Հոգու կանչ էր : Գնացի, առաջին անգամ մենակ ու ճիշտ էր:
Աստվածաբույր խնկի հոտն, ինչպես միշտ, արդեն բավ էր, որ միանգամից հանգստություն իջներ:
Հավատացյալ ու անհավատ, գլխաշորով ու գլխարկով ու առանց որևէ բանի, փալանված ու կիսամերկ,խորանին ու մարդկանց նայող աչքերով, ու էլի լիքը նման հոմանիշներով կամ հականիշներով մարդկանց հոսք... ու ՊԱՏԱՐԱԳ...
Ամոթ է ասել, բայց երկրորդ անգամն էր, որ սկզբից մինչև վերջ պատարագին ներկա գտնվեցի:
Հոգևոր երգի հնչյուններն իսկական բալասան են, իսկ որ խոստովանամքին ինքնաբերաբար մասնակցությունս հետո գիտակցեցի, արդեն զգացի, թե ինչքան եմ թեթևացել:
Մի տեղ կարդացել եմ, թարգմանելով մոտավորապես միտքը փոխանցեմ .
Պատկերացրեք, եթե ամեն ինչ փողով լիներ, ինչքան պետք է վճարեինք Աստծուն շնչելու համար:
Մարդիկ ապրեք ու հոգեպես հանգիստ ապրեք, էտ էնքան հեշտ է. գոնե ինձ համար ու այսօր...
Էջանիշներ