Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆիլմը դիտել եմ, մոտ կես տարի առաջ: Ու ասեմ, որ ընդունում եմ ֆիլմում առաջ քաշվող այն միտքը, որ մենք այն ենք ինչ մտածում ենք: Այսինքն մեզ հետ առավելապես տեղի է ունենում այն, ինչի մասին մենք ավելի շատ ենք մտածում: Ու կապ չունի մենք դա ուզում ենք, թե չենք ուզում, կարևորը այն է որ մենք կենրտրոնացած ենք դրա վրա...

Իսկ այ ֆիլմում մի բան հեչ դուրս չեկավ, այն որ շեշտը դրված էր հիմնականում մարդու նյութայան ցանկությունների վրա, բայց չէ? որ մարդը ունի նաև հոգևոր մղումներ ու կարծում եմ մարդու հոգեկան աշխարհի վիճակը առավել մեծ ազդեցություն ունի նրա հետ կատարվելիք իրողությունների վրա...;)
Ես ֆիլմը մի քանի տարի առաջ եմ նայել, բայց հուսով եմ, չեմ սխալվի, սիրելի Տիգ, եթե հիշեցնեմ քեզ այն կնոջ մասին, որն իր քաղցկեղը բուժեց, երբ բժիշկներն արդեն հույս չունեին...

Քանի որ գրեցի այստեղ, միանգամից ասեմ նրանց համար, ում դուրը եկել է ֆիլմը. այդ թեմայով մի քանի ֆիլմեր էլ կան, որոնցից են. "Օպուս", "Կողմնացույց", "Բանալի" և այլն: Կա նաև "Գաղտնիք-2. Вниз по кроличьей норе": Շատ հետաքրքիր ֆիլմ է` քվանտային ֆիզիկայի մասին:

Կարելի է կարդալ Ջո Վիտալեի (ֆիլմի հերոսներից մեկն է) գրքերը, առավելապես "Կյանքն առանց սահմանափակումների": Արտակարգ գիրք է: Շատ բան հասկանալի կդառնա, նաև, թե ինչպես երբեմն հեքիաթն էլ կարող է իրականություն դառնալ:

Ձեր համարյա բոլոր հարցերին կարող են պատասխանել Նիլ Դոնալդ ՈՒոլշի (ֆիլմի վերջին հերոսն է` ալեհեր տղամարդը) գրքերը` "Զրույց Աստծո հետ" շարքից: Մի վախեցեք, սա կրոնական գրականություն չի, սա` փիլիսոփայություն է: