«Հարավկովկասյան երկաթուղու» կողմից Փամբակի հատվածում աշխատանքների կատարման ընթացքում վնասվել է Fibernet communication ընկերության մալուխը։ Արդյունքում` Հայաստանում ժամից 17:00-ից հետո որոշ ընկերություններ ինտերնետ են ստանում ընդհատումներով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Fibernet communication ընկերությունից:
Նշենք, որ ներկայումս ընկերության տեխնիկական բաժնի աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում՝ փորձելով որքան հնարավոր է արագ վերականգնել վնասված մալուխը։
Fibernet communication ընկերությունը Հայաստանում գործող հեռահաղորդակցային խոշորագույն ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ընկերությունը ելք ունի դեպի Ռուսաստանի և Եվրոպայի հիմնական օպերատորների ցանցեր:
Նյուզ.ամ
Էջանիշներ