Եվս մեկ օր և 7 ժամ ու ես կտեսնեմ խենթիս աչքերը...
Եվս մեկ օր և 7 ժամ ու ես կտեսնեմ խենթիս աչքերը...
CactuSoul (09.07.2011), Nare-M (09.07.2011), Sambitbaba (19.11.2012), Լուսաբեր (09.07.2011)
Մի ահավոր գիծ ա մեջս ձևավորվել, որից ես ինքս եմ վախենում: Ահավոր արագ եմ գործի տեղը բռնկվում: Աչքիս տոտալիտար մենեջմենթ ա
Առաջ էնքան հավեսին լսում էի, բացատրում էի: Հիմա մեկ-մեկ նենց եմ բռնկվում…
Երնեկ անկապ բլթոցների ժամանակ ականջներս խլանան: Ձեն չես հանում վայ ա, հանում ես վայ ա:![]()
Կակտուսիս ժպիտը կարոտել եմ:
P.S. Սաղ օֆիսը արձակուրդ ա գնում, ես էլ մոլոդոյի պես վեցամսյա մեղրամիսս եմ վայելում:bee
CactuSoul (15.07.2011), Sambitbaba (19.11.2012), Նաիրուհի (29.07.2011)
Չեմ դադարում զարմանալ մեր` հայերիս վրա: Օֆիսում սաղ հայ են, բայց մենակ ամերիկացի կամավորի հետ եմ կարողանում աշխատել: Չեն սիրում հայերը թիմային աշխատանք ու շատ են սիրում ղեկավարել, նույնիսկ եթե ղեկավարելու բան չկա: Հետաքրքիր ա հնչում` ոչ մի բանի ղեկավար: Ու սաղ ասող են: Բայց դե ասելու համար պետք ա նախ և առաջ լսողներ լինեն ու հարգանք ունենաս: Դե իսկ դա ձայնի բարձրությունից ու պաշտոնից չի:
Արդեն երկու օր ա մի բառ ա մտքումս` համագործակցություն:
Ունեցար թիմ, սարեր կշրջես, զոհ գնացիր սեփական փառասիրությանդ ու շահիդ` կլինես ոչ մի բանի ղեկավար:
CactuSoul (15.07.2011), cold skin (19.07.2011), Sambitbaba (19.11.2012), Ամպ (13.07.2011)
Ամեն առավոտ աշխատանքի գալուց տեսնում եմ նույն մարդկանց, նույն տեղը կանգնած, նույն վիճակում: Նույնը երեկոյան: Նենց տպավորություն ա, որ նկար լինի: Էնօրը անցնելիս, մեկ էլ մեկը արձագանքեց կիսաքնած, կիսահոգնած, լրիվ ապատիկ վիճակով:Դանդաղացված կադր էր:Թե բա քուրիկ ամեն անգամ ուզում եմ հարցնեմ, բայց ռիսկ չեմ անում:
Փաստորեն, մտածեցի: Ասացի` ռիսկ արեք
Թե բա դուք մեր թաղից ե՞ք:
Հա:
Չեմ տեսել ձեզ էլի, ձեր դեմքը ծանոթ չի:
Հա՞:
Ուրեմն էսօրվանից ես քո մեծ ախպերն եմ:
Մնացի ափշած:![]()
Փաստորեն նկարում կանգնել են թաղը նայելու համար:
Մեծ ախպերությունը պարապ ա մնացել:![]()
Ձևական ա է ախր մի տեսակ ամեն ինչ:
Sambitbaba (19.11.2012)
Պլան Բ` ուսում արտասահմանում:
Երկու շաբաթ է ահավոր լարված եմ: Կապանում բացօթյա կինոփառատոն ենք կազմակերպել ու ռիսկի եմ դիմել ցուցադրել այնպիսի ֆիլմեր, որոնք կասկածում եմ, թե կհետաքրքրի մեր տեղի մարդկանց, ջահելությանը: Էսօր արդեն տանը քննադատության արժանացա ու ասացին, որ ինձ բնորոշ բաներ եմ ընտրել: Հուսամ շատ չեմ խայտառակվի:
Безимени-1.jpg
Ariadna (07.08.2011), CactuSoul (03.08.2011), cold skin (04.08.2011), Sambitbaba (19.11.2012), Դեկադա (04.08.2011)
Վախ էս ինչ նախանձ են հայերը![]()
erexa (04.08.2011)
Նախագիծը հաջողեց առաջին օրը: Հուսամ շարունակությունը լավ կլինի ու հետագայում կկարողանանք ընդլայնել ու ավելի մշակութային արժեք ունեցող ֆիլմեր ցուցադրել:Մեր քաղաքի բնակիչները նկատեցի մի սպեցիֆիկ դիմագիծ ունեն` լիքը անտարբեր են ու վստահ են, որ քո արածը գրոշ չարժի, բայց եթե կարողացար մի փոքր հետաքրքրությունը շարժել, համարիր, որ նպատակդ հաջողվել է: Հեսա ֆուտբոլի չեմպիոնատի դիտումն ենք բացօթյա կազմակերպելու
![]()
Պատրաստ եմ շտապողականությանս 80 %-ը փոխարինել 1 % համբերությամբ:![]()
CactuSoul (08.08.2011), Lusinamara (08.08.2011), Sambitbaba (19.11.2012), Yevuk (03.09.2011), Նաիրուհի (02.09.2011)
... ու գիտեմ, որ խաբում ես, բայց միևնույն է...Ոնց ասում ես` չափից ավելի խելացի եմ` երջանիկ լինելու համար: Ես էլ կասեմ` չափից ավելի խելացի եմ, երջանիկ չլինելու համար: Իսկ դու վայելիր ինձ, քանի դեռ չեմ գտել երջանկությունս:
Sambitbaba (19.11.2012), Անտիգոնե (26.08.2011), Նաիրուհի (02.09.2011)
Նապառնիկս լքեց ինձԻնչքան ա ամեն ինչ նույն տեղում, նույն հաջորդականությամբ: Միշտ ասում էր ինձ` որպես ծրագիր լավն ես, բայց մեկ-մեկ նենց ես կախվում, որ ֆորմատն էլ չի օգնում, բայց կդզեմ...Կարևորը ասացի` ինչքան կարևոր ա ամեն ինչը ինձ համար: Սովորեցի ռիսկի դիմել ու վստահորեն քայլել: Դե իսկ ճանապարհները մի օր մի տեղ... Ես դա ուզում եմ
![]()
Սրտանց ուզում եմ հաղթական ժպիտդ տեսնել, որը քեզ չի սազում, բայց մենակ էդ ժպիտդ ա ցույց տալիս սրտիդ մեջ կատարվողը, Windows XP ջան))
Sambitbaba (19.11.2012)
Գրողը տանի էս քաղաքը:
Ողջույն պաշտպանական երկրորդ շերտ...
Հետաքրքիր էր լսել քեզ ու հասկանալ, որ քեզ ոչ մի բան էլ չի զարմացնում: Ներքին ինտուցիաս, թե զգացողությունս, չգիտեմ՝ ոնց անվանել դրան, միշտ անհասկանալիորեն ընտրում է մարդկանց, որոնք միապաղաղ գիծը կոր են դարձնում ու մի քայլ առաջ դեպի նոր ուղիղ գիծ:
Դու հեռուանում ես՝ կանգնած մնալով նույն կետում, ես պարաբոլային, սինուսոիդային հետագիծ եմ թողնում… Ստացվում է, ես հեռուանում եմ, բայց քանի որ ես շարժման մեջ եմ, ինձ թվում է՝ դու ես շարժման մեջ անընդհատ: Ուզում եմ շարժում: Ֆիզիկայի հերթական դասը քիմիական ձգողականությունից հետո: Հետո՞: Պատմություն: Ո՞րն էր քո ընտրությունը:Դասական մոդել. տուն-տեղ, երեխաներ, կին, որը նապառնիկ է ավելի շուտ, քան...Իսկ հիմա բողոք, անձայն ճիչ, ծխախոտ ծխախոտի ետևից, ջղաձգություն ու մի հեռու երազանք, որ փակ է բոլորի համար:
Ձանձրացել եմ քեզանից, քո կիսատ-պռատ վիճակից:
Հ.Գ.Նման ենք իրար ես և դու: Ես ունեմ հավատ, քեզ ոչ մի բան չի զարմացնում, բայց անհույս ձևով ուզում ես հավատալ:
Sambitbaba (19.11.2012), Անտիգոնե (26.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ