Կարծես թե առայժմ ոչ: Տերմինը առաջին անգամ մտցրել եմ շրջանառության մեջ ես` Տարեգրքում:
Kna ջան, կարող ես իզուր չտանջվել Եվ ընդհանրապես, այդ ֆորումում շատ հետաքրքիր նյութեր կգտնես Հայաստանի հին պատմության թեմայով...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Խարի Կրիշնա, Խարի Ռամա, Խարի Միտանի
Խուռիա-Միտանի, կամ Հուրիա-Միտանի: Հայկական լեռնաշխարհում չի եղել՝ եղել է Միջագետքի հյուսիսում: Ոչ ուղղակի կապ չի ունեցել հայերի հետ՝ բնակիչները եղել են խուռիներ ու հնդիկներ:
Նեֆերտիտիի անվան թարգմանության մի քանի տարբերակներ կան, գիտական շրջանակներում առավել տարածված է «Գեղեցկուհին Եկավ» տարբերակը: Նաև կրել է «Նեֆերնեֆերուաթոն» անունը («Աթոնի Գեղեցկուհին/Գեղեցկությունը»): Այո, իսկապես եղել է Ամենհոտեպ IV փարավոնի կինը: Ամենհոտեպն իր իշխանության հինգերորդ տարում փոխեց իր անունն Էխնաթոնի («Աթոնին հաճելի»)՝ մոնոթեիզմի անցնելու փորձ իրականացնելով: Նրա ու Նեֆերտիտիի ամուսնության ամսաթիվը մոտ մ.թ.ա. 1355 թ. է (ենթադրյալ ժամկետ է՝ երեխաներից դատելով), այսինքն՝ մոնոթեիզմի անցնելու փորձից մոտ յոթ տարի առաջ: Փաստորեն, նա իսկապես կարող էր մասնակցել գործընթացին: Նաև Էխնաթոնի ու Թութանհաթոն/Թութանհամոնի իշխանություննեիր միջև որպես Նեֆերնեֆերուաթոն իշխելն էլ խոսում է այդ տեսության օգտին:
Ինչ վերաբերում է Միտանիի Տադուխիպա արքայադստերը, որն, ինչպես արդեն հասկացանք, Հայկական լեռնաշխարհի հետ ոչ մի ուղղակի կապ չունի, ու ամենայն հավանականությամբ, ինչպես Միտանիի գրեթե ամբողջ վերնախավն, ազգութամբ հնդիկ էր, նա նախ եղել է Ամենհոտեպ III-ի` Էխնաթոն-Ամենհոտեպի նախորդի կինը: Նրանք ամուսնացել են մ.թ.ա. 1352 թվականին, ինչի հետ էլ կարելի է կապել վերոհիշյալ օժիտը: Ամենհոտեպ III-ը մահացել է այդ ամուսնությունից մեկ կամ երկու տարի հետո: Ամենհոտեպ IV-ն ընդամենը ժառանգել է նրան իր նախորդի հետ՝ մնացած ունեցվածքի հետ միասին: Այնպես որ, վերնախավին Միտանիից բերված աղջիկների հետ ամուսնացնելը Աթոնի հավատի հետ կապելն առնվազն միամտություն է ու հիմքեր չունի:
Արդյո՞ք Տադուխիպան ու Նեֆերտիտին նույն մարդն են. գիտնականների կարծիքները տարանջատվում են: Բայց, արդյոք նա Տադուխիպան էր, թե Այի դուստրը, ոչ մի հիմք չեմ տեսնում նրան հայ համարելու համար: Պարզապես, ինչպես կասեր Պարիս Հերունի/Տիրումերունին, «Նու Պագաձին էլ է հայ»:
Վերջին խմբագրող՝ Rhayader: 05.12.2010, 01:12:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շինարար (05.12.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հա, Rhayader ջան, հեչ կապ չկար - պարզ երևումա, մանավանդ քո բերած քարտեզից Ու էդ ջհանդամը, որ "հնդիկ" ազգ, որպես այդպիսին, ուղղակի գոյություն չունի ու հեչ կարևոր էլ չի, որ "հնդկական վերսիան" ուղղակի անիմաստ մի բանա. ուղղակի սովետական մասնագետները չեն կարողացել այլ կերպ մեկնաբանել Միտանիի թագավորության "արիական" բնույթը ու... կապել են այն "հնդիկների" հետ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (07.12.2010)
Ժողովուրդ խնդրում եմ կարծիք հայտնեք Սարգիս Պետրոսյանի «Հայող մեհենագրության ակունքներում» գրքի մասին
В утренней маршрутке больше поз чем в камасутре!
Չեմ կարդացել - կարող եք որևէ կերպ հղում տալ այդ գրքի վրա?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չեմ կարծում, որ Պետրոսյանը ր գիրքը ինետում քցաց լինի, այն քեզ շատ կհետաքրքրի, հնագույն շրջանի դիցաբանական պատկերացումերի.Գիլգամեշի եվ Ուրարտուի մասին մեծարժեք աշխատություն է, գրախանութներում կա, կարծեմ հազար երկու հարյուր դրամ է, գնիր չես փոշմանի, նա ի դասախոսն է
Lion (16.12.2010)
Հարգարժան ակումբցիներ, օգնեք ես հարցում, ինչու է հոմերոսի Իլիական պոեմը բաժանված քսանչորս երկերի, ինչի հետ ե դա կապված
Հարգելի խմբակիցներ, օգնեք, ինձ պետք են հայկական ավանդական խաղեր, օգնեք, եթե գիդեք ապա գրեք
В утренней маршрутке больше поз чем в камасутре!
Ավանդական խաղերից Երվանդ Լալայանի մոտ հանդիպել եմ հետևյալներն. «Կրկտանուկի»- Խաղում էին Զատկի տոնին:Սա խաղում էին ներկայումս էլ մեզ հայտնի ձու կռվացնելով: Նույն կանոններով,ինչ հիմա: «Թոլանուկի» - սա ևս խաղում էին Զատկի տոնին հետևյալ կերպ. մի զառիվայր տեղից հերթով ձվեր էին գլորում : Երբ մեկի գլորած ձուն դիպչում էր մի այլ ձվի,նա գրավում էր ու իրեն վերցնում բոլոր գլորած ձվերը:
Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:
Չգիտեմ այս ամենը պետք կգա թե չէ, բայց կարծում եմ հետաքրքիր է. Ճլորթի խաղալիս, երբ թոկը պտղատու ծառի ճյուղից էր կախած ասում էին. Թափն արա, հա թափն արա,
Տանձ ու խնձոր գոգս արա:
«Տիկնանուկի» խաղալիս ասում էին. Դիլ,դիլ,հրսանիք,
Հարսի մատին,մտանիք,
Դե դուս բերեք, որ տանենք,
Փոխան չունի,ի՞նչ անենք:
Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:
մերսի Անի ջան, մի հատ Լալայանի գիրքի վերնաֆիրը կասես
В утренней маршрутке больше поз чем в камасутре!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ