Չամիչ, հին ասացվածքն ասում ա՝ առաջին անգամ անհիմն բառերի տարափ կարդացիր՝ ամոթ գրողին: Երկրորդ անգամ կարդացիր՝ ամոթ կարդացողին: Իսկ երրորդ անգամ...
Չամիչ, դա քեզ ինչ-որ չի օգնում էս թեմայում գոնե մի փոքրիկ հաջողության հասնել: Իհարկե, դու կարող ես պնդել, որ ամեն ինչ քո դեմ է, որ մենք համառ ենք, որ մենք բան չենք հասկանում՝ կարճ ասած, կարող ես բողոքել

դու էիր, որ սիրում էիր հայ լինել ու չէիր սիրում հայերի թերությունները քննադատողներին, օրիորդ նացիոնալիստ:
Չամիչ, ես կհիշեմ ում կուզեմ, ու միայն քո խոսքը մի փոքր քիչ է դա փոխելու համար: Ինչքան տեսնում եմ, քո խոսքն ընդհանրապես որևէ բան փոխելու համար քիչ է:
Ես կարդում եմ լուրջ գրականություն: Վերևում գրածիս մեջ հոգեբանության բնագավառում կոմպետենտ ցանկացած մարդ կտեսներ ականավոր հոգեբան Էրիկ Բերնի «Մարդիկ, ովքեր խաղեր են խաղում. մարդկային ճակատագրի հոգեբանությունը» գրքում շոշափված գաղափարներից մեկի ռադիկալ ու համառոտ շարադրումը: Ընդունված ու գործող գրականություն է, ասեմ քեզ: Մասնագիտական շրջաններում: Ի տարբերություն քո «Սիքրեթ»-ների: Որոնք, ներիր, բայց աղբ են:
---------- Ավելացվել է՝ 23:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:11 ----------
Հա, ու մեկ էլ, եթե ես պնդում եմ անում ու հիմնավորում եմ պահանջում, ապա սպասում եմ, որ պատասխանողը կմեջբերի ասածս ու ցույց կտա, թե որտեղ եմ սխալվում, ոչ թե կսկսի իմ հարցի հետ կապ չունեցող ինչ-որ բան թարգմանել, ընդ որում՝ ականջների կողքով բաց թողնելով իմ բազում հարցերը, ու մի հատ էլ վիրավորվի, որ ես իր գրածը չեմ կարդում: Չամիչ, իսկ դու իմ գրածը կարդու՞մ ես:
Էջանիշներ