Նախ կարելի է օգտվել այս կայքից:
http://www.dishpointer.com/
1. Այստեղ տեղադրում ես այն արբանյակը, որը ուզում ես որսալ:
2. Այստեղ դնում ես Гибрид, որպեսզի հեշտ կողմնորոշվես:
3. Ցույց է տալիս, lomgitude-долгота և latitude - широта:
4. Ցույց է տալիս, ափսեյի էլեվացիան և թէ ինչ՞ անկյան տակ պետք է թեքես գլխիկը և որ՞ ուղղությամբ:
Փաստորեն գլխիկը պետք է թեքես 31.8 աստիճանի տակ: Այստեղ ուղղությունը ցույց է տրված, երբ ափսեյի կողմից ես նայում գլխիկին:
Իսկ, երբ ափսեին նայում ես գլխիկի հետևի կողմից, ապա գլխիկը թեքվում է դեպի ձախ:
Եվ ամենակարևորը, որ կպատկերացնես, թէ որ՞ ուղղությամբ թեքես ափսեն, տվյալ արբանյակի համար:
Այսքանից հետո, տյուների մեջ դնում ես satfind և նախնական արբանյակը որսալու համար, տեղադրում ես այդ արբանյակի ամենաուժեղ տրանսպոնդերներից որևէ մեկը:
Ուժեղ տրանսպոնդերների ցանկը կարող ես գտնել
այստեղ:
Փաստորեն այս դեպքում տյուների մեջ պետք է դրվի 10719 V 27500 տրանսպոնդերը: Բայց զգուշացնեմ, որ 16E-ի վրա էլ կա այդ տրանսպոնդերից ու շատ հնարավոր է որ հենց այդ արբանյակը որսվի, դրա համար ավելի լավ է տյուներիդ մեջ տեղադրես հոտբիրդի մեկ այլ ուժեղ տրանսպոնդեր, օրինակ սա 10795 V 27500:
Իսկ հիմա էլեվացիայի մասին:
Էլեվացիան, դա ափսեյի կազմած անկյունն է ուղղահայացի նկատմամբ:
Տվյալ դեպքում այն հավասար է 33.4-ի: Բայց սա ճիշտ է միայն կլոր անտենաների համար:
Բոլոր էլիպսաձև - օֆֆսետ անտենաները ունեն Угол смещения: Այն կարելի է իմանալ հետևյալ ծրագրի օգնությամբ:
Satellite Antenna Alignment
Տեղադրում ես քո տվյալները:
Ծրագիրը ցույց է տալիս Угол смещения և հաշվում է թէ ինչ անկյան տակ պետք է տեղադրվի ափսեն:
1. Տեղադրում ես օֆսետ անտենայի չափերը:
2. Տեղադրում ես արբանյակը:
3. Ցույց է տալիս հորիզոնի նկատմամբ կազմած անկյունը:
Այսինքն, տվյալ դեպքում, անտենայի վերևի մասը պետք է հետ թեքված լինի 8.52 աստիճանով:
Այսքանը, մի քիչ գեղավարի եղավ, բայց ինձ թվում է կօգնի քեզ:

Հարցեր առաջանան, հարցրու:
Էջանիշներ