Ուախ եմ օգնել, anna_a
)
---------- Ավելացվել է՝ 16:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:49 ----------
Հնարավոր է, որ ձեր կողմից նշած FXCM-ը իսկապես վստահելի ընկերություն է և հարմարավետ է Ձեր համար, բայց ես գերադասում եմ աշխատել Ինեկոբանկի Ինեկոթրեյդեր հարթակով այլ ոչ արտասահմանյան բրոքերների միջոցով և դրա համար կան մի քանի պատճառներ`
1. Վերջին տարիներին մի շարք արտասահմանյան խոշոր ներդրումային բանկերի, բրոքերային ընկերությունների և ներդրումային հիմնադրամների սննկանալու արդյունքում ներդրողները կորցրեցին միլիարդավոր դոլարներ, ինչը բազմաթիվ հարցեր և կասկածներ է առաջացնում արտասահմանյան ռեգուլյատորների աշխատանքի վերաբերյալ: Այդ պատճառով ես ավելի ապահով եմ զգում երբ իմ միջոցները գտնվում են հայկական բանկերում, որոնք գտնվում են իմ “աչքի առաջ” և որոնք խստորեն վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
2. Ինեկոբանկում ես կարող եմ միջոցներ ներդնել կամ դուրս բերել 5 րոպեի ընթացքում և դա իրականացվում է ոչ թե “նորմալ պայմաններով”` այլ ընդհանրապես անվճար:
3. Ինտերնետ կապի կամ համակարգչի հետ կապված այլ տեխնիկական խափանումների դեպքում ես կարող եմ գործարքներ իրականցել հեռախոսով (անվճար) և կարիք չունեմ զանգահարել արտասահման:
4. Ես կարող եմ զանգահարել կամ այցելել Ինեկոբանկ և հայերեն լեզվով ստանալ սպառիչ խորհրդատվություն` տեխնիկական, ինչպես նաև թրեյդինգի հետ կապված բոլոր հարցերի շուրջ:
5. Ինեկոթրեյդեր հարթակը ստեղծված է SAXOTRADER առևտրային հարթակի հիման վրա, որը մի շարք հանրահայտ պարբերականների կողմից (FX Week, EuroMoney) ճանաչվել է, որպես լավագույնը աշխարհում:
Էջանիշներ