նվնվալու մեծ ցանկություն կա... բայց դե արդեն մեծ ենք:
նվնվալու մեծ ցանկություն կա... բայց դե արդեն մեծ ենք:
Գժանոց բաց երկնքի տակ: Դիմացդ էլ քառակուսի էկրան... երկոտանի արարածները հոգնեցնում են: Մի կողմից էլ էնքան ես սկսում ջերմություն ու պարզություն փնտրել: Մեջդ դատարկ: Սկզբում պայքարում ես գժանոցի դեմ, ասենք նենց լիքը էլի, հետո հարմարվում ես ու վայելում:
Երեկ հորաքրոջս հետ վիճվեցի՝ տատիս պաշտպանելով, հետո զգացի, որ դատարկվեցի մի տեսակ ու ձեռի հետ էլ չափերն անցա խոսքերիս մեջ: Շատերս ենք ծնողներին այս կամ այն հարցում մեղադրում, եթե, ապա-երի շարքից... բայց դե իմ ասածն էլ էն ա, որ պետք ա գոնե ծնողի արածի կեսի-կեսն անել ու հետո բողոքել կամ մեղադրել: Ես սխալ էի ասելու ձևիս մեջ, բայց իմաստի մեջ ես ճիշտ էի: Բայց դե մեկ է՝ մեղավոր եմ զգում: Ում աչքերում ասես արցունքը կտանեմ, մենակ ոչ տատիս:
Տեսնես մեր անասուններն ինչով են զբաղված, որ ասենք X մարզի Y երաժշտական դպրոցի գործիքները պետք է ԱՄՆ գրանտերը ապահովեն:
Ու անհասկանալի շնորհակալագրերի շարան՝ նախարարությունից մինչև քաղաքապետարան, իսկ արվեստագետները սնվում են ու երևում է կարիքավոր են:
Մշտապես խուսափում եմ էս քաղաքում միջոցառումների գնալուց, այս անգամ հրավիրատոմսը կարևոր մարդ էր տվել, ում հարգում եմ: Գնացի ու հիացած եմ մի շարք տաղանդավոր երեխաներով ու դասատուներով... FACK այստեղ իսկապես ամեն ինչ մարդկանց համար դժվար է, сукины дети!
Հոգնածություն...ու կա ճահիճի էֆեկտը, չես կարող ինքդ քեզանից փախչել, սա այն է, ինչ ես եմ: Բան չմնաց մինչև սեպտեմբեր:
Smokie (12.06.2013)
Երեկ աշխատակիցներից մեկը վրդովված մտնում է ու սկսում բողոքել, հոզվում է: Դե, ես էլ կամաց-կամաց դեղնակտուց վիճակներից աճում եմ ու փորձում եմ ճիշտ մենեջմենթ անել` այնպես անել, որ մոտիվացիան չընկնի և այլն, տրամաբանական լուծումներ եմ առաջարկում...մեկ էլ նայում ա ինձ ու ասում` Կած, արի դու էն վախտվա նման էլի ասա` թքած ունեցիր, գործդ արա ու ամեն ասած բանի տեղ մի դիր
Էսօր առավոտյան ես հասկացա, որ էս ամեն ինչը թեկուզ շատ դժվար էր իմ համար, շատ նյարդեր ինձանից խլեց, բայց մեկ է` կարոտելու եմ:![]()
Վերջին խմբագրող՝ Katka: 13.06.2013, 11:40:
Փոքր երեխայի պես ինձ պատկանող իրերը, մարդկանց, ում իմն եմ համարում, չեմ կարողանում կիսել: Հիշեցի մի պահ ֆիլմը` "Իմ ամենալավ ընկերոջ հարսանիքը"Բա ոնց անենք`էս անիմաստ զգացողություններից ազատվեմ
![]()
Ինչպես հաղթահարել խանդը![]()
Smokie (18.06.2013), Stranger_Friend (18.06.2013), Նիկեա (30.07.2013)
Բան էլ չկա ասելու, էնքան ա դատարկվել: Ճիշտ չի էլի մի բան սկսելը, երբ էնքան ուժեղ չես լինելու, որ մինչև վերջ գնաս: Ցանկացած հարցում: Կիսատ պռատության զգացողություն ա: Եսիմ: սկզբում կայֆ ա զգալը, հետո վայրկյաններ, հետո օրեր, հետո ամիսներ, հետո արդեն երկու տարի դու սովորություն ես դառել:Էս պահին դեռ համեմատելու, նմանեցնելու մտքերիս հետ եմ կռիվ տալիս...
Կակտուսս էստեղ լիներ ու մի հատ բոքսեր:![]()
Դրական մարդիկ սկսել են շատ հայտնվել կյանքումս: Շնորհակալ եմ դրա համար: Մյուս կողմից` մարդկանց ընդունելու ու ընկալելու համակարգս փոխվել է հիմնովին: Ու էլ քիթս բարձր չէ, մի քանի սմ իջել է![]()
Բոլոր ճանապարհները վերջում բերում են քեզ մոտ: Միտքն ուժեղ է, ֆիզիկական բացակայությունը լուծում չէ:
Լիքը մարդ ու մենակություն![]()
Meme (19.07.2013), Smokie (25.06.2013), Stranger_Friend (26.06.2013), Նիկեա (30.07.2013)
Գյորմուշ-մյորմուշ
Շատ մարդկանց եմ հանդիպել, լավ մարդկանց, ավելին, շատ մարդիկ հնարավորություն տվեցին հասկանալ, որ ես տոլերանտ եմ ու սոլիդար: Ծննդիս օրը ադրբեջանցիները հատուկ պարեցին իմ համար, առավոտյան զարթնեցի թուրք աղջիկը համբուրեց ու շնորհավորեց, ու ոնց էին մտածել կազմակերպիչներն ինձ ու իրան մի մահճակալում տեղավորել
Իրականում ամենալավ բաներից մեկը իսկական ընկերներ ունենալն է ու արդեն երեք տարի անընդմեջ իմ ընկերների շնորհիվ իմ ծննդյան օրը ես երջանիկ եմ լինում` անկախ այն բանի, որ պառավում եմ:
Շնորհակալություն բոլոր լավ մարդկանց համար, որ հայտնվել են իմ կյանքում:
Երբեմն այնքան բարդ է դառնում պահպանել արդարության սկզբունքը: Չեմ հիշում, որ մի քննարկման ժամանակ լսեցի, բայց իսկապես առավել բարդ է փոքր կազմակերպությունների անձնակազմի կառավարումը:
Լիքը բան դեռ պետք հաղթահարել ու սովորել: Թեև աշխատասենյակի դուռը փակել ու խիստ հոնքերով նստելն էլ լուծում է:
Meme (19.07.2013)
Երեք մարդու համար շնորհակալ եմ, որ իմ կյանքում հայտնվել են: Մեկից ինքս ազատվել եմ, մյուս երկուսին իմ կյանքում ամեն գնով պիտի պահեմ: Հանգստություն ու ներդաշնակություն:
CactuSoul (23.07.2013), einnA (27.07.2013), Meme (19.07.2013), My World My Space (27.07.2013), Դատարկություն (19.07.2013)
Էն ինչը քոնն է, էն, ով քոնը պիտի լինի, առանց որևիցե բանի կգա ու քեզ կհասնի: Կարևորը քթածակ ունենաս ու բաց չթողնես
ալաբալանիցա
Նենց զգացողություն ա, որ կյանքս Կապան-Երևան ճանապարհին ա անցնում:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ