Կակտուսիկ, արել եմ նենց, ոնց որ ճիշտ է: Վերջ:
Կարոտել եմ քեզ շատ:![]()
Կակտուսիկ, արել եմ նենց, ոնց որ ճիշտ է: Վերջ:
Կարոտել եմ քեզ շատ:![]()
CactuSoul (23.07.2012)
Գիտես՝ ինչն ա վատ, որ մելկի տականքներն են որոշում կայացնող:ու իրենց կարգի հոգեդուստրեր ու որդիներ են բազմացնում: Ու դու ամբողջ օրը գլուխ ես ջարդում, թե ոնց անես, որ ոչ մի կողմ չտուժի: Ես մի բան եմ ուզում, որ վաղը համապատասխան կոշիկներ գտնեմ մյուս օրվա համար, բարձրակրունկ:
Անտարբերություն, անկու~մ
Մի կողմից ահավոր ազատություն եմ զգում, մյուս կողմից` տագնապ: Դժվար է լինելու, բայց երևի թե էս էն դեպքն ա, որ մի երկու "ստեռվեքի" զոհ չպետք է գնալ: Տխուր է, երբ աչքիդ առաջ պոտենցիալ ունեցող մարդիկ չեն կարողանում կայանալ էնպես, ոնց որ պետք ա, իսկ մի էրկու չարչի-առևտրականներ որոշում կայացնող են:
Չգիտեմ, բայց զգում եմ, որ գոնե ինչ-որ ժամանակով ինձ պետք է երկրից գնալ: Էնտեղ լավ չի լինի, բայց չգիտես ինչի վերջին արդեն կես տարին ես վստահ եմ, որ էստեղ էլ մոտ ապագայում լավ չի լինի: Հարցը նրանում չի, որ դժվարություններից վախենում եմ, բայց ուզում եմ, որ գոնե էն վատը, որ ուզում եմ փոխել, անում եմ ինչ-որ բան, արդյունք ունենա ու իմ համար չեմ պրիտոմ շատ հաճախ անում: Բայց դիմացիս հաստագլուխները եթե չեն օգնում, ապա գոնե չխանգարեն:
Լավ կլինի, ես վստահ եմ: Մենակ ուզում եմ, որ էն լավը, որ իմ մեջ կա, չմեռնի:
Երբ ալկոհոլը դառնում է միակ փրկիչը ներկայիս վիճակի, նշանակում է ժամանակն է փոփոխության: Տառապում են մարդիկ իրականում նույնիսկ, երբ ուրախանում են: Էսօր ես զգացի, որ գնալով անկապությունը ինձ տանում է մի այլ կարգի ու չկա փրկություն: Հարմարվելը բացառվում է: Դիմումս՝ շուտով:
Մեկ-մեկ մտածում եմ, որ էս բնավորությունս էլ բանի պետք չի: Էսօրվա հարսանիքը տխուր էր, շատ տխուր: Բայց հարսի խաթր պարեցինք:
Երանի նրանց, ովքեր հարմարվել գիտեն: Երբ շուրջդ տգեղ է ամեն ինչ ու դա զգում ես, ահավոր է, հատկապես, որ էդ տգեղության պատճառը քեզ հարազատ մարդկանց հարմարվելու ցանկությունն է:
1.ընդունել ցնցուղ
2.ուտել սև շոկոլադ, խմել դառը սուրճ
3. քնել
Էսօր ես գնում էի աշխատանքի ու հաշվում գեր ու նիհար կանանց՝ 22/2:![]()
Nimra (27.08.2012)
Մտածում եմ` արժե, թե չէ: Երբ կշռեցի ու այսպես ասած SWOT արեցի, զգացի, որ ոչ մի շահ չունեմ ու ոչ մի օգուտ: Դրա համար կա մի օգուտ` անել նեն,ց ոնց որ ճիշտն ա: Ճիշտն էլ էն ա, որ երբ x ձեռք է բերում, y-ը կորցնում է` Պարետո օպտիմումն ա աչքիս: В бой! թեկուզ պարտվելու եմ, որովհետև չկա մեկը, որ հետևիցս հավաքիԻնչ տխուր բան ա բայց կյանքը, լուրջ տասկա...
![]()
Մտածում էի՝ հեռավորությունը կօգնի: Չօգնեց, նույն եմ, իսկ դու՞: Ասածովդ անցնում են օրերս, ու ամեն օր կանխատեսումներդ են իրականանում, իսկ ես էլ դրանց դեմ եմ պայքարում ու հակառակը անում՝ գլուխս էլի ու էլի պատին տալով: Օրեցօր ավելի վատն եմ դառնում, այն աստիճան, որ պատարագին բոլորը աղոթում, իսկ ես ծիծաղս չէի կարողանում զսպել:
դրական լիցքերի լուրջ պակաս եմ զգում
Անտանելի է քո հետ, սարսափելի վատ` առանց քեզ: Չսովորեցի էլի էդ ոսկե միջին գտնելը: Ուրեմն պետք ա լինելու գտնել մեկին, որը գիտի գտնել ոսկե միջին![]()
Վախ ընենց եմ ուզում սաղ, օտ ի դո գրողի ծոցը ղրկեմ, ու խանգարող բան չկա: Վաղվանից չեմ գնալու գործի, հաջող եմ անելու ՆՐԱՆ ու դիմելու եմ ծրագրիԲոլա հերիք ա վատնվում ենք էս անտերանոցում:
![]()
Բոմժության էտապ է մոտսԱխ, մարդիկ մեղք են էս քաղաքում, բա գյուղերում:
Մեր ամերիկացի կամավորն չի հասկանում՝ ինչի են առավոտվանից սկսած vodka խմում տղամարդիկ ու ինչու են այդքան թոսթ ասում: Ես հասկանում եմ, բայց չեմ կարողանում բացատրել: Թութովկա, հոնովկա... հա, ինչ-որ մեկը օղին վառել էր մոտը, ու զարմացած եկել նենց էր ինձ պատմում: Իմ կանխատեսումներն են՝ 5 շաբաթից սվոյ է, հայ է դառնալու ու մեկ էլ շուտով նա խոստանում է գարեջրի բիզնես սկսել քաղաքումԱյստեղ խաղի կանոններն այլ են, այսինքն՝ չկան կանոններ: Մեր տեղն այստեղ որոշում են կայացնում... կա՜յֆ: Տենց էլ մնացինք "փոսթ սավետսկի" երկիր:
Մեկ հետևություն՝
Չկա կանոն, հորինեք ձեր կանոնը ու թելադրեք, պահանջեք, որքան էլ որ աբսուրդին է մոտիկ այն: Առավել աբսուրդ իրավիճակ, քան հիմա է, չի լինի: Վստահ եմ:![]()
Նաիրուհի (06.10.2012)
Տեսնես մի քանի տարի հետո իրար հանդիպելուց ինչ ա լինելու: Նույն սրտի արագություն, մտքի ցրվածություն, թե...քո ասածը՝ շնորհակալ եմ լինելու, որ հիմա ոչինչ չկա: Լավ ա, որ կաս: Ոչ տարածություն, ոչ էլ ժամանակը ոչ մի բան չի բուժում: Իմաստ ես ու տենց բաներ:Ամեն օր հիանում եմ քեզ տեսնելով ու գնահատում ինքնակառավարումդ:![]()
Անկապ ա մի տեսակ ամեն ինչ: Խելքս բան չի կտրում, սիրտս էլ տրաքում: Ինչ-որ ամեն ինչ շատ երկար տևեց: Ուզում եմ նորից սիրել, բայց ոչ դատարկությունը լցնելու համար:
տրամադրության կառավարման վահանակ է պետք կամ էլ հասկացող մարդիկ: Փու լ II` մենակություն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ