User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հավուց Թառի վանք

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավուց Թառի վանք

    http://www.hzorhayastan.do.am/news/a.../2009-12-15-55
    http://www.hzorhayastan.do.am/news/h.../2009-11-09-42
    Խնդրում եմ, հոդվածները կարդալուց հետո առաջարկություններ կատարեք, թե ինչպես բարելավել վանքի վիճակը:

  2. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա ամբողջ նյութը, բացի մյուս նկարներից:


    Այսօրվա մեր դեմքը… ՀԱՎՈՒՑ ԹԱՌԻ ՎԱՆՔ

    Հայ մեծ պատմիչ Մովսես Խորենացին, իր ժամանակի հայության շեղվածությունը տեսնելով, գրել է. <<Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնիդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ…>>: <<Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ Սուրբ Հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը: Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր: Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ` գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատագերգություններ սիրող: Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են: Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, վնասակար, ժառանգություններից փախչող: Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո: Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղետասեր, ստրուկներին համախոհ: Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող: Եվ առհասարակ` սերն ու ամոթը ամենքից վերացած>>: Խորենացու խոսքերը գրվել են 16 դար առաջ և ցավալիորեն ներկայացնում են մերօրյա իրականությունը: Մենք` հայերս, հեռացել ենք մեր նախնիների էությունից և բովանդակությունից, և սա է պատճառը, որ այլևս մերը չենք համարում նրանց ստեղծածը և կառուցածը: Թվում էր թե 1988թ.-ի հզոր հայկական ալիքը կուղղեր հայության խոտոր ճանապարհը, սակայն , ցավոք, այդ տեղի չունեցավ. դարերի արմատացած սխալներն ու բացթողումները թույլ չտվեցին: <<Ստրկությունից>> հետո <<անկախ>> պետություն ստեղծելը պետք է խթաներ հայկական ճշմարիտ միջավայրի ստեղծմանը: Բայց կրկինպետք է գրեմ սակայն բառը, որովհետև չկարողացանք և չենք կարողանում ճիշտ օգտագործել այդ միջոցը, որ կոչվում է պետություն: Կրկին պետք է փաստեմ հայության ներկա սերնդի` իր նախնիների հետ շղթայական կապի բացակայությունը: Մի՞թե կարելի է Արարատյան պետության (Ուրարտու) մի քանի հազար տարվա պատմություն ունեցող բնակատեղին վերածել աղբանոցի, ժամանակակից գերեզմանոցի, պոռնիկների հավաքատեղի, կամ 17-18-րդ դարի պատմամշակութային հուշարձան համարվող Երևանի առանձնատները քանդել և փոխարենը կառուցել <<ժամանակակից>> շենքեր: Մի՞թե կարելի է Հնագույն Հայաստանի թշնամի Հռոմեական կայսրության զինվորի արձանը տեղադրել Երևանի կենտրոնում, այն էլ պոռնոաստղի կարգավիճակով: Ես կարող եմ հազարավոր նմանատիպ օրինակներ նշել, սակայն առավել մանրամասն կանդրադառնամ մի վանքի, որի ներկա վիճակը առավել բնորոշ է բնութագրում հայ հասարակության աղետալի կարգավիճակը: Խոսքս վերաբերում է Հավուց Թառի վանքին, որը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում (ՀՀ, Կոտայքի մարզ, Խոսրովի անտառ-արգելոց), Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին: Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային կենտրոնը: Վաղ միջնադարում հիմնադրված վանքում իշխան Գևորգ Մարզպետունին կառուց է եկեղեցի: 9-րդ դարից Հավուց Թառում պահպանված սրբություններից ամենագլխավորը` Քրիստոսին խաչից իջեցնելու տեսարանը պատկերող Սբ. Ամենափրկիչ կոչվող փայտյա սրբապատկերն է: 1013թ. Գրիգոր Մագիստրոս Պահլավունին հիմքից նոր եկեղեցի է կառուցել և հաստատել է վանքի միաբանությունը: 1213թ. կառուցվել է վանքի հարավարևելյան Սուրբ Կարապետ մատուռը: 18-րդ դարում կառուցվել են պարիսպներն ու լուրջ վերականգնողական աշխատանքներ են տարվել վանական համալիրում: 1721թ. քառասյուն ժամատան ավերակների վրա սկսվել է գմբեթավոր դահլիճով Սբ. Կարապետ եկեղեցու կառուցումը, որը ցավոք, իր ավարտին չի հասել լեզգիների առաջին արշավանքների հետևանքով: 1755թ. լեզգիների 2-րդ արշավանքը պատճառ է դարձել վանքի ամայացման, և Սբ. Ամենափրկիչի սրբապատկերը տեղափոխվել է Էջմիածին: Վանական հգամալիրը 2 խումբ շինությունների ամբողջություն է: Արևմտյան կողմի 8-րդ դարի եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, իսկ պատերին բազում արձանագրություններ են թողնվել: Հարավից կից 2 մատուռ ունի: Արևելյան մասում անավարտ Սբ. Կարապետ եկեղեցին է, հարավում ժամատուն կա, իսկ արևելքում զանգակատան ավերակն երն են: Հավուց Թառի վանքում է պատրաստվել հայկական լավագույն 10 խաչքարերից մեկը, որը այսօր պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Այս հիասքանչ հայկական վանքը, թվում է, թե պետք է արժանանար պետության և հասարակության ամենալայն հովանավորչությունը: Մենք պարծենում ենք, որ հնագույն ազգերից մեկն ենք, քրիստոնեությունը առաջինը մեր պետությունն է ընդունել, ունենք բազմաթիվ անգին պատմամշակութային և հոգևոր կոթողներ, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ…: Իրականում սրանք փուչ խոսքեր են, սակայն ոչ այն պատճառով, որ չեն համապատասխանում իրականությանը: Իհարկե համապատասխանում են… Հավուց Թառի վանքը գտնվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կենտրոնական թեմ հանդիսացող Արարատյան Հայրապետական թեմի մեջ, ՀՀ Մշակույթի նախարարության հովանու ներքո, ինչպես նաև դժվարամատչելի վայրում ու թվում է թե պետք է լիներ խնամված և զերծ հասարակության խեղված հատվածի ոտնձգություններից: Սակայն երբ մեծ ոգևորությամբ հոգևոր մեծ վերելք ապրելու նպատակով գնում ես Հավուց Թառի վանք, դեռ մի քանի հարյուր մետր հեռավորությունից արդեն ներսումդ առաջանում է հիասթափություն քո պետության հանդեպ: Եվ որքան մոտենում ես, այնքան հիասթափվում ես ոչ միայն քո երկրից, որ կոչվում է ՀՀ, այլ նաև նրա ժողովրդից (ներկա սերունդից): Վանքի մոտ առաջինը հանդիպում ես ժայռից բխող աղբյուրին, որի զուլալությունը հաշվի առնելով անգամ նրա ջրից չես խմի: Աղբյուրի շրջակայքը <<ուխտավորների>> շնորհիվ վերածվել է <<Սովետաշենի>> աղբանոցի: Աղբյուրից 10 մետր հեռու գտնվում է մի հին մեծ խաչքար, որի ներկա տեսքը տեսնելով հոգևորի հետ շփվելու քո վերջին հույսը մարում է: Խաչքարը կարծես բզկտված, <<բռնաբարված>> լինի: Բարեբախտաբար խաչքարը այնպիսի գեղեցկություն և խորհրդավորություն ունի, որ այդքանից հետո էլ մնացել է որպես խաչքար և ճշմարիտ ուխտավորները առանց այն համբուրելու չեն գնում առաջ: Մոտենում ես խոնարհված և անմխիթար վանքին, աչքերիդ առաջ բացվում է վանդալիզմի ամենածանր դրսևորումներից մեկը, և տեսնելով վանքի աստվածային էությունը` պարզապես չես կարողանում զսպել քեզ, որ չլացես: Բացի արդեն սովորական դարձած աղբանոցի առկայությունից, քո առջև բացվում են աթոռ դարձած հնագույն խաչքարեր, եկեղեցու պատերի վրա գրված մերօրյա տգետների փայլատակումներ, կոկա-կոլայի շշերի, հավի մնացորդների, զուգարանի թղթերի առկայություն եկեղեցիների խորաններում, եկեղեցուներսում խորովածի պատրաստման համար վառված կրակ, մարդկային ամեն տեսակ աղտեղություններ, դեռ չեմ անդրադառնում վանքի ստորգետնյա դահլիճների ու կացարանների վիճակին: Յուրաքանչյուր անգամ վանքը մաքրելուց հետո կրկին գալով և նույն վիճակը տեսնելով, մտածում ես` մի՞թե այսքան աղետալի է հայության վիճակը և մի՞թե հայության ոչնչացումից հետո (այս մտածելակերպով ապրել շարունակելու դեպքում դա անխուսափելի է) Հայկական լեռնաշխարհում չի մնա գոնե մի քանի հայկական հուշարձան, որը փաստի մեր` երբևէ գոյություն ունենալը: Այս ամենի իրավական պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ մշակույթի նախարարությունը իր պարտականությունները չկատարելու և հանցավոր անտարբերության համար, իրավապահ մարմինները, որ չեն էլ հետաքրքրվում պետության կողմից ճանաչված պատմամշակութային կոթողի հանդեպ կատարված վանդալիզմի ամենատարբեր դրսևորումներով, իսկ բարոյական պատասխանատվությունը պետք է կրի ողջ հայությունը:

    ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ ազգայնական կազմակերպություն

    ՀԱՎՈՒՑ ԹԱՌԻ ՎԱՆՔ կամ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ ԱՌԿԱ Է ՄՇԱԿՈՒԹԱՍՊԱՆ ՏԱՐՐ
    Արդեն որերորդ տասնամյակն է հայության առաջավոր հատվածը ահազանգում է, որ իր հայրենիքի բռնազավթված հատվածում և այլ վայրերում անխնա և դիտավորյալ ու պետական հովանավորչությամբ ոչնչացվում են հայ ժողովրդի ստեղծարար ձեռքով դարեր առաջ կառուցված պատմական, մշակութային և հոգևոր կառույցները, որոնք ոչ միայն հայության համար, այլև համամարդկային նշանակություն ունեն: Այդ մասին, իհարկե, պետք է բարձրաձայնենք, որովհետև խոսքը գնում է Գարդմանա ամրոցի, Չարեքա վանքի, Շահումյանի մելիքների դամբարանների, Ջուղայի 8000-ից ավել խաչքարերի, Անի քաղաքի և նրա եկեղեցիների, Արևմտյան Հայաստանի, Ջավախքի, Նախիջևանի բազմահազար եկեղեցիների և մշակութային կոթողների մասին: Այո, անհրաժեշտ է և պետք է բարձրացնել վանդալիզմի մասին` անկախ նրանից կարձագանքի միջազգային հանրությունը, թե ոչ: Սակայն, այս ամենը հաշվի առնելով, մենք միաժամանակ ոչ միայն չենք պահպանում մեր հայրենիքի մեր կողմից վերահսկվող հատվածի, այն է` Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող հայ հոգևոր, մշակութային և պատմական կառույցները, այլ նաև գիտակցաբար և անգիտակցաբար ոչնչացնում ենք այդ համամարդկային արժեքները: Անդրադառնամ բազմահազար դեպքերից մեկին: Խոսրովի անտառում գտնվող 11-13-րդ դարերում կառուցված Հավուց Թառի վանքը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտական կենտրոններից մեկը: Վանքային համալիրը ունեցել է մի քանի եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրը ճարտարապետական և քանդակագործական բարձր արժեք է ներկայացնում, ունեցել է բազմաթիվ խաչքարային գլուխգործոցներ և պատահական չէ, որ այնտեղ է ստեղծվել հայկական լավագույն 10 խաչքարերից մեկը: Այժմ վանքային համալիրը աղետալի և կիսավեր վիճակում է: Եկեղեցու պատերից ընկել են քանդակազարդ քարերը և խաչքարերը, որոնք դարձել են <<ուխտավորների>> սեղաններ ու աթոռներ, եկեղեցու ներսում խորովածի համար կրակ են վառում և ոչնչացնում պատերի արձանագրությունները, ամենուրեք կարելի է տեսնել աղբի և մարդկային արտաթորանքների կույտեր, որոնք օր օրի ավելանում են ոչ միայն հեռավոր շրջաններից, այլ նաև մոտակա Գառնի, Գողթն գյուղերից եկածների <<շնորհիվ>>, եկեղեցու պատերին աճող ծառերը և թփերը թուլացնում են եկեղեցու պատերի ամրությունը և նպաստում դրանց շուտափույթ փլուզմանը: Մի խոսքով վանքային համալիրը գտնվում է, ներեղություն արտահայտությանս համար, բռնաբարված վիճակում: Եթե Նախիջևան եկած թուրքը պղծում է և վերացնում է վանդալիզմի հետքը, տեղը իր մսկիթը կառուցում կամ հրաձգարանը, ապա <<հայը>> պղծում է և թողնում , որ մյուս <<հայերը>> պղծեն հայկական եկեղեցին, խաչքարը, ամրոցը, մատուռը, հուշարձանը: Այս պարագայում ի՞նչ է ձեռնարկում պետությունը, համապատասխան մարմինները, Հայոց Եկեղեցու պաշտոնյաները: Ոչինչ: Այնինչ պետությունը պետք է գոնե պահպանի վանքը, քանի որ, ըստ օրենքի, մշակույթի նախարարությունում որպես մշակութային հուշարձան գրանցված կառույցները գտնվում են պետության պահպանության ներքո: Որևէ մեկը չի դատապարտվել գործած վանդալիզմի կամ իրավականորեն իր պարտքը չկատարելու համար: Յուրաքանչյուր ազգ կարող է հարատևել, եթե ունի անցյալ, իսկ Հավուց Թառի վանքը մեր անցյալի մի մասնիկն է: ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ ազգայնական կազմակերպությունը խնդրում և պահանջում է ազգասեր հայերին հնարավորության սահմաններում օգնել մեզ, որպեսզի կարողանանք գոնե մաքրել վանքային համալիրի տարածքը, պատերից հեռացնել աճած ծառերը և թփերը, տեղադրենք աղբամաններ և համապատասխան վահանակներ: Կատարված աշխատանքների ամբողջ հաշվետվությունը կներկայացնենք բոլորին և հատկապես աջակիցներին: Մեզ հետ կարող եք կապնվել հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected]
    ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՔ ազգայնական կազմակերպություն
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տաթևի վանք
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 14.07.2013, 14:06
  2. Տաթևի Վանք. հոկտեմբերի 17-19
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 24.08.2010, 17:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •