User Tag List

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324
Ցույց են տրվում 346 համարից մինչև 352 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Չեբուրաշկայի ամպերը

  1. #346
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր որոշեցի դուռը բացել, ով որ թակում ա` գազի, ջրի մարդկանց, ավել, զուգարանի թուղթ վաճառողներին և այլն...Առաջինը գազի մարդն էր, որը միանգամից գոռաց վրես, թե բա ուր եմ էս քանի անգամ գալիս դուռը բացող չկա: Չգիտեմ խի վարձերը նայեց, ասաց որ պարտաճանաչ եմ, հետո էլ ստուգեց կաթսան և սկսեց պատմել մեր թաղամասի բոլոր արկածները: Ով ա գազի անվտանգության սարքը անջատել, ով ա անխելքությունից թունավորվել: Էդ մարդուն ասացի մի անգամ անվտանգության սարքը անջատվեց մեր տան ու զանգեցի ձեզ, դուք ինձ ստիպեցիք ինքնուրույն իջնել ու բակում տեղադրված գազի սարքից միացնել: Ասաց, հա դե պրիմիտիվ բաների համար չենք գալիս Էդ մարդը մի 15րոպե խոսաց ու ես որոշեցի, որ էլ դուռը չեմ բացելու: Հետո եկավ ջրի մարդը, երիտասարդը վրես բարկացավ, թե բա վայբերով թիվը խի չես ուղարկում: Մի տեսակ էդ համակարգի իմաստը տենց էլ չհասկացա ես` թիվ ուղարկելու, հետո թիվը գրեց տեսավ գերավճար ա, թե բա քուրս պարզվում ա մենք ենք քեզ պարտք, ասացի` հա: Հիմարաբար ավել եմ վճարել, որ գլխացավեր չլինեն:
    Հաջորդը դիմացի հարևանն էր, էդ կինը ինձ միշտ չի ճանաչում, ասում ա միշտ փոփոխվում ես, բայց արդեն մի վեց ամիս ա նույնն եմ: Եկավ, թե բա, վաղը հարևանների ժողով ա` մուտքի մաքրության հետ կապված: Պարզվեց պարբերաբար ժողով ա լինում, վաղն էլ սուրճի եմ հրավիրված: Այ, թե ինչ ա նշանակում անգործ լինել: Գործ ա պետք:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.02.2018), Smokie (15.02.2018), Արէա (04.02.2018), Գաղթական (04.02.2018), Դատարկություն (06.02.2018), Հայկօ (04.02.2018), Մուշու (04.02.2018), Նաիրուհի (07.02.2018)

  3. #347
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան, որ հաստատ զգում եմ,որ իմ սերնդակիցներին էս երկրի տարբեր ժամանակների իշխանությունները պարտք են անհոգ մանկություն, որովհետև մեծացանք ապաստարաններում, գրադի ձայնի տակ, իսկ իմ հասակակիցներից շատերն էլ կորցրեցրին իրենց ծնողներին, եղբայրներին: Մոմի լույսի տակ էինք մնում, երբ երկրի լույսը տարբեր մարդկանց հարստացման նպատակներով վաճառվում էր: Այսինքն կորցրած ու հոգսաշատ մանկություն, լիքը հոգեբանական ապրումներ: Կարևորը Արցախն է: Դա հպարտություն է:
    Հետո պատանեկություն, երկրի զարգացման համար էին իմ ու իմ հասակակիցների ծնողներն աշխատում, իրենց լիքը բաներից զրկելով, աղքատություն տեսնելով, ամեն դեպքում քարը քարին դնելով պայքարում էին, այն ժամանակ դեռ շատ բաներից էր մեր երկիրը զրկված: Բայց մշտապես պետական բյուջեի մասին մտածվում էր: Մենք էլ հավատում էինք, որ լավ է լինելու: Ցուրտ ձմռանը փայտի փեչից դպրոցներում էինք սովորում, երբ լինում էր ծխից դաս անել չէր լինում, հնամաշ նստարաններ ու գրատախտակներ: Բայց մեկ է` սովորում էինք: Հոգսաշատ ծնողներ: Էս ընթացքում էլ իշխանության լիքը կարկառուն դեմքեր ինքնահաստատվեցին:
    Հետո, երբ անցանք դեպի երիտասարդության սկիզբ, բախվեցինք անմատչելի ԲՈՒՀ-ական վճարներին, ոչ ճկուն ու հնացած գիտելիքներին, կոռումպացված վիճակների, պապայի տղեքին տգետ, որ բանակից էին ազատվում ու աչոներին, որ իրենց օժիտի համար դիպլոմ էին ստանում… դե, դա ոչինչ, բայց կրթությունն ուժ է ու հիմա շատերը բողոքում են, որ որակյալ աշխատուժ չկա…ինչ ցանում ես, էն հնձում ես:
    Հետո սկսում ես աշխատել ու ջոկում ես, որ աշխատում ես հաց առնելու համար, որովհետև ինչքան քո աշխոն ա բարձրանում, դրա հետ մեկտեղ գներն են բարձրանում:
    ու լիքը հաստագլուխներ շարունակում են մեր` մարդուն արժանավայել կյանքը մեզանից գողանալ:
    Ծերությունն էլ, որ նայում եմ մեր տատերին ու պապերին, լավ չի լինելու:
    Զատո հայ ենք, բայց ես տենց էլ ձեռք չբերեցի հայ լինելու հպարտության զգացողությունը
    Վերջին խմբագրող՝ Katka: 26.04.2018, 09:58:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2018), Smokie (26.04.2018), StrangeLittleGirl (26.04.2018), Նիկեա (28.04.2018)

  5. #348
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հատ կարևոր կանոն, երբ անձնական կյանքդ նորմալ ա, երբ գործդ հավես ա, երբ դու քո կյանքից գոհ ես, նույնիսկ ժամանակ չի լինում ուրիշի կյանքին խառնվել, ճիշտ ու սխալ բացատրել, ուղղորդել, ուղղություն ցույց տալ: Մեկ այլ կարևոր կանոն` ուղղություն ցույց տալուց քո կյանքի մոդելը պետք ա էնքան անթերի ու իդեալական լինի, որ դիմացինին ճիշտ ու սխալ բացատրելուց` դուխով խորհուրդ տաս: Հնացած կյանքի մոդելները, որտեղ գրեթե ոչ ոք երջանիկ չէ, դիմացինի վզին փաթաթելը, առնվազն անուղեղության նշան է:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.05.2018), Smokie (31.05.2018), Մոշ (20.05.2018), Նաիրուհի (22.05.2018), Նիկեա (20.05.2018)

  7. #349
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես ա ուղղակի լսել լավ մարդկանց ու երազող մարդկանց: Միշտ լսելուց մտքում մաղթում եմ, որ չկորցնեն երազելու կարողությունը ու սովորություն դառնա: Սիրուն մարդիկ միշտ սիրուն ու լավ բաների են արժանի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (17.06.2018)

  9. #350
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախենալու չափ ուրախանում ու տխրում եմ,որ նայում եմ` ինչ մարդիկ են եղել ու որոշները դեռ կան իմ կյանքում: Էն որ ինչքան համբերատար ու իմաստուն ու որ մտածում եմ` ինչքան անհամբեր ու անհանգիստ էի ես: Ինչքան համբերատար խորհուրդներ էին տալիս ու ուղղորդում: Պատին գլուխ տալով հասա մի տեղ ու հիմա լիքը բան պետք ա անել շատերին ուղղկի հետ բերելու ու ասելու` ինչքան եմ իրականում իրանց սիրում: Առանց բացատրելու անհետանալու մանյակային հիվանդությամբ տառապողի մեկն եմ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (05.06.2018), Smokie (17.06.2018), StrangeLittleGirl (08.06.2018)

  11. #351
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն որ կյանքը բաժանվեց մինչ քեզ ու քեզանից հետո: Անհանգիստ երեխադ եմ եղել, միշտ հոսանքին հակառակ, միշտ ճշտախոս ու մենակ քո վստահ խոսքն էր ինձ լռեցնում: Միշտ էլ ասում էիր, որ տղա պետք ա ծնվեի, հետո թե բա տենց նուրբ սրտով ինչ տղա է: Հինգ մատի պես գիտեիր բոլոր թույլ կողմերս ու միշտ կրկնում էիր, որ հորս կտորն եմ: Հիմա առանց քեզ եմ, բայց ավելի ու ավելի մոտ ենք իրար, ֆիզիկապես եմ քեզ կորցրել, նույնիսկ չեմ դիպչել, չեմ մոտեցել քեզ, ֆիզիկական մահը ոչինչ ա: Հիմա ավելի մոտ ենք ու ամեն օր: Բոլորը զարմանում են ժպիտիս, արցունքներ չլինելուն, բոլորը նայում են ուշադիր, որ հասկանան ապրումներս: Հիմա լրիվ ուրիշ կյանք է, հիմա անցյալ կյանքից մարդիկ գալիս-գնում են, գրում, հիշում են, կան մարդիկ, որոնց այցին, մեզ հիշելուն շատ ենք սպասել, դու ես սպասել, ես չեմ սպասել, միշտ էլ թքած եմ ունեցել քո սիրտը կոտրողների վրա: Մեր կապվածությունից ես միշտ փախչել եմ, այլ երկրներ, այլ տեղեր, բայց միևնույն է հիմա էլ նկատում եմ, որ ամեն քո ասածն եմ անում ու հա, քո պես ուժեղ եմ դառնում, թեև միշտ քեզ քննադատել եմ, որ ուժեղ ես եղել ու երբևէ թուլությունդ ցույց չես տվել: վերջին տարիները ինձ քեզանից հեռուացրեցրին, որ նախապատրաստեն առանց քեզ ապրելուն: Ես սովորել եմ վաղուց մարդկանց իմ կյանքից հեշտորեն բաց թողնել, իսկ մեր կապը տիեզերական ա, ես եմ քեզ ընտրել ծնվելուց:
    Հիմա պարանոյիկի պես հեռախոսս վերցնում, թվում է հեսա զանգելու ես ու ես ժամերով պատմելու եմ` ինչ եմ արել, ինչ եմ կերել, ոնց եմ քնել...

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2018), Chuk (25.07.2018), erexa (01.08.2018), ivy (25.07.2018), Peace (25.07.2018), Smokie (11.08.2018), StrangeLittleGirl (28.07.2018), Tiger29 (25.07.2018), Նաիրուհի (25.07.2018)

  13. #352
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ տարի արդեն մամայիս մահվան օրից։ Ես հավատում եմ, թեկուզ բոլորը չեն հավատում, որ մամաս չկա։ Այսօրվա պես հիշում եմ բժշկի բառերը, երբ ինձ ասաց, թե քանի ամիս է մնացել ապրելու։ Հիշում եմ՝ ինչ մարտահրավեր էր, որ պետք է պայքարենք։ Ուղեղը հզոր գործքի է ու պետք է միշտ-միշտ պայքարել, չհանձնվել։ Ես չեմ կարողանում լացել, այնինչ շատերի աչքերում արցունք է։ Ես ժամանակի զգացողությունը կորցրել եմ, կորցրել եմ շատ մարդկանց զգալու կարողությունը։ Գիտեմ միայն, որ տիեզերքի դեմ խաղ չկա ու երեխայի կապը մոր հետ երբեք չի դադարում, երբեք։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.07.2019), Smokie (29.07.2019), Հարդ (13.07.2019), Յոհաննես (13.07.2019)

Էջ 24 24-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •