Վախ բայց էս ինչ կայֆ բան ա աութսայդեր լինելը![]()
Վախ բայց էս ինչ կայֆ բան ա աութսայդեր լինելը![]()
Մամաս մի այլ կարգի կապված է հետս, պետք է որ հակառակը լիներ, ամենադժվար երեխաներից եմ եղել, կամակոր, ինքնասածի: Ամեն անգամ, որ պետք է բացակայեմ, գնամ գործուղման, նենց է նեղսրտվում: Մի կերպ է արցունքները պահում, հետն էլ բա ինչ ես ուտելու, բա ինչ սարքեմ, բա սիրտդ ինչ ա ուզում: Տնաշենը, ես էլ մտածում եմ երկրից հեռանալ: Վատ եմ![]()
Լավ եմ: Հոգնած, բայց ահագին թեթևացած:![]()
Քո կարիքն ունեմ ահավոր, սարսափելի: Ահավոր եմ զգում այստեղ:Մեկընդմիշտ, առանց հետ նայելու, ուզում եմ հեռու լինել այստեղից: Սարսափելի փոքր է վանդակը ու ես մենակ եմ:
Հետաքրքիր բան է սերը, անցած սերը: Չէի սպասում, որ էսքան անցնելուց հետո, սենց կխառնվեի իրար, հանկարծակի ներս մտնելուցդ: Էնքան խառնվեցի, որ միանգամից 10 էջ, մենեջմենթ գրքից,կարդացի 1 րոպեում, մի փոքր էլ երկար մնայիր 300 էջանոց գիրքը մեկ շնչում կավարտեի: Մենակ Մասլոու անունն եմ հիշումՈՒ նենց լուրջ դեմքով սկսեցիր հարցնել համակարգչիս արագության մասին, ես էլ լուրջ դեմքով հայտարարեցի, որ դանդաղել է: Ես քո տեղը լինեի առավել հետաքրքիր պատճառ կհորինեի հարաբերությունները շտկելու համար: Դու հո գիտես, որ համակարգչիս հարցերը ես կարողանում եմ առավել գիտակ ընկերներիս միջոցով լուծել
![]()
Ապուշ ձևի նյութական են մտքերս: Այսօր մտածում էի առավոտյան, թե ինչպես կարելի է փոխել առկա մենեջմենթը ու մենակ մի բան էր՝ շատ ուշ է, պետք է ղեկավարին փոխել, նույն ղեկավարով բան չի փոխվի: Առավոտյան եկա աշխատանքի, տնօրենին փոխում ենԻրականում չգիտեմ լացեմ, որ փոխեցին տնօրենին, թե ծիծաղեմ: Լավ մարդ էր, բայց որպես մենեջեր հայ իրականության մեջ, չափից ավելի մեղմ ու ոչ թիմային
Ճիպոտով պետք է մարդկանց ղեկավարել, ճի-պո-տով:
![]()
Ինձ համար առաջնային է, որ ես սիրեմ: Շատ եմ սիրում, երբ սիրում եմ: Բարդ ա: Գործարք անենք, ինչ անենք: Խելքս բան չի կտրում![]()
Վերաիմաստավորման լուրջ պահանջ ունեմ:
Ա, դե էլի եմ համոզվում, որ մարդ պիտի վախենա, որ աշխատի: Ճիպոտով ա սրանց պետք մարդ սարքել:
Բուռն զգացմունքներ, որոնց հաջորդում է ադապտացիա, հետո մեխանիկա:
-Հասկանում ես մեխանիկականի դեպքում զգացմունքներ չես ապրում:
-բայց հաճույք ստանում ես, չէ՞
-Հա, բայց դա այն չէ: Չկա այդտեղ զգացմունք, ուղղակի գործողությունների հաջորդականություն:
Որտե՞ղ եք տեսնում ձեզ հինգ տարի հետո. այս հարցադրումը գործատուներն են մի քանի անգամ ինձ տվել
Ոչ մի դեպքում չէի ուզի, որ սառը դատողության տակ իրականում թաքնվեր մեծն պոֆիգիզմը:![]()
ուղիղ հինգ հոգի ասել են, որ փոխվել եմ, հանգիստ եմ ավելի, հանգիստ եմ լսում մարրդկանց ու մի տեսակ նյարդային չեմ: Ես էլ եմ զգում, հանգիստ եմ ու մի տեսակ դա պոֆիգիզմ չի: Արդեն վեց ամիս է, լիքը դրակն է փոփոխությունները ներսումս: Ես ինքս աշխատում եմ այդ ուղղությամբ: Ստրեսադիմացկուն եմ դառել ու ինքս էլ զարմանում՝ ինչ սառնասրտությամբ եմ նայում վատ երևույթների, բայց չեմ անզգայացել: Դրական եմ փնտրում միայն թե: Ամեն օր զարմանում եմ ինձ ճանաչելով: Հա, ու լիքը բան դիմացիներս, որ վաղուց էին տեսնում, ես նոր եմ տեսնում: Շնորհակալ եմ լավ ընկերներիս: Կարծես կայծերը վերադառնում են![]()
Եվս մեկ ազատում կախվածությունից: Կան մարդիկ, ովքեր պետք է հայտնվեն մեր կյանքում, բայց նրանք ուղեցույց են միայն կարևոր նպատակի: Դժվար է լինելու բուժումըԱնհետք չի մնալու, չեմ էլ ուզում: Չեմ ափսոսում: Զգացել եմ ու ապրել:
Լավ ա լինելու-իս երկու հոգի ասացին, որ լավ չի լինելու, մի հոգի էլ՝ դանդաղ մահ է: Բոլորն էլ ասացին, որ այս երկրում բան չկա անելուՍպորտի ընկերուհիս մի քանի օր է բացակայում էր: Պարզվեց ստրեսի մեջ է ու դժվար բանակցություններից հետո համոզվեց այսօր միանալ ինձ: Հասկանում եմ, որ այս քաղաքում բան չկա անելու ու որ ես առաջ գնալու փոխարեն, հետ եմ գնում: Բայց ուր փախչես ինքդ քեզանից:
Սարսափելի խառնաշփոթ է ներսումս:![]()
Երևան գալուց վարորդը համոզում էր, որ երկրից դուրս գամ: Ասում ա՝ խելքդ գլխիդ աղջիկ ես, ստեղ չմնաս:Ի դեպ, ես ընդհանրապես չէի խոսել, բայց նա որոշեց, որ ես խելքս գլխիս եմ: Սկզբում համոզեց, որ գնամ Երևանում ապրեմ, որովհետև գոնե էնտեղ երիտասարդների համար զբաղվելու բան-ման կա, հետո էլ սկսեց համոզել, որ ուռոդ ազգ ենք ու երկրից դուրս գալ է պետք: Հեռուն գնաց ու գեոպոլիտիկա սկսեց քննարկել, ասաց, որ պետք է սահմաններն ազերի ու թուրքերի հետ բացենք ու կյանք անենք: Ինչ հող, ինչ բան, ինչ պապ, ինչ բան...Ու այդ ամենը անում էր՝ շրջվելով ետ ու նայելով ինձ, ղեկը միաժամանակ պտտելով...Ստիպված էի ասել՝ ամեն ինչ լավ կլինի, միայն թե ես երեքին պետք է տեղ հասնեմ:
Կողքիս նստած ուղևորը, որ նախկինում բանկի կառավարիչ էր, պարզելով, որ ամուսնացած չեմ, զարմացավ տղաների մտածելակերպի վրա ու համոզեց, որ ամուսնությունն ու անձնական կյանքն առաջնային է ու որ մտածեմ դրա մասին արագ...հա, զագսը կարևոր է, մի պահ մտքովս անցավ, դրանով կասեմ բոլորին, որ անձնական կյանքս նորմալ է
Ստիպված քնով անցա![]()
Բացահայտում եմ արել մի աղջկա մեր աշխատավայրում: Միշտ չեզոք էինք երկուսս էլ, այն որ նա ուղեղ ունի, առաջին իսկ հանդիպումից եմ հասկացել: Բայց միշտ բարևում անցնում էի: Մի քանի անգամ գործի բերումով առնչվեցինք ու զագցի, որ կոնկրետ մարդ է… Էսօր կանչեց մի պահ, զրուցեցինք. մդա, պարզվում է բավականին հետաքրքիր մարդիկ կան շուրջս:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ