Պալանիկի ուրիշ գործերն էլ կարդա, "Survivor" ասենք, չնայած ահագին ուրիշ է, բայց կարծում եմ, կհավանես։
Իսկ եթե սիրտդ այնուամենայնիվ մի քիչ ռոմանԾիկա ուզի, բայց կարգին խփնված տարբերակով, կարող ես նույն էդ Պալանիկի "Romance" պատմվածքը կարդալ
Ես հիմա Գեյմանի գործերն եմ կարդում, փորձիր, պիտի որ դրանք էլ ճաշակովդ լինեն։
E-la Via (03.02.2014), Փոքրիկ շրջմոլիկ (03.02.2014)
ըհն, նորից խնդրում եմ գիրք ասեք, բայց գիտաֆանտաստիկայից, ֆանտաստիկայից ու էդ ամեն ինչից հեռուՄի տեսակ կշտացել եմ: Խորհուրդ տվեք <<ամենասովորական>> գիրք: Ահավոր սովորական գիրք, որի մեջ լինի կյանքը, մեր կյանքը, էն որ կա իրականում, ուղղակի մենք չենք տեսնում:
Խորհուրդ կտամ կարդալ (եթե դեռ չես կարդացել) Շահեն Թաթիկյանի «Նրա ճանապարհը» վեպ-եռագրությունը: Իսկական մարդկային ճակատագրեր, սեր ու տառապանք, կարոտ ու սպասում... Ճիշտ է, գրքում ծավալվող դեպքերը համընկնում են խորհրդային կարգերի հաստատման ժամանակահատվածի հետ, բայց դրանից վեպը բնավ չի տուժում (չնայած հեղինակը ինչ-որ չափով համակրանքով է մոտենում խորհրդայնացման գործընթացին (երևի ժամանակի ստիպողական պահանջից դրդված), բայց այունամենային դա չի խանգարում մարդկային հոգու ու ճակատագրի գեղեցիկ ու հուզական ներկայացմանը):
Ես շատ եմ հավանել, հրաշալի վեպ է: Երրորդ հատորից հետո շատ էի տխրել, որ ավարտվեց![]()
enna (13.02.2014)
Էննա, դու անգլերեն կարդու՞մ ես:
Եթե հա, ես կարամ քեզ ուղարկեմ մի ամենասովորական գիրք, ու դրանից հետո դու ամենասովորական գիրք չես ուզենա կարդալ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ