մնում է լրիվ նույնը, իսկ մեզնից ոմանց ազգային ինքնարժեքը հանիրավի մեծանում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (11.06.2010)

  17. #56
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, ասում են Հայաստանում են հայտնաբերել, բայց էն ժամանակ նույնիսկ հայեր չկային, տենաս ո՞ւմ կոշիկն ա:

  18. #57
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, դու խառնեցիր Ղարաբաղ, տնտեսություն, սերիալ, ո՞վ ա ինչ խառնել:
    Հանգիստ քննարկում ենք մեր թանկարժեք տրեխը:
    Հմմ: Տրեխը հանգիստ քննարկելու համար կպահանջվեր ընդամենը երկու բառ. «տրեխ են գտել». վե՛րջ: Բայց չէ՜, տրեխը դարձավ ազգապահպան երևույթ, առաջընթացի գրավական ու պահանջատիրության առհավատչյա, տրեխը դարձավ կոշիկի ծով, կոշիկի լեռ: Շատ չեմ խորանում, ի՞նչ կարիք կա, բնավ չկա, չէ՞. ուղղակի ուզում եմ անկեղծ հարցնեմ (սպանեք՝ չեմ հասկանում). էդ կոշիկի գտնելը կամ թեկուզ ապացուցելը, որ հինգ հազար տարի առաջ էս նույն հողի վրա կոշիկով մարդիկ են քայլել, ի՞նչ ա տալու մեզ: Ինձ կոնկրետ ի՞նչ ա տալու: Հայաստանի բնակչությունն ա դառնալու հիսուն միլիոն, թուրքերն են Արևմտյան Հայաստանը հետ տալու, Երվրոմիության լիիրավ անդամ ենք դառնալու, կրթական բյուջեն ռազմականից մեծ ա լինելու, ի՞նչ ա լինելու, այ է՛ս եմ ուզում հասկանամ: Պրակտիկ օգուտ՝ հինգ հազար տարվա քրջի կտորից. կա՞, թե՞ չկա, էլի բարոյական հաղթանակ ա:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.06.2010), Kuk (11.06.2010), Skeptic (11.06.2010), Yevuk (15.06.2010), Արևածագ (11.06.2010)

  20. #58
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բայց պիտի ասեմ… արժեքավոր ա… Հայերի տեսանկյունից չէ, այլ մարդկության քաղաքակրթության…

  21. #59
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, էլի բերենք, ուսումնասիրենք, թանգարանում դնենք. հրաշալի բան ա:

    Իսկ հիմա հարցրին նայենք մյուս կողմից:
    Աշխարհի ամենատարբեր կետերում բնակվող մարդիկ կարդում են էս նորությունն ու մտածում. «Տես է, պարզվում ա, որ մեր կոշիկի նախատիպը դեռ 5500 տարի առաջ եղել ա, մեր ապուպապերը կաշվե տրեխ են հագել»: Սա հենց հարցի էությունն ա:
    Մենք կարդում ենք ու. «Տես է, առաջին կոշիկը Հայաստանում ա եղել» (այս մտքի մեջ սխալ կա, ոչ թե առաջին կոշիկը Հայաստանում ա եղել, այլ կաշվե գտնված տրեխներից ամենահինը էս պահին Հայաստանում ա գտնվել, ինչը դեռ չի նշանակում, որ ուրիշ տեղեր ավելի հները չեն կարող լինել), կամ «Նոյը Հայաստանում է եղել, ապացուցվում է սրանով» (նման բան պարզապես չի կարող ապացուցվել այդ տրեխի այդտեղ գտնվելով, առավել ևս եթե դրանից դեռ 2000 տարի առաջ այլ տեսակի կոշիկ գտնվել է այլ մայրցամաքում), ու նման այլ բաներ: Այսինքն շեղվում ենք հարցի էությունից:

    Այլ կերպ ասած ազգի արժեքը մնում է լրիվ նույնը, իսկ մեզնից ոմանց ազգային ինքնարժեքը հանիրավի մեծանում է:
    Չուկ ջան, ինչու՞ ես փորձում մարդկանց մտքերը կարդալ, թող ամեն մեկը մտածի այն ինչ մտածում է:
    Օրինակ ես մտածում եմ՝ հետաքրքիր ա, հարմար ա՞ եղել էտ կոշիկներով քայլելը, հետաքրքիր ա էտ ո՞նց ա պատահել, որ մինչեւ մեր օրերը հասել ա, կամ որոնք են հետազոտման էն մեխանիզմները, որոնք օգնում են որոշել այս կամ այն գտածոյի հնությունը, կամ էլ տեսնես երբ են բերելու Հայաստան, որ մենք էլ տեսնենք, տեսնես կկարողանա՞ն համապատասխան, լիարժեք պայմաններ ստեղծել հետագա քայքայման պրոցեսից խուսափելու համար, թե՞ պիտի հրաժարվեն, պատճառաբանելով, որ չունեն համապատասխան պայմաններ, չեմ զարմանա, եթե հենց էդպես էլ լինի: Իսկ այն, որ ես` հնագույն ազգի, մեծ մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ եմ, ինձ համար նորություն չէ:

    Չգիտեմ, ով ոնց, բայց որ մի պահ մտածում եմ թե էտ տրեխը ինչ ճանապարհ է անցել, մեծագույն պատասխանատվությամբ եւ խորը հարգանքով եմ լցվում նախնիներիս անցած ողջ ճանապարհի առաջ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  22. #60
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, իսկ որտե՞ղ ես կարդացել, որ հայ գիտնականները: Ես, օրինակ, տարբեր տեղերում կարդացել եմ, որ Իռլանդացի գիտնականները: Ի դեպ նաև քո տված հղման մեջ է խոսվում իռլանդացու մասին:
    Այս հոդվածը, որը գրված է University College Cork-ի տրամադրած նյութի հիման վրա, նշում է, որ գտածոն հայտնաբերել է ասպիրանտ օրիորդ Դիանա Զարդարյանը:

    The shoe was discovered by Armenian PhD student, Ms Diana Zardaryan, of the Institute of Archaeology, Armenia, in a pit that also included a broken pot and wild goat horns.
    Թարգմանույթյուն. Ոտնամանը հայտնաբերել է ասպիրանտ օրիորդ Դիանա Զարդարյանը Հայաստանի Հնէաբանության ինստիտուտից՝ փոսում, որը պարունակել է նաև կոտրված աման և վայրի այծի պոզեր:

  23. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.06.2010), Ariadna (11.06.2010), Chuk (11.06.2010), davidus (11.06.2010), Empty`Tears (11.06.2010), Mephistopheles (13.06.2010), Rammstein (11.06.2010), Yevuk (15.06.2010), Արևածագ (11.06.2010), Չամիչ (11.06.2010), Ֆոտոն (11.06.2010)

Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարվա լավագույն...
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 70
    Վերջինը: 11.12.2015, 07:39
  2. Տարվա ամփոփում...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.01.2013, 00:46
  3. Տարվա Ակումբցին
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 14.07.2010, 13:10
  4. Տարվա հերոս
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.02.2010, 08:21
  5. Նոր տարվա գիշեր
    Հեղինակ՝ nnaarreek, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 08.01.2009, 23:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •