Սերս...այո ես կորցրեցի նաև նրան...ես չեմ կարող ուրիշի դժբախտության վրա իմ երջանկությունը կառուցել...հետո ինչ,որ ես նրան շատ եմ սիրում...որ սա առաջին անգամնա երբ սերս փոխադարձա...բայց ես երբեք չեմ ցանկացել խանգարել որևէ մեկին ու հիմա էլ ենպեսա ստացվել,որ ինքը իմ պատճառով ուզում էր իրա նշանը հետ տար...ես չթողեցի...շատ դժվար էր ինձ համար...
Ահավոր զգացումա իմանալ,որ այն միակը որին սիրում ես սիրումա քեզ,բայց անհնարինա ձեր երջանկությունը...չնայած շատ տառապեցի այս որոշումիցս,բայց չեմ ափսոսում...
Հիմա էլ չեմ սիրում նրան...չէ,ավելի շուտ փորձում եմ չսիրել...երևի ստացվումա,որովհետև հիմա շատ հանգիստ եմ,երբ հանդիպում ենք մեկ-մեկ եղբորս պատճառով...նրա կողմից շատ սխալ էր ինձ ասել իր զգացմունքների մասին,մանավանդ հիմա,երբ իրա կյանքը լրիվ դասավորվածա...հետո ինչ,որ ինչ-որ մեկը իրա ասելով խանգարելա նրան այն ժամանակ երբ ինձ էր ընտրել մինչև այդ աղջկան հանդիպելը...ես դրա մասին են ժամանակ չգիտեի ու հիմա էլ պետքա չասեր եսքան տարի հետո,հիմա շատ ուշա...ուրեմ տենց պետքա լիներ,ուրեմն մենք իրար համար չենք...ուրեմն պիտի մոռանար ինձ այլ ոչ թե այնպես աներ որ սիրահարվեմ իրան...
Օրագիրս ինչքան կուզենայի նորից սիրել...հիմա էլ չեմ կարողանում սիրեմ...սիրտս քարացելա...բայց գիտեմ սա էլա անցնելու,ուղղակի ժամանակա պետք ու համբերություն...ես վստահ եմ իմ ուժերի վրա,սա էլ կհաղթահարեմ...սա ևս մի փորձությունա իմ կյանքում,որը պետքա անցնեմ...ուղղակի մենակ շատ դժվարա օրագիրս,անգամ եղբայրներիս վրա հույսս դնել չեմ կարող,առաջին անգամ կյանքումս պետքա ես ինքս հաղթահարեմ իմ պրոբլեմները...հուսով եմ ինձ կհաջողվի օրագիրս,լավ է գոնե դու կաս գրում եմ ու մի քիչ թեթևություն եմ զգում,,
Էջանիշներ