Enna, նավսյակի ասեմ, չմոռանաս, Գեյմանի American Gods, որից հետո էլ Anansi Boys-ը:
Enna, նավսյակի ասեմ, չմոռանաս, Գեյմանի American Gods, որից հետո էլ Anansi Boys-ը:
I may be paranoid but no android!
enna (18.01.2014)
Ինչքան ժամանակ ա, գիրք չեմ կարդում, բայց վերջին կարդացածներիցս Սթիվեն Քինգի «Բջջային»-ն ա, որը իմ կարդացած ամենակլանող գրքերից ա: խորհուրդ եմ տալիս կարդալ:![]()
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
Գեյմանին էնքան գովեցիք, ես էլ սկսեցի կարդալ: «Ամերիկյան աստվածներն» եմ կարդում:
Հավանում եմ շատ:
Մենակ մի բան եմ նկատել, որ տարօրինակ է թվում, ու չեմ կարծում, որ հեղինակը դա չի նկատել կամ պատահաբար է ստացվել: Երևի «հատուկ էֆեկտներ» շարքից է:
Բոլոր կերպարները էմոցիոնալ առումով ոնց որ անջատված լինեն: Դրա համար մի ձև չի ստացվում իրենց հետ «ապրել», որովհետև ապրումներ չկան:
Շատ արտասովոր բան է, ու երևի սազում է ամբողջ վեպին, չգիտեմ:
Նորից եկել եմ, որ գիրք խորհուրդ տաք: Էս անգամ մի քիչ ուրիշ տիպի: Թող իրականությունը լինի ,բայց թեթև: Ցանկալի կլինի, որ գիրքը երկար չլինի/մոտ 200 էջ/:
Նախապես շնորհակալ եմ![]()
The hitchhiker's guide to the galaxy.
Բոլոր կրիտերիաներով քո ուզածին համապատասխանում ա
I may be paranoid but no android!
enna (31.01.2014), Sagittarius (01.02.2014)
enna (31.01.2014)
Ռուֆուս (01.02.2014)
Enna Adoly կարդացեք Վիլյամ Սարոյանի որևէ աշխատություն: Սարոյանական գործերը ստիպում են սիրել նույնիսկ քո թշնամուն, հումանիզմը գտնվում է իր գագաթնակետում, կարդացվում է հեշտ:
Կարելի է ժամեր շարունակ խոսել այդ գործերի մասին, բայց լավ կլինի, որ կարդաք:
<<Վեսլի Ջեկսնի արկածները>>, <<Մարդկային կատակերգություն>>, <<Իմ անունը Արամ է>>:
Lovecraft սկսի կարդալ, հիմնականում ծանր են ու վախենալու, բայց մեծ մասամբ կարճ պատմվածքներ են կամ վիպակներ: Շատ լավն ա![]()
I may be paranoid but no android!
enna (01.02.2014)
Ժողովուրդ ջան ինձ մի հատ տղայական, Պալանիկի Fight club-ի նման գիրք ասեք էլի: Որ ծեծոցիներ, ցինիկ կերպարներ լինեն ու ոչ մի ռոմանԾիկա, խնդրում եմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ