Հակաբիոտիկներ
Հակաբիոտիկները կամ անտիբիոտիկները (հուն. ἀντί — anti — հակա, βίος — bios — կյանք) դրանք բնական կամ կիսասինթետիկ նյութեր են, որոնք ընկճում են բջիջների (ավելի հաճախ պրոկարեոտների) աճը կամ բերում են նրանց մահվան:
Բնական ճանապարհով ստացված հակաբիոտիկները ավելի հաճախ արտադրվում են ակտինոմիցինների կողմից, հազվադեպ` ոչմիցելային բակտերիաների կողմից:
Որոշ հակաբիոտիկներ բակտերիաների աճի ու բազմացման վրա ցուցաբերում են ուժեղ ընկճող ազդեցություն, միաժամանակ համեմատաբար քիչ են վնասում կամ ընթանրապես չեն վնասում մակրոօրգանիզմի բջիջները, հետևաբար կարող են օգտագործվել, որպես դեղամիջոցներ:
Որոշ հակաբիոտիկներ օգտագործվում են որպես ցիտոստատիկ(հակաուռուցքային) պրեպարատներ օնկոլոգիկ հիվանդություններ բուժելու ժամանակ:
Հակաբիոտիկների ազդեցության մեխանիզմը
Ի տարբերություն հակասեպտիկների, հակաբիոտիկները ունեն հակաբակտերիալ ազդեցություն ոչ միայն արտաքին օգտագործման ժամանակ, այլ կիրառելի են նաև օրգանիզմի կենսաբանական միջավայրերում և կարող են ներմուծվել` պերօրալ, միգմկանային, ներերակային, ռեկտալ, վագինալ և այլ ճանապարհներով:
Կանսաբանական ազդեցությունը
Բակտերիալ բջջապատի սինթեզի խանգարում (պենիցիլին, ցեֆալոսպորին, մոնոբակտամններ, վանկոմիցին, ֆլավոմիցին, նիկոմմիցին, տունիկամիցին:
Բջջապատի ֆունկցիայի խանգարում (նիստատին, գրամիցիդիններ, պոլիմիկսիններ):
Նուկլեյնաթթուների (ԴՆԹ,ՌՆԹ) կամ նրանց հետ կապված ֆերմենտների սինթեզի ընկճում (ակտիդին, ռուբոմիցին):
Պուրինների և պիրիմիդինների սինթեզի խանգարում (ազասերին, սարկոմիցին):
Սպիտակուցների սինթեզի խանգարում (ստրեպտոմիցին, տետրացիկլին, պուրոմիցին).
Շնչառական ֆերմենտների ապաակտիվացում (անտիմիցիններ, օլիգոմիցիններ, աուրովերտին):
աղբյուր
Հակաբիոտիկներ և ալկոհոլ
Ալկոհոլը կարող է ազդել ինճպես հակաբիոտիկնների ակտիվության, այնպես էլ նրանց մետաբոլիզմի վրա` ազդելով լյարդի ֆերմենտների ակտիվության վրա, որոնք քայքայում են հակաբիոտիկները: Մասնավորապես, որոշ հակաբիոտիկներ, ներառյալ մետրոնիդազոլը, տինիդազոլը, կո-տրիմոքսազոլը(բիսեպտոլ), ցեֆամանդոլը, կետոկոնազոլը, լատամոկսեֆը, ցեֆոպրազոնը, ամոկսիցիլինը, ցեֆմենօկսիմը և ֆուռազոլիդոնը, քիմիական ռեակցիայի մեջ են մտնում ալկոհոլի հետ, որն էլ բերում է լուրջ կողմնակի էֆֆեկտների` սրտխառնոց, փսխում, հեևոց և այլն: Այս հակաբիոտիկների հետ ալկոհոլի օգտագործումը բացարձակապես հակացուցված է:
Ալկոհոլի օգտագործումից կարող է օրգանիզմում զգալիորեն իջեցնել դոքսիցիկլինի և էրթրոմիցինի կոնցնետրացիան:
աղբյուր
Էջանիշներ