փաստորեն պետքա հիվանդանայի,որպեսզի իմանայի թե ովքեր են իմ իսկական ընկերները...հեռախոսիս ցանկը բացում եմ նայում եմ ընկերներիս ցանկին ու մի 10-ից ավել կան մարդիկ,որոնց իրոք որպես ինձ մտերիմ ընկեր եմ համարում,համենայն դեպս ես եմ համարում,իրանց փոխարեն չեմ կարող պատասխանել իրանք նույն ձև են ինձ վերաբերվում թե ոչ...ախր ամեն անգամ համոզվում եմ,որ ես ընկեր ընտրել չգիտեմ...ուր են հիմա իմ այդ ցանկի ընկերները,որ ասեմ չգիտեն,ինքս ինձ խաբած կլնեմ,իրանք գիտեն,որ հիվանդ եմ,ուղակի իրանք էլ հո ինձ նման չեն որ օրը մի 6 անգամ զանգեն տեսնեն ոնց եմ...ես չեմ ասում իրանք էլ անեն են ինչ ես եմ անում,բայց դե գոնե մի անգամ կարող են զանգել չէ,կամ այցի գալ մի 10 թոպեով թեկուզնորից հիասթափություն,արդեն հոգնել եմ հիասթափվելուց,ամեն անգամ մի նոր վատ բան հասկանալուց...ամեն ինչ նենց չի ոնց ես եմ պատկերացնում...մամայիս ասած տեսնես երբ եմ իջնելու ամպերից...միակ ուրախ բանը նայա որ ձայնս կամաց-կամաց բացվումա էլ կարիք չի լինի թուղթ ու գրիչով ման գալ բան ասելու համար
Երեկ հոպարիս փոքր տղեն մի շատ ծիծաղալու բան ասեց,եկել էր տեսներ ոնց եմ,տեսավ չեմ խոսում,մամայիցս իմացավ որ չեմ կարողանում ցավումա կոկրդս...հիմա թուղթ ու գրիչս հանեցի որ խոսեմ հետը մեկել ծիծաղեց հավեսով ու թե.
- Ան գիտեի որ լրագրող ես,բայց որ սենց գաղտնի բաներով ես զբաղվում չգիտեի,-շրջվեց մամայիս կողմը ու լուրջ լուրջ,-ես հաստատ գիտեմ,որ իմ ու իրա գրածները տանելույա տպի թերթում
Շատ եմ սիրում իմ հարազատներին,ինչ լավա,որ գոնե նրանք միշտ կողքիս են ու հաստատ գիտեմ,որ միշտ ամեն հարցում կոգնեն ինձ...իմ բոլոր ազգականներ սիրում եմ ձեզ,շնորհակալ եմ բոլորիցդ![]()
Էջանիշներ