User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ինչպե՞ս քնել ինքնաթիռում

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավ ջան, սկսի Հայաստանի ու նրա պրոբլեմների մասին մտածել, տես ոնց ես 7 րոպեում քնում...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (03.10.2012)

  3. #17
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաջողացրել եմ ամենաանհավանական դիրքերում էլ քնել: Օրինակ՝ գլուխս դնում եմ նստատեղին, մարմինս ոտքերս դիմացի նստարանին եմ հենում դեպի վեր: Մի քիչ աչքի համար անսովոր է լինում, բայց ստացվում է:

    Երկու հոգով ավելի հարմար է լինում: Երկու հոգուց ամեն մեկը մյուսի վրա է քնում. սովորական նստում եք, մեկը կողքինի ոտքերին է պառկում, մյուսը կողքինի մեջքին: Բավական հարմար դիրք է զույգերի, սովորական ընկերների համար:

    Իսկ ավելի շատ, թռիչքի ժամանակն ամենալավն է մտածելու համար, քանի որ մի տեսակ մարդ դատարկվում ա մտքերից: Ո՛չ հնարավոր է մտածել այն երկրի մասին, ուր գնում ես, ո՛չ էլ՝ որից գնում ես:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. #18
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի անգամ չգիտեմ ոնց հաջողացրեցի ձեռքիս դաստակի վրա հենված քնել. անտանելի էր ու երկրորդ անգամ կրկնման ենթակա չէր: Հիմնականում մի փոքր կողքի թեքված ու ձեռքիս կամ ուսիս հենված ստացվում է կարճ ժամանակով քնել:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  5. #19
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևանում մեկուկեսժամանոց ճանապարհ կա՞ Ճանապարհ էլ չէ, ճանապարհներ
    Վանաձորից երևան

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (09.06.2010)

  7. #20
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս քնել ինքնաթիռում: Սպասվում է չորս և կես ժամանոց թռիչք գիշերը: Այսքան ժամանակ քնել կարողացել եմ միայն եթե կողքիս գոնե մի տեղը ազատ է եղել: Որևէ մեկը ինչ-որ գաղտնիք գիտի՞ նստած վիճակում քնելու համար: Կիսվեք
    Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք
    Ես էլ քեզ նման երբեք չեմ կարողանում քնել օդանավում: Նույնիսկ թռիչքից առաջ մոտ երեսուն ժամ (հուսով եմ՝ չխաբեցի) արթուն մնալուց, մեռած-սատկած օդանավ բարձրանալուց հետո չեմ կարողացել քնել մեկ անգամ:

  8. #21
    լիլիթ
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2009
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    թռա՞վ տեսնես․․
    ես նստած չեմ կարող քնել՝ լինի 2 ժամ, թե 14

  9. #22
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում rabbit-ի խոսքերից Նայել գրառումը
    թռա՞վ տեսնես․․
    Չէ, չասի հենց վաղն եմ թռնում

  10. #23
    լիլիթ
    Գրանցման ամսաթիվ
    14.07.2009
    Գրառումներ
    220
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա, ուզում էի ասել, որ էնքան էլ երկար չի 4 ժամը․․ հատկապես եթե բախտդ բերումա ու շատախոս մարդու կողքն ես նստում

  11. #24
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ափդեյթ վերջին թռիչքների հիման վրա:
    Եթե կողքիդ մի տեղը ազատ է (երեք թռիչքից երկուսում այդպես բախտս բերեց), ապա բարձրացնել այդ կողքի "թևիկը", մի քիչ տեղաշարժվել այդ կողմ (շատ լկտիություն պետք չի անել, այդ ազատ տեղը, որը հաճախ մեջտեղի տեղն է լինում, "պատկանում է" նաև մյուս հարևանին) և "կիսապառկել"` հենվելով մյուս "թևիկի" վրա: Եթե քունդ տանում է (սա շատ կարևոր է), ապա այդ դիրքով կքնես:
    Եթե ազատ տեղ չկա, ապա կարելի է անել այսպես (չգիտես ինչու, ես այդ տարբերակը երբեք չէի դիտարկել նախկինում). բացել սեղանիկը և թևերով ու գլխով պառկել նրա վրա: Դժբախտաբար, այդ դիրքը ոչ միշտ է հնարավոր, ամեն ինչ կախված է ձեր բոյից, ինքնաթիռում բազկաթոռների միջև հեռավորությունից և այն բանից, թե դիմացի հարևանը բազկաթոռը իջեցրել է թե ոչ: Համենայն դեպս մյուս բոլոր դիրքերի դեպքում (ինչ ասես փորձել եմ) վիզը կամ մեջքը շատ արագ հոգնում է և քնել չի ստացվում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (21.07.2010), Ֆոտոն (21.07.2010)

  13. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ է՝ էս թեման վաղուց արդեն գրողի ծոցն է անցել, բայց ակտիվացնում եմ, որովհետև հնարավոր է՝ մեկ ուրիշին էլ պետք գա փորձս:

    Որպես ինքնաթիռներում, գնացքներում ու ավտոբուսներում ժամերով կռված ու վերջապես լուծումը գտած մարդ ասեմ, որ քնելուն խանգարող հիմնական պատճառը ոչ թե դիրքն է, այլ գլխի համար հենվելու փափուկ տեղի բացակայությունը: Դրա համար ոչ մի կողքինի ուս, ոչ մի պատուհան, ոչ մի սեղան (էդ էլ եմ փորձել ) չի օգնում, իսկ դատարկ նստատեղից օգտվելու առավելությունը ոչ էնքան պառկելու հնարավորությունն է, որքան գլուխը նստատեղի մեջքային մասին հենելն ու մի քիչ փափկություն ապահովելն է: Հա, էսքան նախաբանս ինչի համար էր: Էդպես մի օր ավտոբուսով պիտի տասնվեց ժամ ճամփա գնայի: Չգիտեմ ինչու որոշեցի հետս բարձ վերցնել: Սիրուն դրեցի պատուհանին ու էնքան, ինչքան ինձ քնել էր պետք, քնած գնացի: Իհարկե, սովորական բարձն իդեալական տարբերակը չէ, որովհետև կարող է սահել գլխի տակից կամ նեղ տարածության մեջ չտեղավորվել ու լիքը ուրիշ բաներ: Դրա համար գնեցի վզով բարձերից: Հագնում ես գլխիդ, գլուխդ կախում ու քնում: Պետք է ուշադրություն դարձնել, որ փափուկ մակերես ունենա: Փչովիները չեն փրկում:

    Մի խոսքով, էդ բարձը հիմա իմ լավագույն բարեկամն է: Էնպես չէ, որ իդեալական քնում եմ, բայց համենայնդեպս շատ ավելի հազվադեպ եմ արթնանում ինքնաթիռում/ավտոբուսում/գնացքում: Եթե իսկապես հոգնած եմ լինում ու անքուն գիշեր անցկացրած, պատահում է նույնիսկ, որ չեմ էլ արթնանում:

    Իսկ հիմա ամենավատը. ինչքան գիտեմ, էդ բարձերից Հայաստանում չկան:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.10.2012), keyboard (03.10.2012), Lev (03.10.2012), One_Way_Ticket (02.10.2012), Ուլուանա (03.10.2012)

  15. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնաթիռում քնելու ամենալավ միջոցը թռիչքի ժամանակ որևէ խմիչք կոնծելն է: Գինի, գարեջուր և նման բաներ սոովորաբար լինում են հեղուկներ սպասարկելու ժամանակ: Այ դրանցից վերցնում եք (մի կամ մի քանի հատ՝ նայած օրգանիզմի ընտելացվածության) ու քաշում գլխին, հետո բարձիկը դնում եք կողքի (լավ կլինի պատուհանի մոտ լինեք, որ բարձն ու գլուխը կողքի հենելու տեղ լինի) ու քնում մինչև վայրէջքը:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (03.10.2012)

  17. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մի բան էլ մոռացա: Աղմուկից (հատկապես ղժղժան երեխաների) խուսափելու լավագույն միջոցը ականջների մեջ earplug խցկելն է:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (03.10.2012), Ուլուանա (03.10.2012)

  19. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է՝ էս թեման վաղուց արդեն գրողի ծոցն է անցել, բայց ակտիվացնում եմ, որովհետև հնարավոր է՝ մեկ ուրիշին էլ պետք գա փորձս:

    Որպես ինքնաթիռներում, գնացքներում ու ավտոբուսներում ժամերով կռված ու վերջապես լուծումը գտած մարդ ասեմ, որ քնելուն խանգարող հիմնական պատճառը ոչ թե դիրքն է, այլ գլխի համար հենվելու փափուկ տեղի բացակայությունը: Դրա համար ոչ մի կողքինի ուս, ոչ մի պատուհան, ոչ մի սեղան (էդ էլ եմ փորձել ) չի օգնում, իսկ դատարկ նստատեղից օգտվելու առավելությունը ոչ էնքան պառկելու հնարավորությունն է, որքան գլուխը նստատեղի մեջքային մասին հենելն ու մի քիչ փափկություն ապահովելն է: Հա, էսքան նախաբանս ինչի համար էր: Էդպես մի օր ավտոբուսով պիտի տասնվեց ժամ ճամփա գնայի: Չգիտեմ ինչու որոշեցի հետս բարձ վերցնել: Սիրուն դրեցի պատուհանին ու էնքան, ինչքան ինձ քնել էր պետք, քնած գնացի: Իհարկե, սովորական բարձն իդեալական տարբերակը չէ, որովհետև կարող է սահել գլխի տակից կամ նեղ տարածության մեջ չտեղավորվել ու լիքը ուրիշ բաներ: Դրա համար գնեցի վզով բարձերից: Հագնում ես գլխիդ, գլուխդ կախում ու քնում: Պետք է ուշադրություն դարձնել, որ փափուկ մակերես ունենա: Փչովիները չեն փրկում:

    Մի խոսքով, էդ բարձը հիմա իմ լավագույն բարեկամն է: Էնպես չէ, որ իդեալական քնում եմ, բայց համենայնդեպս շատ ավելի հազվադեպ եմ արթնանում ինքնաթիռում/ավտոբուսում/գնացքում: Եթե իսկապես հոգնած եմ լինում ու անքուն գիշեր անցկացրած, պատահում է նույնիսկ, որ չեմ էլ արթնանում:
    Մենք վերջերս առել էինք էդ բարձիկներից, ու Հայաստան գնալ–գալու ժամանակ օգտագործեցինք։ Ինձ համար նորմալ էր, չէի ասի, թե շատ հարմարավետ էի քնում, բայց քնել լինում էր։ Ամեն դեպքում ավելի լավ տարբերակ երևի չկա։ Իսկ, այ, ամուսնուս էնքան էլ դուր չեկավ։ Իրեն, չգիտեմ ինչի, խանգարում էր. ամեն անգամ սկզբում դնում էր, հետո հանում, մի կողմ դնում ու հանգիստ քնում ։

    Իսկ հիմա ամենավատը. ինչքան գիտեմ, էդ բարձերից Հայաստանում չկան:
    Ինձ թվում ա՝ մշտապես ճամփորդող մարդկանց համար դա պիտի որ խնդիր չլինի. եթե ցանկություն ունեն էդ բարձիկներից գնելու, ուրեմն իրենց ընդամենը մի անգամվա անբարձ թռիչք մնաց. թող հենց նպատակակետից էլ գնեն բարձիկը ։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (03.10.2012)

  21. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ի դեպ, բարձիկ–մարձիկների բացակայությունից եք բողոքում։ Երեխա որ ունենաք, երեխայի հետ ճամփորդելուց նոր կզգաք, թե ինչ երկրորդական բաներ են քնելուն խանգարող բոլոր անհարմարությունները փոքր երեխայի խանգարելու համեմատ ։ Ես հիմա արդեն զարմանում եմ, թե մինչև երեխա ունենալը ոնց չէի կարողանում հանգիստ քնել. ախր կարծես թե ոչ մի լուրջ խանգարող բան չկար։ Ես էի ու իմ նստատեղը, դեռ կողքիս էլ՝ հարմար մարդ–հենարան ։ Իսկ հիմա «հենարանի» ու իմ միջև իսկական խանգարողն է նստում։ Չէ, ու՞ր էր թե նստեր. խլվլում ։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (03.10.2012)

  23. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրիշների փոքր էրեխեքն էլ պակաս խանգարող չեն

    Հա, ճիշտ ես, որ ճամփորդողներին մի անբարձ թռիչք մնաց, բայց խոսքս այլ ճամփորդություններին էլ ա վերաբերում, օրինակ Երևան-Թիֆլիս կամ Երևան-Արևմտյան Հայաստան: Էս վերջերս ընկերուհիս գնացել էր Արևմտյան Հայաստան, խորհուրդ տվեցի սովորական բարձ վերցնել: Տենց տարել էր, հանգիստ քնել, իսկ տուրիստական ընկերությունը զարմացել էր, թե ոնց մինչև էդ չէին ֆայմել

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (03.10.2012)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս չաղանալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 19.07.2019, 14:56
  2. Ինչպե՞ս բոյ քաշել
    Հեղինակ՝ .N.a.R.e.K., բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 23.12.2011, 12:06
  3. Ինչպե՞ս հանգստանալ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.09.2008, 00:56
  4. Քնել եմ ուզում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 19.02.2008, 18:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •