User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Եվ դարից երկար ձգվում է օրը...

  1. #1
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվ դարից երկար ձգվում է օրը...

    Սկսած 8 դասարանի վերջից ունեցել եմ մշտական օրագիր, գրելով ամեն օր երեկոյան, օրվա տպավորություններիս ու իմ մասին: Առաջին էջում մեծ գրել էի «Եվ դարից երկար ձգվում է օրը», հետագայում , երբ եկա Երևան նմանատիպ վերնագրով հաղորդաշար նկատեցի, բայց չգիտեմ ինչպես դա զուգադիպեց իմ այդ գրածի հետ, կարդացել էի տպավորվել ու գրառել, թե՞...
    Օրագիրս առաջինը իմացավ, որ սիրահարվել եմ, առաջին համբույրիս մասին նրան պատմեցի, գաղտնի հանդիպումներիս, մեր վեճերի, հաշտությունների, նա իմացավ իսկական ընկերներիս մասին, իմ մտադրությունների, թե որտեղ կցանականայի դպրոցն ավարտելուց հետո շարունակել ուսումս, բայց այդպես էլ մնաց երազանք դա ու նման շատ ու շատ մտքեր որ միայն ու միայն նրան էի վստահում: Անգամ ինձ համար նոր այբուբեն էի մշակել ու դրանով էի գրոտում, բայց հետո մի քիչ մեծանալով սկսեցի ծիծաղել իմ այդ մտածածի վրա, ախր օրագիրս իր փոքրիկ կողպեքն ուներ կամ ո՞վ պետք է դա կարդար, այն միշտ իմ սենյակի դասասեղանի դարակներից մեկի մեջ էր ,որը ոչ ոք, բացի ինձնից չէր բացում...
    Ընդհանրապես շատ լավ է ունենալ անձնական օրագիր, որը ամեն օր քնից առաջ պետք է լրացնել: Հետագայում հին էջերը թերթելով մի հետաքրքիր ու քնքուշ զգացում է պատում, երբեմն հուզմունք, երբեմն անկեղծ ժպիտ, երբեմն ափսոսանք...
    Վերջերս զգում եմ, որ օրագրային գրառումների կարիք ունեմ հենց էլեկտրոնային տարբերակով, որովհետև հիմնական ժամանակս համացանցում է անցնում, ընկերներիս մեծ մասը վիրտուալ շփման մեջ են ակտիվ ու երբեմն բաներ կան, որ ցանկանում ես ուղղակի կիսվել ոչ թե ինքդ քեզ հետ քո թուղթ գրիչի միջոցով, այլ հենց այնպես, որպեսզի քեզ կարդան ու խորհուրդներ տան...

    Ինչու՞ ընտրեցի հենց այսօր այս օրագիրս բացելու ու նոր էջից լրացնելու համար, որովհետև այսօրվանից մի տեսակ կյանքս փոխվեց, ճիշտա ներկա պահին այդ փոփոխությունը միայն մուգ գույնով է աչքիս երևում, բայց վստահ եմ, որ ձախորդ օրերը ձմռան նման ինչպես գալիս, այնպես էլ անցնում ու գնում են, վհատվելու չի...
    Շատ տխուր ու անորոշ տրամադրության մեջ եմ, ախր սիրելիիս մի շաբաթից կտանեն բանակ ու ես կմնամ մեն միայնակ, այսինքն մենակ էլ չեմ, բալիկս հետս կլինի ու մենք երկուսով կհաղթահարենք այս փորձությունը,...բայց մինչ դա ինձ մեծ համբերություն է անհրաժեշտ, որ հաղթահարեմ այս ամենը մենակով... մինչև երկուս լինենք... Էհ...

    Ճակատագիրը սիրում է խառնել մեր հաշիվները.
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.06.2010), Ariadna (08.06.2010), Chuk (07.06.2010), einnA (11.06.2010), Enigmatic (08.06.2010), Farfalla (07.06.2010), Gayl (08.06.2010), My World My Space (08.06.2010), Nare-M (13.03.2011), Norton (07.06.2010), SSS (08.06.2010), Tig (11.06.2010), unknown (08.06.2010), Yevuk (10.06.2010), Արմինե (27.06.2010), Արևհատիկ (07.06.2010), Դատարկություն (07.06.2010), Երկնային (19.06.2010), Էլիզե (08.06.2010), Ժունդիայի (07.06.2010), Կաթիլ (16.06.2010), Մանուլ (10.06.2010), Ներսես_AM (08.06.2010), Շինարար (07.06.2010), Ուլուանա (07.06.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Փոքրիկ (07.06.2010), Ֆոտոն (07.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշի տատի

    Հաճելի հուշերին տրվելուց հանգստանում եմ: Հանգստի կարիք ունեմ, դրա համար սկսեմ...

    Տատս... Ավելի ճիշտ մամայիս տատը մայրական կողմից, անունը Արշալույս էր: Ծնողները աղջիկ չունեին, ծնվում էին միայն տղաներ, վերջապես մի աղջիկ ունեցան այն էլ մահացավ համաճարակի ժամանակ: Իսկ տան հայրը՝ Հարությունը այն ժամանակ իրենց գյուղի կալվածատերերից էր, մեծ տուն ու ունեցվածքի տեր մարդ էր, որը երազում էր աղջիկ ունենալ: Եվ վերջապես 1920 թվականի հուլիսի 22ին ծնվեց երկար սպասված Արշալույս տատս: Հայրը անունը կնքեց Արշալույս, ասելով, որ թող իր հետ հայերի համար աշխարհքս լուսանացնի: Այդ ժամանակ երկիրը ծանր դրության մեջ էր, խառը ժամանակներ էին ու նոր էր եղել դարի մեծագույն չարիքներից մեկը հայերիս հանդեպ: Երկար չապրեց հայրը, դեռ նոր էր տատիս երեք ամիսը լրացել, որ մահացավ, թողնելով կնոջն ու երեք փոքր երեխաներին... Կինը պատմում էր, որ խոսքը բերանին մահացավ, չհասցրեց ասել, թե որտեղ է պահել իր հարստությունը, միայն մի բառ էր հասցրել ասի՝ պատը, ու վերջ: Էտպես էլ չիմացան որտեղ են պահված փողերը ու հետագա կյանքը ապրեցին շատ դժվար ու աղքատության մեջ: Տատիս մեծ եղբայրը լավ էր սովորում դպրոցում ինչպես և տատս, բայց քանի որ նա արու զավակն էր ու տան մեծ երեխան տատիս ստիպված մինչև 4 դասարան կարողացան կրթության տալ: Նա և մյուս եղբայրը ստիպված աշխատում էին, որ մեծ եղբոր ծախսերը հոգան, նա կողքի գյուղի դպրոցում էր սովորում: Հետագայում էլ մեծ մարդ դարձավ...բայց իրեն չանդրադառնամ:
    Երբ 16 տարեկան էր քեռին որպես այդ որբ երեխաների խնամակալ տատիի համար փոսացու գտավ: Եկան տեսան իրար հավանեցին ու պետք է ամուսնանյին: Տատիիցս մեծ էր 7 տարով, բայց լավ թեկնածու էր, որովհետև այդ ժամանակվա երեք ավտոմեքենա ունեցողներից մեկն էր ու կարևորը՝ հավանել էին իրար: Դե ստիպված տատիս տարիքը մեծացրեցին մի տարո, որ օրինական ամուսիններ կարողանան լինել:
    Ընդհանրապես տատիս հուշերում իր կյանքի ամենապայծառ տարիները դրանք այն երեք-չորս տարիներն էին, որոնք նա ապրեց ամուսնու հետ: Միայն նրա դեմքին նայելով դա զգացվում էր, ինչպիսի սիրով ու քնքշանքով էր պատմում իրենց համատեղ կյանքի մասին Ինչու՞ այդքան քիչ ապրեցին իրար հետ, որովհետև սկսվեց Մեծ հայրենականը ու բոլորի պես պապս էլ գնաց պատերազմի: Այդ ժամանակ արդեն ծնվել էր իմ տատը՝ մայրիկիս մայրը: Ամուսնու գնալուց երկու ամիս հետո տատս իմացավ, որ կրկին երեխա են ունենալու: Գրեց ամուսնուն, պատասխան նամակը ամուսնուց եղավ վերջինը... Անհետ կորավ, չիմացան զոհվեց, գերի ընկավ, թե վիրավորվեց... Ու այն հույսով, որ սև թուղթ չէր ստացել տատս, մինչև իր կյանքի վերջին ակընթարթը հավատում էր, որ նա ողջ է... Միայնակ ոտքի կանգնեցրեց երեխաներին գիշերային հերթափոխով աշխատելով, ուսման տվեց, ամուսնացրեց, բայց... մնաց միայնակ... հարսը դեմ էր նրանց համատեղ կյանքին, աղջիկն էլ մեծ ընտանիքի հարս էր: Ճիշտա տատս դժգոհ չէր, որ մենակ էր ապրում, որովհետև դեռ ուժ կար մեջը, դեռ կյանքը եռում էր, չնայած, որ արդեն բավական մեծ էր տարիքով: Չնայած նրան, որ նա հասցրել էր մինչև առանձնանալը պահել ու խնամել իր թոռներին, կապվել նրանց հետ ու կյանքը չխնայել նրանց համար, մի այլ հրաշք էր, երբ հայտնվեցի ես: Ես նրա առաջին ծոռը չէի, բայց դա կապ չուներ,որովհետև դարձա նրա սիրելին: Երբ մերոնք տեղ գնալու էին լինում, իսկ ինձ հետևող էր պետք, առաջինը նա էր օգնության գալիս ու մեր կապը երևի հենց այդ ժամանակվանից էլ ամրացավ: Նա գյուղում տուն ուներ, որտեղ ամառներն էր գնում ու կյանք տանում գյուղի, եթե միի օր հանկարծ ուշ գնար հերթով գյուղացիները կզանգեին, որ տեղեկանան հո բան չի եղել )))) Ասում էին արի, ձայնդ չի գալիս գյուղում, ոնց-որ մեռած լինի կյանքը: Ես էլ դպրոցական տարիքից ամառային արձակուրդներս սկսեցի տատիս հետ անցկացնել: Թութ էինք թափ տալիս, օղի էինք քաշում վերջում էլ այդ կրակի վրա խորոված անում: Երբ մսով կերակուր էր լինում, տատս սիրում էր մի բաժակ օղի խմել հետը: Ասում էր էլ ինչ միս, եթե մի բաժակ թթի օղի չխմվի հետը: Շատ էինք կռվում իրար հետ, հա ինչ որ առիթներ լինում էր, բայց դե քաղցր վեճեր էին
    Արդեն 80 տարեկան էր, տեղափոխվեց մշտական քաղաքում ապրելու: Պատերազմի ժամանակ և հետո, քանի որ մենակ էր մնացել պապաս առաջարկեց մեզ հետ ապրելո, նա էլ փնթփնթացնելով ամեն տարի գալիս ու մեզ հետ էր անցկացնում ձմեռը: Ասում էր, բա մարդ տղա ունենա ու գնա փեսայի փեսու տանը ապրի Երբ մենք նոր բնակարան գնեցինք, նա տեղափոխվեց իր տուն ապրելու ինչ արեցինք չարեցինք չեկավ մեր նոր տանը պրելու: Դա տևեց ընդամենը 2 տարի, այն էլ էլի միայն ձմռանը: ՈՒ որպեսզի մենակ չմնար մերոնք որոշեցին,որ ես էլ պետքա իր հետ ապրեմ... ՈՒ տենց սկսվեց մեր իրար հետ անցկացրած նրա կյանքի վերջին երկու տարիները, իսկ իմ նոր կյանքի սկիզբը: Իմ առաջին ու միակ սերը, որի մասին կիսվեցի նրա հետ, մեր թաքուն հանդիպումները, որը կազմակերպում էր հենց նա մերոնցից թաքուն... էխ, ինչ օրեր էին Սասի հետ ծանոթությունից ավելի շատ հուզվեց, քան ես, երբ առաջին անգամ սիրո խոստովանություն լսեցի: Այնպես էր զուգվել, հատուկ պատրաստվել, կազմակերպել ամեն ինչ, որ հանկարծ մի բան բաց թողած չլիներ: Վերջը ծանոթացավ ու էլ Սասը դառավ իր մնացյալ կյանքի իմաստը: Շատ էր կապվել հետը, ինձ էլ ստիպում էր ամեն երեկո, երբ ստանում էի հերթական սիրային բանաստեղծությունը ծրարի մեջ, կարդալ բարձրաձայն, որ հիանա ու ինձ համոզի, թե ինչ տղայա է՜ մեր Սասը Սասի ամեն մի հաջողությունը լիներ օլիմպիադաների դիպլոմները, դպրոցի ավարտական ոսկե մեդալը, թե ընդունվելը նրա պարծանքն էր, կարծես ավելի հարազատ լիներ, քան ես:Արձակուրդներին Երևանից գալուց հատուկ նրա համար փող էր կուտակում իր ստացած չնչին թոշակից, որ թաքուն գրպանը մտցնի:
    Գերեզմանոցում, իրենց գյուղի, տարածք ուներ, որը ամեն տարի գյուղ գնալով խնամում էր ու պահում: Բոլորն էլ գիտեին, որ դա իր տեղն է, քանի որ նա այդ գյուղից չէր, բայց այդ գյուղի հարս, ավելի մեծ հարգանք էր վայելում, որովհետև ամուսնու հետ ապրելով այդքան կարճ, հավատարիմ էր մնացել նրան ու ամուսնու պապենական տան ծուխը չէր կտրել: Նրա ամուսնու բարեկամներից մեկը մահացավ ու հենց գերեզմանոցի մոտ տատս պարզեց, որ իր այդքան տարի պահած տեղը այդ մարդու տղան, որը գեներալ էր, իրեն վերապահել էր դեմ գնալ բոլոր գյուղացիներին ու հորը այդ տեղում թաղել: Գյուղացիները կռվեցին, թուք ու մուր թափեցին այդ մարդու վրա, հրաժարվեցին թաղման հաջորդիվ գործողություններին մասնակցել... Բայց արդեն ուշ էր.. տատս էլ տեսնելով վատացավ, անկողին մտավ այդքան տարվա կոչումով «բայեվիկ» կինը, այդ մի «սուտ» բանից ու հիվանդացավ...Ինչքան էր էրևի նեղվել խեղճ կինը... ՄԻ տարի էլ չէր անցել այդ դեպքից, որ մահացավ մի երազանք ունենալով միայն, այն է, որ տեսնի ինձ ու Սասին ամուսնացած, մեր մուրազին հասած: Վերջին օրերին միայն դրա մասին էր խոսում ու ափսոսում...Ասում էր, որ էտ երեխեքը ամուսնացան կգաք կկանգնեք քարիս վրա ու կասեք բարձր, որ լսեմ. Բոլորս կարճ նրան դիմում էինք Աշի տատի, նրա գերեզմանաքարին էլ հայրս այդ կերպ գրել տվեց, որ հենց այդպես էլ հիշեն:
    Շատ պատմություններ ուներ, որ պատմում էր,թեև կրթությունը կիսատ էր, բայց իր պատմածներից ենթադրում եմ, որ ամենաչնչին ազատ ժամանակը տվել է ընթերցանությանը, այլ ոչ թե քնելուն կամ մի ուրիշ բանով զբաղվելուն: Կյանքը շատ էր հարվածել ծեծված տեղերին, բայց ինքը երբեք իր դեմքի ժպիտը չէր վերացրել: Իրեն հենց այդպես ժպտերես ու լուսավոր են հիշում բոլորը: Դրական կերպար է ձևավորվել նրանից ինձ մոտ, շատ բաներ եմ սովորել:
    Երբեք իրեն չի փորձել ավելի երիտասարդ ներկայացնել արտաքնապես, բայց այ հոգո՜վ... շփումը միայն իրենից երիտասարդների հետ էր ու ամենասիրելի բանը դա օծանելիքն էր, որ ցանի վրեն ու դուրս գա մյուս տատիկների մոտ նստելու, հետն էլ ասում էինք ախր տատի ինչիդա՞ պետք դա, պատասխանում էր, որ չի ուզում իրենից պառավական հոտ գա Էխ տատի... ինչքան եմ կարոտել քեզ, ինչքան շատ եմ սիրում քեզ ու ինչքան մեծա կարիքս քեզ հետ կիսվելու ու քո կողմից սփոփվելու, մանավանդ հիմա...Ես գիտեմ դու միշտ ինձ հետ կլինես:

    հ.գ. շնորհակալ եմ բոլորից, լավ խոսքերի ու ինձ գոտեպնդելու համար, անկեղծ եմ ասում... դա ինձ շատ պետք էր.... ու դեռ պետք կգա... ակումբի իմ ընկերներ
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  4. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.06.2010), Agni (09.06.2010), Amaru (21.07.2010), Ariadna (11.06.2010), ars83 (14.06.2010), davidus (09.06.2010), Enigmatic (09.06.2010), matlev (09.06.2010), murmushka (09.06.2010), My World My Space (09.06.2010), SSS (10.06.2010), Tig (11.06.2010), unknown (09.06.2010), Yevuk (10.06.2010), Արմինե (27.06.2010), Արևհատիկ (09.06.2010), Դատարկություն (09.06.2010), Էլիզե (09.06.2010), Ժունդիայի (09.06.2010), Շինարար (09.06.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Փոքրիկ (09.06.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագրիկս եկել եմ ուրախությունս կիսեմ հետդ
    Իմ փոքր եղբայրիկը, որին միշտ թերագնահատել են մերոնք, որի հետ ոչ մի առանձնապես մեծ հույսեր չենք կապել, միշտ իր տեղը ցույց ենք տվել, ասելով որ տան փոքրնա, կարա ինքը սխալվի, երեկ ևս մի անգամ արդարացրեց բոլորիս թաքուն հույսը, որ գոնե իր հետ հաջողություն կլին ու կընդունվի շարունակելու ուսումը: Ընդամենը մի տեղ ամբողջ ամբիոնին, որը 4 ֆակուլտետից էր բաղկացած ու ինքնա մենակ առանց տարեկետումով այդ տեղին արժանացել Նման բան եղավ, երբ 4 տարի առաջ անվճար ընդունվեց սովորելու, երբ բոլորս մտածում էինք, որ լավ կլինի գոնե վճարովի ընդունվի, էլ ավելի զարմացրեց, երբ կուրսում ամենաբարձր արդյունքներն էր ապահովում ու հատուկ կրթաթոշակ ստանում...Ու սենց բաներ նաև ոչ ուսման ոլորտում, չեմ էլ ուզում ասեմ հաջողակ ես, աչքով չտամ Հայկ, Հա՜յկ, դու գիտե՞ս որն ես
    Գիտեմ է, վերջը քեզնից մի կարգին բան կստացվի կամ էլ արդեն ստացվումա
    Շնորհավորում եմ քաղցրս
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  6. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.06.2010), Amaru (21.07.2010), Ariadna (11.06.2010), Chuk (10.06.2010), davidus (10.06.2010), Kita (12.06.2010), murmushka (10.06.2010), SSS (10.06.2010), Tig (11.06.2010), unknown (10.06.2010), Yeghoyan (14.06.2010), Yevuk (10.06.2010), Արևհատիկ (10.06.2010), Դատարկություն (10.06.2010), Երկնային (19.06.2010), Հայուհի (13.06.2010), Նաիրուհի (16.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Փոքրիկ (12.06.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու օրա հանգիստ եմ քնում, երկու օրա մի նենց հանգստություն եմ զգում, որ նկարագրելու չի...
    Վերջին երկու ամսվա ընթացքում այնքան մեծ լարվածության մեջ ենք ապրել, անյքան անհանգստություն կար երկուսիս մեջ էլ, որ լավ եղավ ամեն բան ավարտվեց շուտ: Շուտ հիմա եմ ասում շուտ, որովհետև այն ժամանակ դա անվերջանալի մի մղձավանջ էր թվում... Սկզբից կարծում էի, որ մեր օգտին չի այդ ավարտը, առաջին օրը այնքան էի խառնվել, չնայած, որ ինձ թվում էր պատրաստ եմ նաև դրան, բայց այ հիմա արդեն զգում եմ, որ պատրաստ եմ: Ընդհանրապես չեմ սիրում իրականությունից կտրված երևույթը: Հիմա վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ միայն դրական չի լուծվել այդ հարցը, այլև բոլոր կողմերից մեր օգտինա Հիմա ոչ միայն իմ թանկագին ամուսնյակը կկատարի «հայրենիքի հանդեպ իր պարտքը», որը վերջին տարիներին մի զզվելի գլխացավանք էր դառել բոլորիս համար ու ավելորդ մտածմունքի տեղ, այլև միաժամանակ կսովորի, որովհետև անվճար էլի ընդունվելա իրա սպիրանտուրան Երկու տարում հուսով եմ մի բան կանի, որ գա ավելի հեշտությամբ պաշտպանի թեզը: Պլյուս անհանգիստ գիշերներ չի անցկացնի երեխայի լացի ձայնից, կգա ու կվայելի բալիկի բլբլոցը միանգամից Այ սենց գրում եմ ու մտածում, թե ինչքանա բախտը բերել Մենակ ինձ համար դժվար կլինի, իհարկե, բայց դե ոչինչ է, հո աշխարհի վերջը չի, հլա ինձ էնքան գեղեցիկ պահեր են սպասվում...Մեկ-մեկ էլ կհուզվեմ, կլացեմ, բայց ասում են դա աչքերին օգուտա, մաքրումա փոշուց, ես տարի էլ նենց կեղտոտ ու փոշոտա օդը
    Լավ, գնամ, առայժմ...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  8. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.06.2010), Amaru (21.07.2010), einnA (11.06.2010), Enigmatic (12.06.2010), murmushka (11.06.2010), My World My Space (11.06.2010), Norton (11.06.2010), Tig (11.06.2010), unknown (11.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yevuk (21.06.2010), Արևհատիկ (11.06.2010), Բարեկամ (12.06.2010), Էլիզե (12.06.2010), Ժունդիայի (11.06.2010), Կաթիլ (16.06.2010), Մանուլ (11.06.2010), Նաիրուհի (16.06.2010), Շինարար (11.06.2010), Ուլուանա (11.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Փոքրիկ (12.06.2010), Ֆոտոն (11.06.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անուշ ժամանակաշրջան...
    Եղբորս օրորոցից ուժեղ օրորելուց վայր գցելս, որովհետև անկապ ղժժում էր ու ինձ խանգարում հանգիստ խաղալ, իսկ տանը մարդ չկար ուրիշ, որ իրեն հանգստացնի: Մաման մի քանի րոպեով հարևանի տուն էր գնացել... Ընկավ, ամբողջ տեղաշորը ընկավ այդ փոքր անօգնական բալիկի վրա, իսկ ես չէի հասկանում ու ծիծաղում էի...
    Պապիկիս հետ մեր բաց պատշգամբում ամենատարբեր չափսի ու գույնի վարդեր աճեցնելը, խնամելը...
    Հորեղբորս փոքր տղայի հետ թղթից ինքնաթիռներ պատրաստել սովորելներս ու մի ամբողջ հաստափոր սովետական քաղաքականությանը վերաբերող անպետքական գրքի թերթերից մեր բակը ինքնաթիռներից սպիտակեցնելը...
    Հաջորդ պահին պապիկիս հետ պատշգամբից ցավալը, որ ևս մի ընտանիք դժբախտացավ կրկին ընկած թշնամու ռումբից... և արագ տագնապի ձայն լսելով ապաստարաններ վազելը... մեզ համար խաղ, իսկ մեծերի համար ահասարսուռ երևույթ...
    Դրսերից տան անուն լսել չուզենալներս, առավոտից ուշ գիշեր խաղերը, առանց հաց ուտելու, կեղտոտ, փոշոտ, քրտնած բայց միշտ խինդով լի...
    Ամառները տատիկիս կողքը ժամերով նայվածքս տատիս հայացքին, որը վեդրոների մեջ հավաքում էր ամենատարբեր բանջարեղեն ու կանաչիներ, դրանք մաքրում, լվանում ու կտրտում.. իսկ ես ձևացնում, թե գիրք եմ կարդում, լուռ նայում էի նրան ու մտածում, որ կգա ժամանակ ու նա չի լինի, ախր ինչպե՞ս կարող է այդպես լինել... մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչպես էր նման մտքեր անցնում այդ տարիքում...
    Մի փոքրիկ տղա, որը պոկ չէր գալիս ինձնից, առավոտ շուտ գալիս կանչում, որ գնամ հետը խաղալու, հետո էլ բոլորին պատմում, որ ես իր ընկերուհին եմ՝ սիրածը...
    Ճպուռներ բռնելներս, պոչից երկար թել կապելը ու բաց թողնելը թելի պոչից բռնելով, իբր, թե մեր սամալյոտն է... Թիթեռնիկներ, տարբեր գույնի քարերի հավաքածուներ, ծամոնի մեջի գունավոր նկարներով թղթեր...
    Դպրոց. առաջին օրով այդ մեծ շենքում իմ կորելը, մայրիկիս տագնապահար դեմքը, դպրոցի բարձրախոսով իմ անունը լսելս...նույնը առաջին անգամ Երևան գալուց մենակ, սխալ համարի տրանսպորտ նստելուց, բայց այս անգամ ոստիկաններ, հարազատների խառը ու վախվորած դեմքեր, մայրիկիս արցունոտված աչքեր ու ինձ մի լավ դաս տալու պատրաստակամությունը, որը միայն վերջացավ ամուր գրկախառնությամբ...

    Ու էլի, էլի, էլի՜ շատ դեպքեր ու պատմություններ այդ անհոգ տարիներից... ինչ լավ էր...

    Իմ ամենասիրելի նկարը, որտեղ հայրիկիս հետ եմ, 9 տարեկան


    Լիներ հեռու՜ մի անկյուն,
    Լիներ մանկան արդար քուն...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  10. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.06.2010), murmushka (12.06.2010), My World My Space (12.06.2010), SSS (14.06.2010), Tig (15.06.2010), unknown (12.06.2010), Yeghoyan (14.06.2010), Yevuk (21.06.2010), Արմինե (27.06.2010), Արևածագ (13.06.2010), Արևհատիկ (12.06.2010), Դատարկություն (12.06.2010), Էլիզե (12.06.2010), Հայուհի (13.06.2010), Մանուլ (22.06.2010), Շինարար (12.06.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Փոքրիկ (14.06.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտը շատ վաղ եմ արթնանում: Մասիսը ամբողջությամբ բաց է լինում ու պարզ երևում, ծիծեռնակները շենքերի արանքներով թռչում ու մժեղներին են որսում, օդը չափազանց զով է լինում, երբեմն մրսել կարելի է: Ես էլ վեր եմ կենում, դուրս գալիս բալկոն էտ ամենը վայելելու:
    Առավոտը էլի շուտ զարթնեցինք, պարտադիր դարձած մի բաժակ կաթ խմեցինք ու դուրս եկանք տնից հենց այնպես, առանց որևէ նպատակի, ուղղակի ման գալու... Ոտով ահագին քայլեցինք արդեն հասել էինք տոնավաճառ, էլ մտանք ներս, ցանկություն ունեի նայել մանկական հագուստ կամ նման բաներ, բայց սովորությանս համաձայն, եթե չեմ առնելու ոչ էլ կնայեմ, ոչ էլ կհարցնեմ ինչքան արժեն... Դուրս եկանք, արդեն օրը բացվել էր, ստվերում կանգնել հնարավոր չէր էլ ուր մնաց արևի տակ: Տրանսպորտ չէր երևում էլ քայլեցինք մոտակա կանգառ: Ճանապարհին մի տատիկ շատ վարժ մեզ կապեց իր բանջարեղենի մի մասը, իբր թե ավելի էժան է ու բախտներս քանի բերել է առնենք: Առանք: Դա էլ իր գործն է, թող համ էլ շուտ վաճառեր ու տուն վերադառնար, ախր շատ տաք է: Քայլում ենք, մեկ էլ ինձ ծանոթ ու անուշ մի բույր եմ զգում... թոնրի լավաշ, շուրջը բայց չի երևում որտեղից կարող է լինել.../ հիշում եմ մեր գյուղը, թոնրի լավաշ թխելու ամբողջ արարողությունները: Տատիկս մեր գյուղի գրտնակողն է եղել.. մի անգամ էլ ես իր հետ առավոտը 3-ին գնացել եմ հարևանի տուն խմորը պատրաստելու, հասունացնելու գործին մասնակցել: / ՄԵկ էլ տեսնեմ թոնիր, այդ արևի կեծին երկու կին հաց են թխում, կարոտել էի թոնրի իսկական լավաշին, մի հատ պոմբի առանք, երեք հատ էլ լավաշ, ի դեպ շատ թանկ էր... լվացված չէի, թե չէ հենց ճանապարհին մի կտոր գոնե կուտեի Որ հասանք տուն շնչակտուր էինք արդեն ու տանջված էտ տաքից: Հետո մի կտոր բան կերանք... մարդ էլ պարտավորված բան ուտի...Դռներն էլ փակել ենք, որ դրսի տաքը տուն չլցվի, ամենատարբեր միջոցներով փորձում ենք հով պահել տունը, բայց մեկա, էլ որ տաքա տաքա էլի...արդեն չգիտեմ էլ ինչի եմ սիրում ես ամառը:
    Օրվա մեջ էլ երկուսից երեք ժամ կա չի անցնում, ոչ լինումա նստել, ոչ կանգնել կամ քայլել, ոչ պարկել, մարմնիդ մի մասը մյուսին կպնելուց ահավոր տհաճություն ես զգում..Հետո էլ էնքան հեղուկ կամ միրգ ես ընդունում, որ էլ ասելու չի: Տենց...
    Անկապ գրվածք, իզուր էլ գրեցի, բայց դե... երբա վերջանալու ես անտանելի տաք օրերը, պրծնի ես ամառը, գա մյուս ամառը, հետո մյուսը այ մյուս ամառվան արդեն անհամբեր սպասում եմ, էտ ինչ ջերմ ամառ կլինի Ուֆ լավ է, մարդ էլ չիմանա ինչա ուզում... համ օրերնա ուզում շուտ գլորվեն անցնեն, համ ամեն ժամնա հաշվում, որ բաց չթողնի ոչ մի վայրկյան
    Երեկոյան գոնե հով լինի գնանք գուլյատ'/ինչպես կասեր զարմիկս/ ...
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 13.06.2010, 18:43:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.06.2010), My World My Space (14.06.2010), SSS (14.06.2010), unknown (13.06.2010), Yevuk (21.06.2010), Արմինե (27.06.2010), Արևհատիկ (13.06.2010), Ժունդիայի (13.06.2010), Մանուլ (22.06.2010), Շինարար (13.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Փոքրիկ (14.06.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բժշկից եմ գալիս: Հերթական այցելության օրն էր: Այս անգամ մի տեսակ վախով գնացի, մտածում էի շուտ տեղ հասնենք, որ զննի:
    Առաջին անգամն էր, որ պստոի սրտիկի բաբախը բարձր միացրեց, ամբողջ սենյակը իրա սրտիկի ձայննն էր, հուզվել կարելի էր, բայց ինչ հուզվել, շունչներսս պահած լսում էինք, որ հանկարծ մեկն էլա բաց չթողնենք: Մի քանի րոպե թողեց հիանան ապագա մաման ու պապան իրենց բալիկի սրտիկով
    Լսում էի ու կյանքը նենց հիասքանչ էր, բոլոր անհաջողություններդ ես մոռանում, մտածում գեղեցիկ ստեղծվելիք ապագայի մասին, երազում ես, պատկերացնում այդ հրաշքի դեմքը, փոքրիկ թաթիկները, տոտիկները, ժպիտը, աչուկները.... բժիշկն ասեց քիչ մնաց... ընդամենը 10 շաբաթ ու մենք արդեն կարող ենք ցանկացած պահի ծնվել...
    Սիրում եմ քեզ ...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  14. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.06.2010), Ariadna (21.06.2010), Chuk (14.06.2010), einnA (14.06.2010), Enigmatic (15.06.2010), Meme (20.06.2010), murmushka (16.06.2010), My World My Space (14.06.2010), SSS (14.06.2010), Tig (15.06.2010), unknown (15.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yevuk (21.06.2010), Արմինե (27.06.2010), Արևհատիկ (14.06.2010), Դատարկություն (14.06.2010), Երկնային (19.06.2010), Էլիզե (14.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Կաթիլ (16.06.2010), Ձայնալար (20.06.2010), Մանուլ (22.06.2010), Նաիրուհի (16.06.2010), Ուլուանա (14.06.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (14.06.2010), Փոքրիկ (16.06.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    վերջին 7 տարիները

    Արդեն զարմանում էի, որ կյանքը մեզ համար նորմալանումա, կկարողանանք մարդավարի ապրել ու վերջապես միասին... Ախր ինչքան էինք սպասել դրան, ինչքան ու քանիսին էինք դեմ գնացել դրա համար: Որ հիմա ասեմ մեր պատմությունն ուրիշա եղել, կասեն տենց չի, բոլորինն էլ ուրիշա լինում: Հա, ուրիշա լինում, բայց մերը ավելի ուրիշա. Սսկսվելա մոտ 7,5 տարի առաջ, թաքուն, համենայն դեպս մերոնցից, ամեն մի հանդիպումը վախ, փոքր քաղաք որտեղ բոլորը ճանաչում էին մեզ, հատկապես իրեն, որովհետև դպրոցի ու քաղաքի պարծանքնա եղել, բոլորի ուշադրության կենտրոնում: Շատերն են ասել, որ արժանի չեմ իրեն ու դրան սկսել ենք դիմակայել երկուսով դեռ էտքան փոքրուց: Թունոտ հայացքները, հետևից խոսակցությունները, ամեն կերպ մեկին մյուսի աչքում գցելու ցանկությունը... յախկ, հիշելուց էլ եմ զզվանք ապրում: Բայց, եթե սերը ամուր հիմքեր ունի ու անսահման վստահության վրայա ստեղծված ոչ մի բան չի խանգարի, չնայած, որ մի լավ նյարդերդա քանդում...Հետո սովորելու համար կրկին երկու տարի իրարից բաժանում, օրեկան, եթե 10 րոպե իրար հետ խոսեինք դա երանություն կլիներ... Ամեն չորեքշաբթի անհաբերությամբ փոստատարի զանգին սպասել ու ավանդական ծրարով նամակներ ստանալ... ինչքան ջերմություն է բայց լինում այդ նամակների մեջ, որը դու քո ձեռագրով ես գրում, հոգիդ ես դնում մեջը...էլի համբերություն ու համբերություն, վստահություն, կարոտ, տխրություն ու անսահման երջանկություն ուսումնական արձակուրդներին...
    Վերջապես հազիվ էր ավարտվել այդ երկու տարին, կրկին միասին նույն քաղաքում ուսանելու հաճույք, երեք տարի ուսանողական կյանք իր բոլոր հաճույքներով ու բարդություններով, ընթացքում մեր կյանքի մեծագույն գաղտնիքը, որը միայն մենք կիմանանք և որը աշխարհի ամենավատ բանն էր, որ կարող էր մեզ հետ կամ մեկ ուրիշի հետ լինել... Ինչևէ եղավ, հաղթահարվեց, չնայած ամեն հիշելով մեծագույն ցավն ենք ապրում...ու անցավ գնաց...
    Նշանվեցինք, ամուսնացանք, ամուսնական ճանապարհորդություն կոչվածն էլ տեսանք, լավ էր, ամեն բան հրաշալի էր, չնայած, որ մեր սրտով չէր, ուղղակի հնարավորությունները հարմարեցվեցին պահանջներին: Բայց ամենադաժանը այն էր ես ամենի, որ իմ կյանքի ամենահրաշալի օրը, որին ես ուղիղ մեկ տարի մանրակրկիտ ձևով պատրաստվել էի, չունեցավ ոչ մի լուսնկար: Էհ լավ է, ճիշտա դրանով չի բան որոշվում, բայց ինչպես կարող էր հենց մեզ հետ նման բան լիներ ու հենց մեր ֆոտոապարատի հետ, որ որոշվեց հենց այդ օրվա ամենավերջում բոլոր արված լուսնկարները ջնջվել ինչ-որ վիրուս կոչվածից: Նման բան չէինք հանդիպել, չգիտեմ.. հարսանիք ու ոչ մի ֆոտո լավ է, էտ ինչա որ հիմա.
    Դեռ մի տարի էլ չի անցել այդ օրից, մի ամսից ավել կա, հազիվ սկսեել էինք հարմարվել, գիտակցել ինչ բանա համատեղ կյանքը, ամեն մեկն իր պարտավորվածությունները հասկանալ ու հունի մեջ ընկնել, ձեռք բերել ֆինանսական կայունություն ու արդեն լրիվ պատրաստ երեխաներ ու տուն ունենալուն: Բայց դե չէ, տենց ոնց կլիներ, որ հաջողվեր ու մի աշոծյանիկ չգար ու իր թեթև ձեռքով բարեփոխումներ մտցներ ուսումնական համակարգ: Իրեն չեմ մեղադրում ու անհաջողությունը չեմ բարդում իր գլխին, բայց իր չափաբաժինը ունի մեղավորության: Ոչ մեկը նման շրջադարձ չէր սպասում, շատ կտրուկ էր ու համոզված եմ քանի՜ ճակատագրեր հունից շեղեց, ինչքան երազանքեր թողնվեցին անկատար, որոշներն էլ մի քանի տարով հետաձվեցին...
    Հիմա նորից, դե կողքից նայողի համար գուցե ոչ այնքան, բայց մեջինը ես եմ ու դրա ահավորության աստիճանը մենակ ես եմ զգում ու ինձ միայն դա զգացած մարդիկ կհասկանան, որքան էլ մյուսները փորձեն չեն կարող միևնույնա: Այդպիսինների թիվը բարեբախտաբար քիչա: Ու ոնց եմ ներվայնանում, որ հույս տալու համար ինձ կասեն, որ ֆլան ֆստանի ամուսինն էլ եսիմ որ որկիր էր գնացել ու էլի մենակ էր մնացել կինը կամ, թե ասենք էսինչն էլ առանց հայրա մեծացրել երեխեքին: Դա ինչ կապ ունի՞, խի պետքա մարդ իր կյանքը համեմատության մեջ դնի ուրիշների կյանքին: Համ էլ դա իրենց ընտրություննա եղել, ոչ թե պարտադրված...
    Վերջերս տխրում եմ այն բանի համար, որ նաս հիասթափվելա ես երկրից... առաջ տենց չէր, ամենավատ բանի մեջ էլ մի լուսավոր ու արդարացնեղ բան կգտներ, հիմա էլ տենց չի, հիմա էտ ամենը հակառակ բևեռից նայելովա արդարացվում... Երևի իր համար մեծ հարված էր, ավելին , քան ինձ համար,դե ես հլա իմ գլխի գալիքը չգիտեմ երևի դրանիցա Ասումա կգնամ կգամ, թեզս մի տարվա մեջ կպաշտպանեմ ու հայդա ես երկրից ու սա ասումա էն մարդը ով հաճույքով արտասանում էր «ախր ես ինչպես վեր կենամ գնամ...» -ը: Այ ինչա լինում, երբ մարդուն զրկում են իր ընտանիքից Այ դե բայց ոչինչ է Սասս, ախր ովա՞ 22 տարեկանում էնքան բանի հասել, ինչին դու, ովա՞ կյանքում տեսել քեզ չափ դժբախտություն ու հաջողությունների տեղատարափ, չնայած, որ դրանք բոլորը քո խելքից են եղել և երբեք ոչ պատահական…
    Դժվար կլինի, բայց կանցնի, խի՞ սենց բաներն են անցել, համ էլ հետո պստոին պատմելու ավելի շատ բան կունենանք Մենակ թե լավ լինես ջանս, մենակ թե առողջ բալիկ ունենանք, մնացած բաները երկրորդական են... մի ամբողջ կյանք կա դեմներս: Առանց հուզվելու գրել չի լինում, ես ի՞նչ սենտիմենտալ եմ դառել, բայց դե...
    Մնաց մի օր լավ դե գնամ պատրաստվեմ, հեսա հերթով ընկերներդ կգան բարով գնաս ասելու... ինչ էլ մի անկեղծանալ անկեղծացա

    Ժպտա՜ ...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  16. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.06.2010), Agni (16.06.2010), Amaru (21.07.2010), Ariadna (21.06.2010), einnA (16.06.2010), Enigmatic (19.06.2010), murmushka (16.06.2010), My World My Space (16.06.2010), Ribelle (21.06.2010), SSS (16.06.2010), unknown (16.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yevuk (21.06.2010), Արմինե (27.06.2010), Արևհատիկ (16.06.2010), Էլիզե (17.06.2010), Ժունդիայի (16.06.2010), Մանուլ (22.06.2010), Նաիրուհի (16.06.2010), Շինարար (16.06.2010), Ուլուանա (16.06.2010), Չամիչ (20.06.2010), Փոքրիկ (16.06.2010)

  17. #9
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնաց 2 տարի կամ 24 ամիս կամ 730օր.... Արդեն ծառայում ենք
    Սկսում ենք օրացույց պահել հատուկ, որ օրերը ջնջենք, հետաքրքիր ու մասնագիտական գրքեր գտնել, որ կարդացվի, հեռախոս, որ գիշերները թաքուն զանգվի, չնայած էտ չաստում թաքուն բան չկա Մենակ թե նենց հեռախոսա պետք, որ ինտերնետ մտնելու հնարավորություն ունենա բա օդնոյով պետքա խոսենք, բա ոնց օդնոյից պրծում չկա էլի փաստորեն ))) Էհ
    Ճիշտա ստեղից Էջմիածին մի մեծ բան չի, բայց դե մեկա ծառայողի ու տնեցիների համար հեռավորությունն ինչ կապ ունի...
    Երեկ Մինիստր դյան ասեց օրերով չհաշվես, մտածեցի բա լավ, ախր օրերով , որ հաշվում ես ամեն օր մի օր հանելով զգում ես ոնցա էտ անտեր թիվը պակասում, իսկ նենց շատ օրեր պետքա անցնեն օր զգաս մի թիվ պակասեց հիմա ես ուղղությամբ եմ մտածում երևի լիալուսիններին հետևելով ավելի հեշտ լինի, հը՞... Մեկա է դժվարը մինչև պստոի ծնվելնա, հետո ովա հիշելու թե ծառայող պապայություն կա ինչ-որ տեղ
    Ոչ մեկին չլսես, մեկ-մեկ մինչև հաստատուն ծառայող լինես ու ամեն շաբաթ բաց թողնեն, կփախնես ու տուն կգաս, լա՞վ
    Աշխարհում մի մարդ կա ընդամենը, որ կարոտա առաջացնում մոտս ու ինքը ինձ արդեն ստիպումա դա զգալ
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 18.06.2010, 21:04:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  18. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.06.2010), Amaru (21.07.2010), Ariadna (21.06.2010), Chuk (19.06.2010), cold skin (19.06.2010), davidus (19.06.2010), Enigmatic (19.06.2010), My World My Space (18.06.2010), Norton (19.06.2010), SSS (19.06.2010), Tig (23.06.2010), unknown (20.06.2010), Yeghoyan (20.06.2010), Yevuk (21.06.2010), Արևհատիկ (18.06.2010), Դատարկություն (18.06.2010), ԿԳԴ (19.06.2010), Ձայնալար (20.06.2010), Մանուլ (22.06.2010), Նաիրուհի (18.06.2010), Շինարար (18.06.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (18.06.2010), Փոքրիկ (18.06.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դարից չի երկար ձգվում է օրը, հազարամյակիցա երկար ձգվում Չգիտեմ գլուխս ուր գցեմ, որտեղ թաքնվեմ, ինչ անեմ, որ ժամերն անցնեն, ախր սենց էլ բան կլինի՞
    չգիտեմ...

    Սկզբից որոշել էի, որ էլ վերջ, այլևս ոչ մի տխրություն արտահայտող բան չեմ գրի, բայց դրանից բացի ես պահին ուրիշ բան չունեմ էլ գրելու... ավելի լավա էլ չգրեմ..
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 19.06.2010, 17:26:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.06.2010), Farfalla (21.06.2010), My World My Space (19.06.2010), SSS (24.06.2010), Tig (23.06.2010), unknown (20.06.2010), Yevuk (21.06.2010), Արևհատիկ (19.06.2010), ԿԳԴ (19.06.2010), Չամիչ (20.06.2010), Փոքրիկ (19.06.2010)

  21. #11
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտա առաջ էլ էի դասական երաժշտություն լսում ու ավելի հաճույքով քան մյուս ժանրի երաժշտություններն են, բայց հիմա լրիվ այլ մոտեցում ա մոտս այդ տեսակ երաժշտությանը: Միգուցե մեծ ազդեցություն ունեցավ այն, որ խորհուրդ էր տրվում դա լսել, որպեսզի ապագա սերունդը ավելի ճիշտ զարգանա, չգիտեմ էլի ես ինքս զգում եմ, որքան հանգստություն կարա բերի, ինչ ձևով ես կտրվում ամեն բանից ու բոլոր բջիջներով զգում բոլոր նոտաները: Իսկ այ որ երաժշտական կրթություն էլ ես ունենում ավելի հաճելիա լինում, հասկանալով ես լսում սենց ասած ))) Պստոի վրա իրոք լավ ազդեցություն ունենումա, լսելուց ընդամենը մի րոպե հետո այդ ինչ աշխուժություն է ցուցաբերում... դա պետք է զգալ Մեծանա դաշնամուրի ենք տալու ))
    Ուղղակի նենց հետաքրքիրա այդ հանճարները ոնց են նման բան ստեղծել, դե հիմա կասեք համ ասում ես հանճար համ հարցնու՞մ, դե բա հա, չհարցնե՞մ…
    լսում ենք, զգում ենք, վայելում ենք, հանգստանում ենք... օրեկան մեկից երկու ժամ...
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 20.06.2010, 17:56:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.06.2010), unknown (21.06.2010), Yeghoyan (20.06.2010), Yevuk (21.06.2010), Արևհատիկ (20.06.2010), Բարձրահասակ (23.06.2010), Դատարկություն (20.06.2010), Ձայնալար (20.06.2010), Չամիչ (20.06.2010), Փոքրիկ (28.06.2010)

  23. #12
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ ֆուտբոլ էի նայում, դե աշխարհի առաջնություննա ինչպես կարելիա չնայել, գոնե տեղյակ լինելու համար էլի Մեկ էլ ալիքները սկսեցի փոխել հակառակ իմ սովորության: Տեսնեմ ինչ-որ սև-սպիտակ կինոյա ու քանի որ հնությունների մեծն սիրահարն եմ թողեցի, որ պարզեմ: Պարզվեց հնդկականա, այն էլ իմ սիրելիներից մեկը՝ «Բրադյագա»-ն: Հրճվել էի Երևի մի 4-5 անգամ տեսել եմ ամենաքիչը Եղբորս գլուխը գցեցի ինտերնետով աղջիկների հետ շփման գաղափարը /ոնց-որ թե իր մտքին էլ չկար/ ու անցա ֆիլմի դիտումին:
    Առանձնապես հնդկական ֆիլմերի սիրահար չեմ, այսինքն մեծ հաճույքով նայում եմ հին նկարվածները: Ուրեմն այս ֆիլմը նայելուց ամեն անգամ նոր զգացումներ են առաջանում մոտս: Դե ասենք ինչքան ձանձրալի են հնդկական կինոների մեջի երգերը, բայց ոչ այս դեպքում: Մաքուր ու բարի ձայնով երգում են, դեմքերը արհեստական չեն ոնց հիմիկվաների մեջա, մարդկային հարաբերությունները ճիշտա շատ խտացված տարբերակով են ներկայացրել, բայց ամեն դեպքում կարողանում են դիտողին փոխանցել ամբողջ էմոցիաների փաթեթը , որը հենց իրենց նպատակն է եղել: Ընդամենը մի սովորական պատմությունա, որը բոլորիս համար պարզից էլ պարզա, ամեն քայլափոխին կարելիա հանդիպել նման երևույթի, բայց նենց են անում անխիղճները որ հոգիդ քարուքանդ լինի քիչա, մի հատ էլ զռռոցդ դնես Ընդհանրապես երբեք չեմ հասկացել ու չեմ հասկանա էն մարդկանց, որոնք ֆիլմերից չեն հուզվում
    Ու տենց գայթակղությանը չդիմանալով նստել ուշ գիշերով նայում էի ֆիլմը, մի լավ հուզվեցի արանքում, հետո կյանքի անարդարություններին մտքում մի քանի բան ասեցի, վերջում արդեն հոգնած էտ ամենից քունս էլ փախավ: Լավա վերջում էտ կինոյի ամեն բան քիչ թե շատ լավ ավարտ ունեցավ: Գլխավոր հերոսին ընդամնեը 3 տարի ազատազրկում տվեցին/ ստեղ երանի տվեցի իմ վիճակը/, սիրելին մոտն էր ու սպասման խոստում տվեց, նա այդպես էլ չներեց հորը ու նման սրտաճմլիկ բաներ որոնք հանդիպվում են նման ֆիլմերում…
    Հետաքրքիրն այն է, որ մարդիկ մի տեսակ առաջներում ավելի բարի են եղել, ավելի մաքուր ձայն են ունեցել, շարժուձևերն է տարբեր եղել, խոսքի ոճը ու ընդհանրապես ամեն բան: Ու դա ամենևին նրանից չի, որ հիմա ավելի հեշտ ենք կարողանում քննադատել կամ տեսնել ամենը, պարզապես օդնա երևի փոխվել

    Բայց երգերը իրոք շատ լավ են
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (21.06.2010), Agni (21.06.2010), My World My Space (21.06.2010), unknown (21.06.2010), Yeghoyan (23.06.2010), Yevuk (21.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Դատարկություն (21.06.2010), Փոքրիկ (28.06.2010)

  25. #13
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր դրսում միամիտ, դե ինձնից անկախ էլի լսում եմ երկու հոգու խոսակցություն.. էն մեկը քիչա դրսում հանել սանրվում էր, մյուսը ասումա էտ սանրդ կտաս մի հատ էլ ես սանրվեմ Էտ ոնց եմ զարմանում նման մարդկանց վրա, ովքեր սեփական հիգիենայի հանդեպ նման վերաբերմունք ունեն/ հլա ջհանդամ, թե դրսում էին անում էտ գործողությունը/... ախր ինչպես կարելիա ուրիշի իրը վերցնել ու օգտագործել: Չգիտեմ իմ զահլան տենց բաներից գնումա ու էլ հետ չի գալիս Ամեն մարդ իր սեփական օգտագործելու պարագաները պետքա ունենա ախր, դրան մարդուն պետքա սովորացնել շատ պստիկ ժամանակից ու նենց դաստիարակել, սերմանել, որ ինքը անկախ իրենից այդպիսին դառնա, չմտածի էլ խի ու ոնցա տենց, ուղղակի աքսիոմի պես գիտենա, որ դա տենց էլ պետքա լինի...

    Էս մասին ընկերներիցս մեկին պատմում էի, ասումա դու ինչից ես խաբա~ր, մեր չաստում մարդիկ հագած ներքնազգեստն էին գողանում ու հագնում Էսքանից հետո մի քիչ հանգստացա, որովհետև աղջիկները գոնե մենակ սանր մանր վերցնելով են խախտում էտ օրենքը չնայած, ինչ իմանաս մինչև չիմանաս
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 23.06.2010, 15:12:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.06.2010), einnA (23.06.2010), unknown (23.06.2010), Yevuk (09.07.2010), Արևհատիկ (23.06.2010), Մանուլ (23.06.2010)

  27. #14
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    :(

    Ինձ երբ բարևում են ասելով «բարի լույս», պատասխանում եմ բարի: Շատերը հարցնում են բա լույսը ուրա՞ կամ ինչի հենց բարի: Մատծում եմ բա լավ ինչը չի բավարարու մարդկանց իմ ասածի մեջ, ասում եմ բարի, որ բարի լինի իրոք, օրը բարի լինի, հաջող լինի և այլն: Բայց մարդիկ կան, որ պետքա ամեն բան սահմանվածի պես հասցնես, որ հասկանալի լինի, եսիմ...

    Գիշերը շատ վատ երազ եմ տեսել, ավելի շուտ լուսադեմին էր ու ահավոր անհանգիստ եմ սկսել օրս: Գիտեի էլի, որ մի բան հաստատ էն չի լինի: Հազիվ հանգստացել էի ուզում էի, թե հունի մեջ ընկնեմ, հարմարվեմ ու վերջապես վեր կենամ տներս հավաքեմ Բայց էլի հավես չունեմ, ժամերս չի անցնում, տրամադրության անհասկանալի անկումա մոտս... պատահաբար էլ Սասիս իրերը դասավորելուց, որ պետքա կիրակի այցին տանեմ, օրացույց գտա ու տեսնեմ հլա մի շաբաթա ուղիղ, որ ծառայության մեջա Ախր ինչի ձեռքս ընկավ էտ անտեր օրացույցը, ինչի նայեցի ու ինձ թվացյալ բավական ժամանակը դառավ ընդամենը մի շաբաթ...կյանքիս ամենաերկար շաբաթը ոնց-որ թե լինի... չի անցնում էլի, չի անցնում, հո զոռով չի:

    Վաղը մամասա գալիս, տատիս իրա այգուց ինձ մալինայա հավաքել ու հետը կուղարկի: Ինձ էլ մի հարցնում են բա էլ ինչա՞ սիրտդ ուզում, որ բերի: Ախր ոնց ասեմ, որ իմ սրտի ուզածը ինչը չի, ում-նա Ասում են անփոխարինելի մարդիկ չկան ես աշխարհում, ես էլ էի տենց կարծում, միշտ էլ Սասին բարկացնելու համար ասում էի տենց, ինքն էլ ժպտում էր կարոտել եմ, շատ եմ կարոտել...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  28. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.06.2010), Ariadna (30.06.2010), murmushka (24.06.2010), My World My Space (24.06.2010), Tig (24.06.2010), unknown (25.06.2010), VisTolog (30.06.2010), Yeghoyan (25.06.2010), Yevuk (09.07.2010), Արմինե (27.06.2010), Արևհատիկ (24.06.2010), Դատարկություն (24.06.2010), Էլիզե (24.06.2010), Մանուլ (25.06.2010), Ուլուանա (24.06.2010), Փոքրիկ (28.06.2010)

  29. #15
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ...

    Ինչ անսովոր զգացումա, երբ քեզ համար անբաժանելի մարդուց գտնվել ես հեռու ու մեկ էլ տեսնում ես... չգիտես ինչ խոսաս, ոնց պահես ընդհանուր քեզ, որ դիմացինդ քեզ լավ տեսնի, որովհետև հակառակը ոչ պետքա, ոչ էլ ցանկալի... համենայն դեպս...
    Էսօր տեսության էի գնացել, ոչ մի անգամ մտքովս չէր անցել, որ նման բան կլինի հետս ))) վեր կենամ առավոտ շուտ ու ճամփա ընկնեմ դեպի ինձ անհայտ մի աշխարհ, որտեղ կարգուկանոննա, մարդկային հազար ու մի դիմակներն են, ընկերություննա, իրար թիկունք կանգնելու ու միաժամանակ մարդուն թիկունքից հարվածելնա իշխում... Չեմ կարծում, որ առաջիկա երկու տարում շատ կփոխվի, ես դրան չեմ համավատում զուտ այն պատճառով, որ յուրաքանչյուր մարդ էլ տարիների ընթացքում փոխվումա, հղկվումա, ավելի լավա սկսում ճանաչել շրջապատին, մարդկային հարաբերություններում ավելի ճկունա դառնում: Ուղղակի մեկին երկար ժակմանակ չտեսնելուց հետո մարդկանց մոտ առաջանումա էտ խոսքը ասելը, որ բա տեսեք փոխվելա ես մի երկու տարում... հա բա կփոխվեն, բա ինչ կանեն, ինչի՞ տանը մնալուց, գործընկերների հետ շփվելուց չեն փոխվու՞մ
    Հա, ինչ էի ասում. նաս էլա ասում, որ իր վրա զգումա ինչ-որ փոփոխություն, բայց ֆիզիկական տեսանկյունից, ավելիա կոփել իրեն ու դեռ դա երկար կշարունակի, զգումա, որ ավելի ձիգա սկսել քայլել, շուտա քնում ու շուտ արթնանում, որից միայն գոհա ու ռեժիմով ապրելը իրեն պետք էր.... Դե, եթե ասումա, ուրեմն մի բան գիտի
    Ինձ մենակ մի ասած նախադասությունը հերիք էր, որ գոհանամ ու իմանամ, թե ինչքան գոհա իր ներկայիս վիճակիս, չհաշված մի քանի մանր մունր բացասական կողմերը))) ասումա.
    - Ես որ չգայի բանակ, երևի կյանքս 10 տարի կարճ կլիներ... սենց երկարեց
    Լավա էլի, փաստորեն պետքա մի բան անեմ, որ ես էլ էտքան ձգեմ որոշել եմ մի օրում էլի
    Ույ.. նենց շատ եմ սիրում էտ ժպիտիկդ ու քեզ վաբշե Իմ զինվորիկ
    SDC14185.jpg
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 27.06.2010, 22:05:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  30. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (27.06.2010), Ariadna (30.06.2010), Chuk (27.06.2010), cold skin (30.06.2010), davidus (27.06.2010), einnA (28.06.2010), murmushka (28.06.2010), My World My Space (27.06.2010), Norton (27.06.2010), SSS (28.06.2010), unknown (28.06.2010), VisTolog (30.06.2010), Yevuk (09.07.2010), Արմինե (27.06.2010), Արևհատիկ (27.06.2010), Դատարկություն (27.06.2010), Էլիզե (27.06.2010), Ժունդիայի (27.06.2010), Մանուլ (27.06.2010), Ներսես_AM (27.06.2010), Շինարար (27.06.2010), Ուլուանա (27.06.2010), Փոքրիկ (28.06.2010)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. CPU-(Պրոցեսոր)-իս լույս սկսելա երկար վառվել
    Հեղինակ՝ agas666, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2013, 21:13
  2. Լակոնիկից դուրս... մի քիչ երկար... մի քիչ ուրիշ...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.01.2013, 21:06
  3. Կյանքը շատ երկար է մի սիրո համար...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 23
    Վերջինը: 04.06.2009, 07:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •