Մոբին (իսկական անունը Ռիչարդ Մելվիլլ Հոլլ) - ամերիկացի DJ, երգիչ, կոմպոզիտոր է: Ծնվել է 1965թ. Նյու Յորքում: Ստեղծագործում է տարբեր ոճերում՝ էլեկտրոից մինչև ռոք: Գրեթե բոլոր ձայնագրությունները անում է անձամբ, իսկ համերգների ժամանակ նվագում է կիթառի, բաս կիթառի, հարվածային գործիքների ու սինթեզի վրա (իհարկե ոչ միաժամանակ):
Մոբիի իմ ամենասիրած երգը՝ Extreme Ways-ը (հնարավորա "Բոռնի եռապատման" մեջ լսած լինեք):
Առաջին ալբոմը՝ «Մոբի»-ն թողարկել է 1992թ., 12 տեխնո երգերով: Մոբին հանդես է եկել նաև Voodoo Child, Schaumgummi, Barracuda, UHF, The Brotherhood, DJ Cake, Lopez և Brainstorm/Mindstorm մականուններով:
Կեղծանունը ծագել է Հերման Մելվիլլի «Մոբի Դիկ» ստեղծագործությունից, Հերմանը երգչի հեռավո՜ր բարեկամնա:
«Play»-ը Մոբիի յոթերորդ ալբոմն է, որը թողարկվել է 1999թ. հուլիսի 1-ին: Սա ամենամեծ ճանաչում գտած ալբոմն է, միջազգային չարթերում մնացել է մինչև 2001 թ.: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում վաճառվել է այս ալբոմի ավելի քան 2 մլն. օրինակ, իսկ ամբողջ աշխարհում 10 մլն-ից ավել: Շատ քննադատների կողմից «Play»-ը ճանաչվել է 1999թ.-ի լավագույն ալբոմ:
Ահա «Play»-ը ամբողջությամբ
Honey
Find My Baby
Porcelain
Why Does My Heart Feel So Bad?
South Side
Rushing
Bodyrock
Natural Blues
Machete
7
Run On
Down Slow
If Things Were Perfect
Everloving
Inside
Guitar Flute & String
The Sky Is Broken
My Weakness
Էջանիշներ